Ջոն Հիքենլուպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Հիքենլուպեր
անգլ.՝ John Hickenlooper
John Hickenlooper - World Economic Forum Annual Meeting 2012 cropped.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ուեսլեական համալսարան և The Haverford School?
Մասնագիտություն՝ ռեստորատոր, քաղաքական գործիչ, փաստաբան և երկրաբան
Դավանանք Քվակերներ
Ծննդյան օր փետրվարի 7, 1952(1952-02-07)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Կոլորադո, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ John Wright Hickenlooper, Jr.
Ամուսին Helen Thorpe?

Ջոն Ռայթ Հիքենլուպեր (անգլ.՝ John Wright Hickenlooper; փետրվարի 7, 1952(1952-02-07)[1], Կոլորադո, ԱՄՆ), ամերիկյան քաղաքագետ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ: 2003-2011 թվականներին Դենվերի քաղաքապետ: Կոլորադո նահանգի 42-րդ նահանգապետ (2011-2019):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ, կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիքենլուպերը ծնվել է Փենսիլվանիա նահանգում, Ֆիլադելֆիայի մերձակայքում գտնվող Նարլբերտ քաղաքում: Հայրը շուտ է մահացել և Հիքենլերուպերին մեծացրել է մայրը[2]: 1974 թվականին ստացել է անգլերենի բակալավրի աստիճան, իսկ 1980 թվականին՝ Ուեսլեյան համալսարանում երկրաբանության մագիստրոսի կոչում:

2003 թվականի հուլիսին քաղաքապետ ընտրվելուց առաջ Հիկենուպերերը զբաղվում էր երկրաբանությամբ: 1980-ականների վերջին նրան էին պատկանում պատմական Դենվեր Լոդոյի տարածքում գտնվող մի քանի ռեստորաններ և հանդիսանում էր Wynkoop Brewing ընկերության հիմնադիրներից մեկը[3]:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Հիքենլուպերը ընտրվել է Դենվերի քաղաքապետ: 2007 թվականի մայիսին վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ հավաքելով ձայների 87%-ը: 2005 թվականին Time ամսագրի կողմից ընդգրկվել է ԱՄՆ խոշոր քաղաքների հինգ լավագույն քաղաքապետերի շարքում[4]: Հիքենլուպերը անդամակցում էր 2006 թվականին ստեղծված «Զենքի ապօրինի շրջանառության դեմ քաղաքապետերը» կազմակերպությանը, որը նախագահում էին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն: Հիքենլուպերը որպես քաղաքապետ պաշտոնաթող է եղել հունվարի 11-ին, երեկոյան ժամը 8-ին՝ Կոլորադոյի նահանգապետի պաշտոնը ստանձնելուց մեկ ժամ առաջ[5]:

Հիքենլուպերը 2006 թվականի նոյեմբերին Կոլորադոյի նահանգապետի հավանական թեկնածուն էր[6]: Այնուամենայնիվ, 2006 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես հայտարարել է, որ չի առաջադրվելու և աջակցել է նախկին շրջանի դատախազ Դենվեր Բիլ Ռիտերին, որն էլ ընտրվել է:

Հիքենլուպերը հաստատել է նահանգապետ ընտրվելու իր մտադրությունը նահանգապետ Ռիտերի 2010 թվականի հունվարի 6-ին հրաժարական տալու մասին հայտարարությունից հետո: 2010 թվականի նոյեմբերի 2-ին կայացած ընդհանուր ընտրություններում Հիքենլուպերը հաղթել է ձայների 51,01%-ով[7][8]: Նրա մրցակիցները՝ Սահմանադրական կուսակցության ներկայացուցիչ Թոմ Թանկրեդոն և հանրապետական Դեն Մաեսը ստացել են համապատասխանաբար ձայների 36,43% և 11,13%[9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Հիքենլուպերն ամուսնացած է գրող Հելեն Թորպի հետ: Նրանք ունեն որդի՝ Թեդին[10]: Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում Հիքլենլուպերն ասել է, որ ինքն ու կինը մասնակցում են Քվակերների հանդիպումներին[11]:

Հիքենլուպերը հայտնվում է Կուրտ Վոնեգութի «Ժամանակացնցում» վեպում[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nga.org/cms/home/governors/current-governors/col2-content/main-content-list/john-hickenlooper.html
  2. Steve Bedingfield. (13 October 2010)։ «How Old Is John Hickenlooper?» (անգլերեն)։ Politics Daily։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2012-05-29 
  3. Rick Reilly. (October 2007)։ «Mile-High Madness» (անգլերեն)։ Sports Illustrated։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2012-05-29 
  4. Nancy Gibbs. (2005-04-17)։ «The 5 Best Big City Mayors» (անգլերեն)։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2012-05-29 
  5. «Mayors Against Illegal Guns: Coalition Members» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին։ Վերցված է 2012-05-29 
  6. Alan Gathright. (October 19, 2006)։ «Hickenlooper endorses Ritter for guv» (անգլերեն)։ The Rocky Mountain News։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2012-05-29 
  7. Don Knox. (2010-01-06)։ «Can You Say Gov. Hickenlooper?» (անգլերեն)։ State Bill Colorado։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2012-05-29 
  8. Michael Roberts. (2010-01-12)։ «John Hickenlooper to run for governor, multiple reports say» (անգլերեն)։ Westword։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2012-05-29 
  9. «Colorado - Election Results 2010» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2012-05-29 
  10. Alan Gathright. (August 4, 2006)։ «Hickenloopers out to forsake their LoDo loft» (անգլերեն)։ Rocky Mountain News։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2012-05-29 
  11. John Timpane. (October 27, 2010)։ «On campaign trail with John Hickenlooper, Pennsylvania native running for Colorado governor» (անգլերեն)։ Inquirer։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2012-05-29 
  12. Susan Farrell. Critical companion to Kurt Vonnegut: a literary reference to his life and work. — 2008. — P. 284. — ISBN 0-8160-6598-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]