Ջոն Կարմայքլ
Ջոն Կարմայքլ անգլ.՝ John Carmichael | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 9, 1799[1] կամ հունվարի 9, 1800[2][3] |
Ծննդավայր | Նյուքասլ-ափոն-Թայն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2] |
Վախճանվել է | մայիսի 2, 1868[3][2][1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Սկարբորո, Նորդ Յորքշիր[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարազարդող |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | ծովանկար և բնանկար |
![]() |
Ջոն Ուիլսոն Կարմայքլ (անգլ.՝ John Wilson Carmichael, հայտնի է նաև[5] որպես Ջեյմս Ուիլսոն Կարմայքլ (անգլ.՝ James Wilson Carmichael), 9 հունվարի, 1800[Նշ. 1], Նյուքասլ-ափոն-Թայն – 2 մայիսի, 1868, Սկարբորո), բրիտանացի գեղանկարիչ, ծովանկարիչ, ջրանկարիչ, նկարազարդող, ռազմական թղթակից Բալթիական ռազմական գործողությունների թատերաբեմում Ղրիմի պատերազմի ժամանակ[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ուիլսոն Կարմայքլը ծնվել է 1800 թվականի հունվարի 9-ին Անգլիայի հյուսիս-արևելքում՝ Նյուքասլ-ափոն-Թայն քաղաքում։ Եղել է նավային ատաղձագործ Վիլյամ Կարմայքլի ընտանիքի ավագ երեխան։
Իսպանիայի անկախության համար մղված պատերազմի ընթացքում որպես նավի փոքրավոր ծառայել է Թագավորական ռազմածովային նավատորմում, որտեղ ցուցաբերել է նկարչական ունակություններ[8]։
Պատերազմի ավարտին՝ 1814 թվականին, Ջոն Կարմայքլը վերադարձել է Նյուքասլ ու դարձել գծագրողի աշակերտ Թայն գետի նավաշինարանում։ Լինոլեվ լավ նկարիչ՝ Ջոն Կարմայքլը, ծանոթանալով բնանկարիչ Թոմաս Մայլզ Ռիչարդսոնի (ավագ) հետ, որը դարձել է նրա ընկերն ու ուսուցիչը, լիովին նվիրվում է գեղանկարչությանը[9]։ Նավաշինարանում ստացած գիտելիքները Ջոն Կարմայքլին օգտակար են լինում հետագա ստեղծագործական կյանքում. նավերը, որ պատկերված են նրա աշխատանքներում, նկարված են հատուկ ճշտությամբ ու մեծ ուշադրություն է դարձված տարրերին։
Ջոն Կարմայքլի նկարներն առաջին անգամ ցուցադրվել են Նորտունբերլենդի Գեղարվեստի խրախուսման ինստիտուտում 1825 թվականին։ 1840 թվականին Կարմայքլը տեղափոխվել է Բրայթոն, ապա Լոնդոն։ Նկարչի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներում 1835 թվականից մինչև 1859 թվականը և Գեղարվեստի խրախուսման բրիտանական ակադեմիայում 1846 թվականից մինչև 1862 թվականը[7][8][9][10]։ 1854 թվականից Ջոն Կարմայքլն աշխատել է աշխարհում առաջին նկարազարդ թերթում՝ «The Illustrated London News»[11]: Ղրիմի պատերազմի ժամանակ խմբագրության հանձնարարությամբ մասնակցել է Թագավորական ռազմածովային նավատորմի ռազմական կամպանիաներին Բալթիական ծովում 1854 և 1855 թվականներին[8][9][10]։ 1855 թվականի օգոստոսին Ջոն Կարմայքլը ականատես է եղել անգլո-ֆրանսիական միասնական զորքերի կողմից ռուսական Սվեաբորգ ամրոցի ռմբակոծմանը, ինչից հետո ստեղծել է այդ դեպքին նվիրված նկար (պահվում է Լոնդոնում՝ Ազգային ծովային թանգարանում)[7]։ Ջոն Կարմայքլի ստեղծագործությունը չի սահմանափակվում միայն նկարչությամբ. նա գրել է գեղանկարչական տեխնիկային նվիրված երկու գիրք՝ «The Art of Marine Painting in Water Colours» (1859) և «The Art of Marine Painting in Oil Colours» (1864)[12]:
1862 թվականին Ջոն Կարմայքլը, ցնցված որդու վաղաժամ մահվամբ, թողնում է գեղանկարչությամբ զբաղվելն ու տեղափոխվում Հյուսիսային Յորքշիր, որտեղ ապրում է մինչև իր մահը 1868 թվականին։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ըստ որոշ տվյալների[13]՝ Ջոն Կարմայքլը 1831-1836 թվականներին եղել է Չարլզ Դարվինի արշավախմբի անդամ «Բիգլ» նավում։
- Գեղարվեստի թագավորական հավաքածուի (որ գոյություն ուներ XVII դարի սկզբից և ձևականորեն չէր պատկանում թագավորական ընտանիքին) առաջին ձեռքբերումը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու գահակալումից հետո եղել է Ջոն Կարմայքլի «Հետապնդում» նկարը[14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ Union List of Artist Names — 2017.
- ↑ «James Wilson Carmichael» (անգլերեն)։ Art Renewal Center։ Արխիվացված օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2010-11-12
- ↑ Richardson Sarah Richard Grainger’s vision for Grey Street, Newcastle(անգլ.). — Newcastle upon Tyne: Tyne & Wear Archives & Museums, 2012.
- ↑ 7,0 7,1 7,2 «John Wilson Carmichael (1800 — 1868)» (անգլերեն)։ National Maritime Museum (Национальный морской музей в Гринвиче, Лондон, Великобритания)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-12
- ↑ 8,0 8,1 8,2 «John Wilson Carmichael (1800 - 1868)» (անգլերեն)։ Willow Gallery, St James's, London, UK։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-12
- ↑ 9,0 9,1 9,2 «John Wilson Carmichael (1800-1868)» (անգլերեն)։ Artfact, LLC։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-14
- ↑ 10,0 10,1 «John Wilson Carmichael (1800-1868)» (անգլերեն)։ John Nicholson and Dunelm Fine Art, Newcastle, UK.։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-14
- ↑ Laurette, Patrick Condon։ «O’Brien, John Daniel O’Connell (1891-1900)»։ Dictionary of Canadian Biography Online (անգլերեն)։ University of Toronto։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-12
- ↑ Julian Treuherz Художники Викторианской эпохи = Victorian painting. — Thames and Hudson, 1993. — 216 p. — (World of art). — ISBN 9780500202630
- ↑ «John Wilson Carmichael (1800-1868) British» (անգլերեն)։ Vallejo Gallery. Marine Arts and Artifacts. Specialists in 18th, 19th, and 20th Century Ship Paintings, Newport Beach, California, USA։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-14
- ↑ «The Pursuit» (անգլերեն)։ Королевская коллекция Её Величества Королевы Елизаветы II անգլ.՝ Her Majesty Queen Elizabeth II։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-13
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bryan Michael, Graves Robert Edmund, Sir Armstrong Walter Carmichael, James Wilson // Словарь художников и граверов Майкла Брайена = Dictionary of painters and engravers, biographical and critical by Michael Bryan. — London: G. Bell and Sons, 1886. — Vol. I (A — K). — P. 234. — 755 p.
- Villar, Diana John Wilson Carmichael 1799-1868. — Carmichael and Sweet, 1995. — 112 с. — ISBN 9781898644057
- Christopher Wright, Catherine May Gordon, Mary Peskett Smith British and Irish paintings in public collections: an index of British and Irish oil paintings by artists born before 1870 in public and institutional collections in the United Kingdom and Ireland. — Yale University Press, 2006. — С. 229. — 932 с. — ISBN 9780300117301
- Andrew Greg, Tyne and Wear Museums John Wilson Carmichael, 1799-1868: painter of life on sea and land. — Tyne and Wear Museums, 1998. — 17 с. — ISBN 9780905974729
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Кармайкл (Carmichael) Джон Уилсон (1800—1868)»։ Справочник «Художники» (ռուսերեն)։ Портал «Филателия.Ру»։ Արխիվացված օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2010-11-12
- «Джон Уилсон Кармайкл в онлайн Музее «Art Renewal Center»» (անգլերեն)։ Art Renewal Center։ Արխիվացված օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2010-11-12
- «Джон Уилсон Кармайкл на портале «Artcyclopedia»» (անգլերեն)։ Artcyclopedia, Inc.։ Վերցված է 2010-11-12
- «Джон Уилсон Кармайкл в Большой художественной галерее «Gallerix»» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2010-11-12
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոն Կարմայքլ կատեգորիայում։ |
|