Ջոն Լուկաս (բասկետբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջոն Լուկաս (այլ կիրառումներ)
Picto infobox baschet.png
Ջոն Լուկաս
John Lucas
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Ջոն Հարդինգ Լուկաս II
John Harding Lucas II
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1953 (65 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,91 մ
Քաշ 79 կգ
Դպրոց Հիլսայդ (Դարեմ, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Մերիկլենդ (1972—1976)
Դրաֆթի տարի 1976 / ռաունդ` 1 / ընտր.` առաջին
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերա սկիզբ 1976 թվական
Կարիերա ավարտ 1989 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 928
  • Միավորներ՝ 9951 (10,7 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2151 (2,3 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 6454 (7 փ/խ)
  • Խլումներ՝ 1273 (1,4 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 73 (0,1 բ/խ)

Ջոն Հարդինգ Լուկաս II (անգլ.՝ John Harding Lucas II, հոկտեմբերի 31, 1953(1953-10-31), Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է խաղարկողի դիրքում։ Սովորել է Քոլեջ Պարկի Մերիլենդի համալսարանում։ 1976 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Հյուստոն Ռոքեթս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Գոլդեն Սթեյթ Ուորիորս», «Վաշինգտոն Բուլեթս», «Սան Անտոնիո Սփըրս», «Միլոուքի Բաքս» և «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 14 մրցաշրջան։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ (1977)։ Երկու տարի շարունակ ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի մեջ (1975-1976): NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 928 խաղ, որոնցում հավաքել է 9951 միավոր (10,7 մ/խ), կատարել 2151 անդրադարձ, 6454 փոխանցում, 1273 խլում և 73 բլոկշոտ[1]։

Կարիերան ԱՄՆ-ի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Լուկասը ԱՄՆ-ի հավաքականում Պուերտո Ռիկոյում անցկացվող Բասկետբոլի աշխարհի առաջնությունում գրավել է բրոնզե մեդալներ։ 1975 թվականին ԱՄՆ-ի հավաքականում Մեխիկոյում անցկացվող Պանամերիկյան խաղերում դարձել է չեմպիոն։

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի ավարտից հետո մարզել է «Մայամի Թրոպիքս» (USBL) (1992, 1993), «Սան Անտոնիո Սփըրս» (1992-1993, 1993-1994), «Ֆիլադելֆիա-76» (1994-1996), «Կլիվլենդ Կավալիերս» (2001—2003) և Նիգերիայի հավաքականը (2009)։ Բացի դրանից նա գլխավոր մարզչի օգնականի պաշտոնն է զբաղեցրել «Դենվեր Նագեթս» (1998-2001) և «Լոս Անջելես Կլիպերս» (2009-2010) ակումբներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]