Ջոն Լեոն Գարդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Լեոն Գարդներ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1933(1933-05-02) (90 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ, սաքսոֆոնահար և Բազմագործիքավորող
 Bunk Gardner Վիքիպահեստում

Ջոն Լեոն Գարդներ (անգլ.՝ John Leon Gardner, մականունը՝ «Բանկ», մայիսի 2, 1933(1933-05-02), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, ով նվագում է փողային գործիքների և տենոր–սաքսոֆոնի վրա։ 1966–1969 թվականներին մասնակցել և ձայնագրվել է The Mothers of Invention խմբում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ տարեկանից սկսել է զբաղվել երաժշտությամբ՝ գնելով դաշնամուրի դասեր[2]։ Դեռահաս տարիքում տիրապետել է սաքսոֆոնին[3]։ 1959 թվականին նվագել է Bud Wattles & his Orchestra կոլեկտիվի՝ Themes from the Hip ալբոմում[4]։ 1962 թվականին միացել է Joanna & Playboys խմբին։ 1966 թվականի վերջին միանում է The Mothers of Invention խմբին և միասին նվագում են Absolutely Free, We’re Only in It for the Money և հաջորդող ալբոմներում[1]։ 1968 թվականի վերջին խմբին միանում է իր մեծ եղբայրը՝ Բազ Գարդները։ Մեկ տարի անց խումբը բաժանվում է։ Հաջորդ տարիներին Գարդները նվագել է Menage Trois կոլեկտիվում, և Ջոն Բակլինի հետ, ինչպես նաև ձայնագրվել է Geronomo Black–ում[5]։

1980 թվականին Գարդները և The Mothers of Invention խմբի նախկին երաժիշտները միավորվում են, որպեսզի ստեղծեն The Grandmothers խումբը։ Միասին նրանք ձայնագրում են մի քանի ալբոմ, համերգներ են տալիս և կրկին վերամիավորվում 2002 թվականին։ Գարդները իր մշտական գործընկերոջ՝ ստեղնահար Դոն Պրեստոնի հետ մի քանի շրջագայություններ են անում և միասին ձայնագրվում[6]։

Նա, 2010 թվականին, Creating Lotek ստուդիայում թողարկել է ինքնակենսագրություն «Bunk Gardner Story» աուդիոգրքի ձևաչափով՝ Դոն Փրեսթոնի և Արթուր Բարոյի մասնակցությամբ, որը պատրաստել էր Ջոն Լարսենը՝ ZONIC ENTERTAINMENT–ի համար։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Frank Zappa и Mothers of Invention–ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Geronimo Black–ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Geronimo Black–Uni–1972
  • Welcome Back Geronimo Black–Helios –1980

Սոլո աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • It's All Bunk –Crossfire Productions 2007
  • The Bunk Gardner Story–մաս առաջին․ Zonic Entertainment 2011
  • The Bunk Gardner Story–մաս երկրորդ․ Zonic Entertainment 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]