Ջոն Ալան Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Ալան Լի
անգլ.՝ John Alan Lee
Ջոն Ալան Լի.jpg
Ծնվել էօգոստոսի 24, 1933(1933-08-24)
ԾննդավայրNorth Glengarry, United Counties of Stormont, Dundas and Glengarry, Օնտարիո, Կանադա
Մահացել էդեկտեմբերի 5, 2013(2013-12-05) (80 տարեկանում)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա
ԿրթությունՏորոնտոյի համալսարան
Մասնագիտությունինքնակենսագիր, սոցիոլոգ և արհմիութենական գործիչ
ԱշխատավայրՏորոնտոյի համալսարան

Ջոն Ալան Լի (անգլ.՝ John Alan Lee; ծնվ․ օգոստոսի 24, 1933, Մաքսվիլ, Օնտարիո նահանգ), կանադացի սոցիոլոգ, հրապարակախոս, հասարակական գործիչ, առավելապես հայտնի է սիրո տեսակների դասակարգմամբ։

Ջոնի մայրը թմրամոլ է, մեծացել է Տորոնտոյում՝ խնամակալ ծնողների ընտանիքում, ովքեր նրան չորդեգրեցին։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը, ուսանողական տարիներին եղել է Կանադայի աշխատավորական շարժման ձախակողմյան ակտիվիստ, այնուհետև Կանադայի ուսանողական քրիստոնեական շարժման մասնակից, որտեղ առկա էին խիստ սոցիալիստական միտումներ։ 1956 թվականին երիտասարդ սոցիալիստների և կոմունիստների միջազգային պատվիրակության կազմով այցելե է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Հետագայում սոցիոլոգիական տարբեր առարկաներ է դասավանդել Տորոնտոյի համալսարանի Սկարբորո քոլեջում՝ շարունակելով ակտիվ մասնակցել հասարակական կյանքին։ 1983 թվականին պարգևատրվել է ոչ ակադեմիական ակտիվ գործունեության համար[1]։ Որպես արհմիութենական շարժման ակտիվիստ 1963 թվականից սկսված հրապարակել է գիտահրապարակախոսական աշխատությունների շարք, այդ թվում նաև՝ «Հերթափոխային աշխատանքի սոցիալական հետևանքներ» (անգլ.՝ Social effects of shift work; 1963 թ.) և «Ավտոմատացման սոցիալական հետևանքներ» (անգլ.՝ Social effects of automation; 1964 թ.)։

Ալան Լիի հետազոտությունների մեջ ամենամեծ արձագանքի է արժանացել սիրո վերաբերյալ սոցիալ-հոգեբանական բնութագրումները, որոնք հրատարակվել են տարբեր գիտական ամսագրերում[2] և 1973 թվականին առաջին անգամ առանձին լույս տեսած «Սիրո գույներ։ Սիրելու եղանակների հետազոտություն» (անգլ.՝ Colours of love: an exploration of the ways of loving) գիրքը․ այն բազմիցս վերահրատարակվել է լրացումներով և պարզաբանումներով[3], իսկ 1998 թվականին վերջինիս ամփոփ տարբերակը հայտնվեց «Սիրո հոգեբանություն» հոդվածների ժողովածուի մեջ։ Հետազոտելով բազմադարյա (սկսած Պլատոնից և Արիստոտելից) ավանդույթները սիրո բաժանման մասին, Լին առանձնացնում է 3 հիմնական տարատեսակներ՝ էրոս՝ կրքոտ հակում իդեալականացված օբյեկտին, ստորգե՝ ընկերական սեր է, որի հիմքը ջերմ, քնքուշ, հուսալի հարաբերություններն են և լուդուս, որը մակերեսային սեր է։ Ձևակերպելով այս երեք տեսակները մի յուրահատուկ շրջանակի մեջ (գունային շրջանակ) (էրոսը պայմանականորեն համապատասխանում է կարմիր գույնին, ստորգեն՝ դեղին, լուդուսը՝ կապույտ)։ Լիի այս տարբերակումը հիմնված է սոցիոլոգիական հարցման եղանակով հավաքված տվյալների վրա (հետազոտվել են 120 սպիտակամորթ տղամարդ և կին անգլոկանադական ծագմամբ)։

Լիի հայեցակարգը հարուցեց ԶԼՄ-ների մասսայական հետաքրքրությունը[4] և ենթարկվեց տարատեսակ փորձարարական ստուգումների, որտեղ առավել մեծ ներդրում ունեցան Կլայդ և Սյուզան Հենդրիկենրը 1980 թվականներին[5][6]։ Ինչպես կարծում են սոցոլոգիայի պրոֆեսոր Մերի Էնն Լամանը և գրող Ագնես Ռիդմանը՝ ԱՄՆ-ում բազմաթիվ անգամներ հրատարակված «Ամուսնություն և ընտանիք» գրքի համահեղինակները, «սիրո ոճերի այս տիպաբանությունը ժամանակի ընթացքում ստուգված է․ ապացուցված է, որ այն համարվում է առավել քան վարկած»[7]։

Ապագայում Լիի գիտական և լրագրողական հետաքրքրությունները տեղափոխվեցին հոմոսեքսուալության ոլորտ։ Նա «Journal of Homosexuality» ամսագրում հրատարակել է հոդվածներ շարք, իսկ 1990 թվականին հանդես է եկել որպես «Միջին տարիքը և հասունությունը հոմոսեքսուալների շրջանում» հատուկ թողարկման խմբագիր (անգլ.՝ Gay Midlife and Maturity), մեկ տարի անց հրատարակվել է գրքի տեսքով (New York: Haworth, 1991 թ.)[8]։ Ջոն Ալան Լիին է պատկանում «Հոմոսեքսուալության հանրագիտարաններում» հոդվածների մի շարք (1990 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. D. R. Campbell Merit Award // University of Toronto Scarborough (անգլ.)
  2. Նայել, օրինակ՝ John Alan Lee, University of Toronto. A Typology of Styles of Loving // Bulletin of Personality and Social Psychology, January 1977, vol. 3, no. 2, pp. 173—182. doi: 10.1177/014616727700300204
  3. Այդ թվում նաև՝ New York: Prentice Hall, 1976; London: Dent, 1977; London: Abacus, 1978 и т. д.
  4. Обложка популярного американского журнала «Psychology Today» (октябрь 1974 г.), посвящённая «цветам любви»
  5. Clyde Hendrick, Susan Hendrick. A theory and method of love: Abstracts // Journal of Personality and Social Psychology, Vol. 50 (2), Feb 1986, pp. 392—402.
  6. Clyde Hendrick, Susan Hendrick, Amy Dicke. The Love Attitudes Scale: Short Form: Abstracts // Journal of Social and Personal Relationships, April 1998, vol. 15, no. 2, pp. 147—159.
  7. անգլ.՝ this typology of love styles has withstood the test of time and has proven to be more than hypotheticalMary Ann Lamanna, Agnes Riedmann. Marriages and Families: Making Choices in a Diverse Society. — Cengage Learning, 2006. — P. 117.
  8. Gay Midlife and Maturity / Ed. by John Alan Lee — New York: The Haworth Press, 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]