Ջոն Ագար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Ագար
John Agar still.jpg
Ծնվել էհունվարի 31, 1921(1921-01-31)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 7, 2002(2002-04-07)[1][2] (81 տարեկանում)
Մահվան վայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունLake Forest Academy
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինՇիռլի Թեմպլ
John Agar Վիքիպահեստում

Ջոն Ջորջ Ագար կրտսեր (անգլ.՝ John George Agar, Jr.; հունվարի 31, 1921(1921-01-31)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 7, 2002(2002-04-07)[1][2], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Բ-կարգի ֆիլմերում նկարահանվող ամերիկացի դերասան։ Հանրաճանաչ է դարձել՝ մասնակցելով այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են «Իվոձիմայի զինվորները», «Ֆորտ Ապաչի», «Նա հագել էր դեղին ժապավեն» և «Տարանտուլ»։ Եղել է դերասանուհի Շիրլի Թեմպլի առաջին ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ագարը ծնվել է Չիկագոյում, միս փաթեթավորող Ջոն Ագար ավագի և իր կնոջ Լիլիայի ընտանիքում[3]։ Նախնական կրթությունն ստացել է Տրինիտիում գտնվող Տրինիտի Պաուլինգ նախապատրաստական դպրոցում, որից հետո հաճախել է Չիկագոյում տղաների Գարվարդյան դպրոց և Իլինոյսում Լեյկ Ֆորեստի ակադեմիա։ 1942 թվականին Ջոն Ագար ավագի մահից հետո ընտանիքը Չիկագոյից տեղափոխվեց Լոս Անջելես։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի բանակի ռազմաօդային ուժերում (անգլ.՝ United States Army Air Forces), Կալիֆոռնիայի Ռիվերսայդում գտնվող Մարչ Ֆիլդ ռազմական բազայում։ 1946 թվականին արժանացել է սերժանտի կոչման[4]։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Ագարը պրոդյուսեր Դևիդ Սելզնիկի հետ հինգ տարվա պայմանագիր կնքեց, որի մեջ մտնում էին նաև դերասանական վարպետության դասեր[5]։ Պայմանագրի համաձայն Ջոնը պետք է ստանար շաբաթական 150 դոլլար աշխատավարձ։

Դերասանի առաջին աշխատանքներն էին «Ֆորտ Ապաչի»-ն և «Արկածները Բալտիմորում», որոնցում մասնակցել է նաև Ագարի կինը՝ Շիրլի Թեմփլը։ Հետագայում դերասանը նկարահանվել է ավելի հաջողակ ֆիլմերում՝ «Նա հագել էր դեղին ժապավեն» և «Իվոձիմայի զինվորները»[4]։

Դերասանի կարիերայում կտրուկ անկում նկատվեց այն ժամանակ, երբ նա 1950 թվականին բաժանվեց Թեմփլից։ Դրանից հետո սկսեց նկարահանվել միայն քիչ եկամուտ բերող գիտաֆանտաստիկ, վեստերն և սարսափ ֆիլմերի ժանրերում։ Վերջին տարիներին ակտիվորեն աշխատել է հեռուստատեսությունում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրլի Թեմփլի հետ Ագարը ծանոթացել է 1944 թվականին Դևիդ Սելզնիկի կազմակերպած երեկույթի ժամանակ, իսկ հաջորդ տարում նրանք ամուսնացել են։ Առաջնեկը Լինդա Սյուզան Ագարն էր։ Բայց ամուսնությունը կայուն չէր, և 1949 թվականին Թեմփլը ապահարզան պահանջեց[5][6]։

Դերասանի երկրորդ կինը մոդել Լորետա Բարնեթ Կոմբսն (1922-2000) էր։ Նրանց ամուսնությունից ծնվեց երկու որդի։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ագարը մահացավ 2002 թվականի ապրիլի 7-ին թոքերի էմֆիզեմայի հետ կապված բարդությունների արդյունքում։ Թաղված է Ռիվերսայդի ազգային գերեզմանատանը (անգլ.՝ Riverside National Cemetery)՝ կնոջ կողքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. John Agar profile, filmreference.com; accessed February 18, 2014
  4. 4,0 4,1 John Agar Biography at Monster Shack accessed January 19, 2014
  5. 5,0 5,1 John Agar obituary in The Guardian 13 April 2002 accessed 19 January 2014
  6. Kristin McMurran, "Shirley Temple Black Taps Out a Telling Memoir of Child Stardom", People Magazine 28 November 1988 accessed 19 January 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]