Ջոյ Փաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոյ Փաքեր
Ծնվել էփետրվարի 11, 1905(1905-02-11)
Վախճանվել էսեպտեմբերի 6, 1977(1977-09-06) (72 տարեկան) կամ սեպտեմբերի 7, 1977(1977-09-07)[1] (72 տարեկան)
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՔեյփթաունի համալսարան

Ջոյ Պետերսեն Փաքեր (անգլ.՝ Joy Petersen Packer, փետրվարի 11, 1905(1905-02-11) - սեպտեմբերի 6, 1977(1977-09-06) կամ սեպտեմբերի 7, 1977(1977-09-07)[1][2]), ինքնակենսագրականի և ռոմանտիկ արկածային վեպերի հարավաֆրիկացի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաքերը ծնվել և սովորել է Քեյփթաունում։ Ավարտել է Քեյփթաունի համալսարանի լրագրության բաժինը։ Սկզբում աշխատել է որպես ազատ լրագրող, 1931 թվականին եղել է լոնդոնյան Daily Express-ի լրագրող։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է Հոնկոնգի ռադիոյում, ինչպես նաև Բալկանյան թերակղզու բրիտանական հրապարակումների համար գրել է համառոտ ակնարկներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավային Աֆրիկայում եղել է BBC-ի հաղորդավար, ապա աշխատել է Եգիպտոսի տեղեկատվության նախարարությունում։ Ամուսնացել է բրիտանացի ծովակալ սըր Հերբերտ Փաքերի հետ։ Երբ 1950 թվականին ամուսինն ընդգրկվել է ասպետների պատվավոր ցուցակում, տիկին Ջոյ Փաքերը հայտնի է դարձել որպես «Լեդի Փարքեր»։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոյ Փաքերի առաջին ստեղծագործություններից հուշերի երեք հատորները տպագրվել են 1945-1953 թվականներին, որոնք վերաբերում են նրա ճանապարհորդություններին Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո։ Այցելությունները ներառում էին Մեծ Բրիտանիա, Միջերկրածովյան ճամփորդությունները, Բալկաններ և Չինաստան։ 1950-ականների սկզբին նա Աֆրիկայում կատարել է էական շրջագայություն, որի մասին նկարագրել է իր հրատարակած վերջին երեք հատորների հուշագրություններում[3]։

1950-ական թվականներին հրատարակել է նաև վեպեր, 1955 թվականին՝ «Որթատունկերի հովիտ», որից վաճառվել է ավելի քան 600000 օրինակ անգլերեն լեզվով և թարգմանվել է առնվազն ինը եվրոպական լեզուներով։ Չնայած նրա վեպերի հիմնական թեմաները ռոմանտիկ էին, մի քանի աղբյուրներ նշում են, որ դրանք կարևոր էին նաև Հարավային Աֆրիկայի սոցիալ-քաղաքական մեկնաբանությունների համար։ «Ոչ էլ լուսինը գիշերը» վեպի հիման վրա անգլիացի կինոռեժիսոր Կեն Էննակինը նկարահանել է համանուն ֆիլմը։ Ամերիկայում այն թողարկվել է որպես Elephant Gun.

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Valley of the Vines (1955)
  • The High Roof (1959)
  • Nor the Moon by Night'(1957)
  • The Glass Barrier (1961)
  • The Man in the Mews (1964)
  • The Blind Spot (1967)
  • Leopard in the Fold (1969)
  • Veronica (1970)
  • Boomerang (1972)
  • Dark Curtain (1977)

Հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pack and Follow (1945)
  • Grey Mistress (1949) on HMS Warspite
  • Apes and Ivory (1953)
  • Home from the Sea (1963)
  • The World is a Proud Place (1966)
  • Deep as the Sea (1975) A biography of Admiral Sir Bertie Packer

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «South Africa. Cape Province. Estate files. KAB 5641/1977; image no. 542». familysearch.org.
  3. Summary of a biography published on Joy Packer

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]