Jump to content

Դեյլի էքսպրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեյլի էքսպրես (օրաթերթ)ից)
Դեյլի էքսպրես
անգլ.՝ Daily Express[1], անգլ.՝ The Daily Express և արաբ․՝ الديلي اكسبرس‎‎
Изображение логотипа
Տեսակօրաթերթ և պարբերական
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր խմբագիրHugh Whittow?
Հիմնադրվել է1900
ՀիմնադիրԱրթուր Պիրսոն
ՀրատարակիչNorthern & Shell?
ՍեփականատերRichard Desmond?
Երկիր Միացյալ Թագավորություն
ԳրասենյակDaily Express Building, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ISSN0307-0174
OCLC173337077
Կայքexpress.co.uk(անգլ.)
 Daily Express Վիքիպահեստում

Daily Express, բրիտանական պարբերական։ Այդ անվանումը Express Newspapers-ի հրատարակչության սեփականությունն է, որը ներկայումս պատկանում է Ռիչարդ Դեսմոնդին։ 2014 թվականի մարտին տպագրաքանակը կազմել է 625 952[2][3][4]։ Express Newspapers-ը նաև թողարկում է Sunday Express-ը (1918 թվականից սկսած), Daily Star-ը և Daily Star Sunday։

Գրասենյակը Լոնդոնում

«Daily Express» թերթը հիմնվել է 1900 թվականին Արթուր Փերսոնի կողմից, որը տեսողությունը կորցնելուց հետո վաճառել է այն լորդ Բիվերբրուքին 1916 թվականին։ Այն առաջին թերթերից մեկն էր, որտեղ տպագրում էին և՛ բամբասանքներ, և՛ սպորտային նորություններ, և՛ կանանց խորհուրդներ։ Այն նաև Մեծ Բրիտանիայում առաջին թերթն է, որը տպագրել է խաչբառներ։ Խորհրդային կոմունիստ և հեղափոխական Լև Տրոցկին ԽՍՀՄ-ից վտարվելուց հետո 1929 թվականին այս թերթում հոդվածներ էր գրում[5]։ 1962 թվականի մարտին լորդ Բիվերբրուքը հարձակման է ենթարկվել Համայնքների պալատի կողմից նրա համար, որ իր թերթում թագավորական ընտանիքի դեմ «ղեկավարում էր վենդետայով»[6]։ Նույն ամսում արքայազն Էդինբուրգի դուքս Ֆիլիպը արտաբերեց իր ամենահայտնի միամիտ արտահայտություններից մեկը՝ ասելով «Էքսպրեսի» մասին. «զազրելի, սարսափելի թերթ է։ Այն լի է ստերով, սկանդալներով և հորինվածքներով։ Այն արատավոր թերթ է»[7]։

2000 թվականին Express Newspapers պարբերականը գնեց Ռիչարդ Դեսմոնդը՝ այնպիսի ամսագրի խմբագիրը, ինչպիսին է OK!-ը։ Գնումը բացասական արձագանք ստացավ, քանի որ այդ ժամանակ Դեսմոնդին էին պատկանում նաև մի շարք պոռնոգրաֆիկ ամսագրեր, ինչպիսին են Big Ones-ը և Asian Babes-ը, ինչի պատճառով նա ստացավ «Կեղտոտ Դես» մականունը (տրված «Private Eye» ամսագրի կողմից)։ Դեսմոնդը մինչ օրս Մեծ Բրիտանիայի ամենահայտնի պոռնոգրաֆիկ հեռուստատեսային ալիքի՝ Television X-ի սեփականտերն է։ Դեսմոնդի կողմից թերթի գնումը մի շարք աշխատակիցների՝ աշխատանքից ազատման պատճառ դարձավ, ներառյալ՝ այդ ժամանակվա խմբագիր Ռոուզի Բոյքոթը և մեկնաբան Փիթեր Հիչենսը[8]։

1918 թվականին թողարկվել է Sunday Express-ի կիրակնօրյա թողարկումը։ 2010 թվականի տվյալներով՝ գլխավոր խմբագիրը Մարտին Թոունսենդն է։ 2010 թվականի սեպտեմբերին տպագրական մամուլը կազմել է շաբաթական 560 273, միևնույն ժամանակ նրա գլխավոր մրցակից «Mail on Sunday»-ը նույն ընթացքում վաճառել է 1 626 607 տպաքանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0307-0174
  2. Hall, Macer (2015 թ․ ապրիլի 17). «Express Newspapers Chairman Richard Desmond gives £1.3m to Ukip». Daily Express. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  3. «Express owner Richard Desmond gives UKIP £1m». BBC News. 2015 թ․ ապրիլի 16. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  4. «Daily Express urges British public to vote Ukip for a patriotic future». Daily Express. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  5. «CPGB: Trotsky the Temporary Bolshevik Exposed». Marxists Internet Archive. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  6. «'Vendetta against Royal Family': M.P. criticizes Lord Beaverbrook», The Times, London, 21 March 1962, p. 5.
  7. «Royalty’s Recourse», Time, New York, 30 March 1962.
  8. Peter Hitchens «Everything you write is complete ****,» she says, «but I like you», Արխիվացված 2010-12-27 Wayback Machine New Statesman, 18 December 2000. Retrieved on 19 March 2008.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 347