Ջոան Բյուֆորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոան Բյուֆորտ
JoanBeaufortandJames.jpg
Ծնվել է՝1404
Մահացել է՝հուլիսի 15, 1445, հուլիսի 15, 1445(1445-07-15) կամ հունիսի 15, 1445(1445-06-15)[1]
Վախճանի վայրԴանբար ամրոց, East Lothian, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմHouse of Beaufort?
քաղաքական գործիչ
ՀայրՋոն Բոֆորթ
ՄայրMargaret Beaufort, Countess of Somerset?
ԵրեխաներՄարգարեթ Ստյուարտ, Isabella of Scotland, Duchess of Britain?, Eleanor of Scotland?, Mary Stewart, Countess of Buchan?, Joan Stewart, Countess of Morton?, Alexander Stewart, Duke of Rothesay?, Ջեյմս II (Շոտլանդիայի թագավոր), Annabella of Scotland?, James Stewart, 1st Earl of Buchan?, John Stewart, 1st Earl of Atholl?, Andrew Stewart?, Andrew Stewart?, Eleanor Stewart?, Margaret Stewart?, Joan Stewart?, Mary Stewart, Countess of Buchan?, Annabella Stewart?, Alexander Stewart, Duke of Rothesay?, James Stewart, 1st Earl of Buchan?, Margaret Stewart?[2], Mary Stewart, Countess of Buchan?[2], Eleanor Stewart?[2], Joan Stewart?[2], Annabella Stewart?[2], Alexander Stewart, Duke of Rothesay?[2], James Stewart, 1st Earl of Buchan?[2] և Andrew Stewart?[2]
Կրոնական հավատքներկաթոլիկություն

Ջոան Բյուֆորտ (մահացել է1445 թվականի հուլիսի 15-ին), Շոտլանդիայի թագուհի 1424 թվականից մինչև 1437 թվականը, Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ի կինը։ Իր որդի Ջեյմս II-ի անչափահասության ընթացքում (1437-1439 թվականներին) եղել է Շոտլանդիայի գահապահ՝ ժամանակավոր կառավարիչ։

Նախապատմություն ու վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Բյուֆորտը Սոմերսետի 1-ին կոմս Ջոն Բյուֆորտի դուստրն էր, որի հայրը Ջոն Գաունտի ու իր սիրուհու (հետագայում կնոջ)՝ Քեթրին Սվայնֆորդի[3] օրինական որդին էր։ Ջոանի մայրը Մարգարեթ Հոլանդն[4] էր, Ջոան Քենթի (սև արքայազն Էդվարդի կնոջ) թոռնուհին Քենթի 1-ին կոմս Թոմաս Հոլանդի հետ իր ամուսնությունից։ Ջոանը նաև Անգլիայի թագավոր Հենրի IV- ի կիսազարմուհին էր, Ռիչարդ II-ի եղբորորդու դուստրը և Էդվարդ III-ի թոռան դուստրը։ Նրա հորեղբայր Հենրի Բյուֆորտը կարդինալ էր ու Անգլիայի վարչապետ[5]։

Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ը հանդիպել է Ջոանին Անգլիայում բանտարկյալ եղած ժամանակ և ճանաչել է նրան առնվազն 1420 թվականից։[4] Ասում են, որ նա է եղել թագավոր Ջեյմսի ոգեշնչման աղբյուրը, որ նա գերության մեջ գրել է իր հանրահայտ բանաստեղծությունը՝ «Թագավորի գիրքը», երբ պատուհանից նրան տեսել է այգում։[6] Ամուսնությունը որոշ չափով քաղաքական էր, քանի որ այն թագավորին գերությունից ազատելու համաձայնագրի մի մասն էր։ Անգլիական տեսանկյունից Բյուֆորտների հետ ազգակցությունը ենթադրում էր, որ նրա երկիրը դաշինք կհաստատեր Անգլիայի հետ, ոչ թե Ֆրանսիայի։[4] Բանակցությունների արդյունքում Ջոանի օժիտից 10,000 արծաթադրամ հանվել է Ջեյմսի իրական փրկագնից։[7]

Շոտլանդիայի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1424 թվականի փետրվարի 12-ին Ջոան Բյուֆորտն ու թագավոր Ջեյմսն ամուսնացել են Սաութվարքի սուրբ Մերի Օվերին եկեղեցում։[4][8] Հարսանեկան արարողությունը կատարվել է նույն տարում Վինչեստերյան դղյակում նրա հորեղբայր կարդինալ Հենրի Բյուֆորտի կողմից։ Ուղեկցել է իր ամուսնուն անգլիական գերությունից Շոտլանդիա վերադառնալիս և թագադրվել ամուսնու հետ Սքոնի վանքում։ Որպես թագուհի հաճախ է միջնորդել թագավորին մահապատժի ենթարկվածների համար։[9]

Արքայական զույգն ունեցել է ութ զավակ, այդ թվում ապագա Ջեյմս II թագավորն ու Ֆրանսիայի թագավոր Լուի XI-րդի[4] ապագա կին արքայադուստր Մարգարեթը։

Գահապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս I-ը սպանվել է Փերթում 1437 թվականի փետրվարի 21-ին։ Ջոանը նույնպես եղել է մարդասպանների թիրախը իր ամուսնու հետ, սակայն կարողացել է հաղթահարել վերքերը։[4] Նա հաջողությամբ ուղղորդել է իր ամուսնու կողմնակիցներին, որ հարձակվեն արքայասպան Վալտեր Ստյուարտի՝ Աթոլի կոմսի վրա, բայց ստիպված է եղել թողնել գահը երեք ամիս անց։[4] Շոտլանդիայում ընդունված չէր անգլուհու կողմից կառավարվելը։[4] Այսպիսով, Դուգլասի կոմսը նշանակվել է իշխանության, թեև Ջոանը մնացել է իր որդու խմամակալը։[4]

1439 թվականի հուլիսի վերջին նա ամուսնացել է Լոռնի սև ասպետ Ջեյմս Ստյուարտի հետ [4], նախապես ստանալով պապական ազատում և՛ արյունակցությունից, և՛ մերձավորությունից։ Ջեյմսը Դուգլասի կոմսի դաշնակիցն էր, և նրա հետ պլանավորում էր տապալել Ստիրլինգի ամրոցի կառավարիչ Ալեքսանդր Լիվինգստոնին Ջեյմս II-ի անչափահասության տարիներին։[փա՞ստ] Լիվինգստոնը ձերբակալել է Ջոանին 1439 թվականի օգոստոսին ու ստիպել նրան հրաժարվել փոքրիկ թագավորի խնամակալությունից։[4] 1445 թվականին Դուգլաս/Լիվինգստոն խմբակցության ու թագուհու աջակիցների միջև կոնֆլիկտը վերսկսվել է, ու նա պաշարման էր ենթարկվել Դունբար ամրոցում կոմս Դուգլասի կողմից, երբ մահացել է 1445 թվականի հուլիսի 15-ին։ Հուղարկավորվել է Փերթի Կարտեզյան միաբանությունում։[4][8]

Զավակներ Ջեյմս I-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարեթ Ստյուարտ, Շոտլանդիայի արքայադուստր (1424–1445), ամուսնացել է արքայազն Լուիի՝ Վիենուայի գահաժառանգի հետ (հետագայում Ֆրանսիայի թագավոր Լուի XI)
  • Իզաբելլա Ստյուարտ, Շոտլանդիայի արքայադուստր (1426–1494), ամուսնացել է Բրիթանիի դուքս Ֆրանսուա I-ի հետ
  • Մերի Ստյուարտ, Բուչանի կոմսուհի (մահացել է 1465 թվականին), ամուսնացել է Վոլֆարտ VI վան Բորսսելենի հետ
  • Ջոան շոտլանդուհի, Մորտոնի կոմսուհի (մոտավորապես 1428–1486), ամուսնացել է Մորտոնի 1-ին կոմս Ջեյմս Դուգլասի հետ
  • Ալեքսանդր Ստյուարտ, Ռոթսեյի դուքս (ծնվել ու մաահացել է 1430 թվականին); Ջեյմսի երկվորյակ եղբայրը
  • Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II (1430–1460)
  • Անաբելլա Ստյուարտ, Շոտլանդիայի արքայադուստր, ամուսնացել ու ամուսնալուծվել է Լուի Սավոյի հետ, հետո ամուսնացել ու ամուսնալուծվել է Հանթլիի 2-րդ կոմս Ջորջ Գորրդոնի հետ
  • Էլեանոր Ստյուարտ, Շոտլանդիայի արքայադուստր(1433–1484), ամուսնացել է Ավստրիայի կայսեր որդի Սիգիսմունդի հետ

Զավակներ Ջեյմս Ստյուարտից՝ Լոռնի սև ասպետից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Ստյուարտ, Աթոլի 1-ին կոմս (մոտավորապես 1440 – 1512)
  • Ջեյմս Ստյուարտ, Բուչանի 1-ին կոմս (1442–1499)
  • Էնդրյու Ստյուարտ, Մորեյի եպիսկոպոս (մոտավորապես 1443 – 1501)

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ahnentafel

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  3. «James I and Joan Beaufort: A Royal Love Story»։ History... the interesting bits! (en-US)։ 2015-03-31։ Վերցված է 2018-03-30 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Brown, 2004
  5. «James I and Joan Beaufort: A Royal Love Story»։ History... the interesting bits! (en-US)։ 2015-03-31։ Վերցված է 2018-03-30 
  6. Marshall, 2003, էջեր 49–50
  7. Marshall, 2003, էջեր 50–51
  8. 8,0 8,1 Weir, 2008, էջ 232
  9. Marshall, 2003, էջեր 51–52

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:S-royԿաղապար:S-vac
Queen consort of Scotland
1424–1437

Կաղապար:S-vac

Կաղապար:Scottish consort Կաղապար:House of Stewart (Scotland)