Մարգարեթ Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարեթ Ստյուարտ
Margaritaescocia.jpg
Ծնվել է՝դեկտեմբերի 25, 1424
ԾննդավայրՓերթ, Շոտլանդիայի թագավորություն
Մահացել է՝օգոստոսի 16, 1445 (20 տարեկանում)
Վախճանի վայրՇալոն ան Շամպայն
Q3582244?
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիա
Ֆրանսիա
ՏոհմՍտյուարտներ
ազնվական
ՀայրՋեյմս I (Շոտլանդիայի թագավոր)
ՄայրՋոան Բյուֆորտ
Կրոնական հավատքներկաթոլիկություն
Մարգարեթ Ստյուարտ՝ Ֆրանսիայի գահաժառանգի կին

Մարգարեթ շոտլանդուհի (ֆր.՝ Marguerite d'Écosse) (25 դեկտեմբերի, 1424 – 16 օգոստոսի, 1445), Շոտլանդիայի արքայադուստր և Ֆրանսիայի դաֆին (գահաժառանգի կին)։ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ի ու թագուհի Ջոան Բյուֆորտի առաջնեկն էր։

Ամուսնացել է Ֆրանսիայի թագավորի ավագ որդու՝ գահաժառանգ Լուիի հետ տասնմեկ տարեկան հասակում։ Դժբախտ ամուսնություն էր, և նա մահացել է անզավակ, 20 տարեկանում, հավանաբար տենդից։

Մանկոււթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փերթում, Շոտլանդիա, Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ի ու Ջոան Բյուֆորտի՝ Անգլիայի թագավոր Հենրի VI-ի զարմուհու ընտանիքում։ Մարգարեթն իր ծնողների առաջին երեխան էր վեց դուստրերից ու երկվորյակ որդիներից (նրա եղբայր Ջեյմսը դառնալու էր Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ը վեց տարեկանում)։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթը որպես հարս[1] Ֆրանսիայի թագավոր Չառլզ VII-ի դիվանագիտական ընտրությունն էր։ Ամուսնությունը պարտադրվել էր Չառլզի տասներեքամյա որդուն՝ Լուիին, որը նրանց հարաբերություններին չի օգնել։ Սակայն 15-րդ դարում արքայական ամուսնությունները միշտ քաղաքական էին[2]։ Չկան ուղղակի վկայություններ Լուիի ու Մարգարեթի միմյանցից ստացած առաջին տպավորության մասին, և պարզապես ենթադրություն կլինի ասել, արդյոք նրանք իրականում բացասական զգացմունքներ ունեին միմյանց հանդեպ, թե ոչ։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ Լուին կանխորոշված վերաբերմունք ուներ կնոջն ատելու համար, քանի որ իր հայրն էր նրան ընտրել որպես հարս։ Բայց բոլորն են ընդունում, որ Լուին և՛ հարսանեկան արարողությանը, և՛ ամուսնությանը համաձայնել է հնազանդորեն, ինչպես վկայում է իրենց ամուսնությունից մեկ օր առաջ,1436 թվականի հունիսի 24-ին առաջին անգամ Մարգարեթին տեսնելիս նրան պաշտոնական գրկելը։

Մարգարեթի ու Լուիի ամուսնությունը ցույց է տալիս միջնադարյան թագավորական դիվանագիտությունն ու ֆրանսիական միապետության անկայուն դիրքը։ Ամուսնությունը տեղի է ունեցել 1436 թվականի հունիսի 25-ի կեսօրին, Թուրս ամրոցի մատուռում, Ռեյմսի արքեպիսկոպոսի ներկայությամբ։ Այդ ժամանակի չափանիշներով դա շատ անշուք հարսանիք էր[3]։ Տասներեքամյա Լուին ակնհայտորեն ավելի հասուն տեսք է ունեցել, քան տասնմեկամյա հարսնացուն։ Մարգարեթը նման էր մի գեղեցիկ «տիկնիկի», գուցե որովհետև նրան որպես այդպիսին էլ վերաբերում էին իր ամուսնու ծնողները։[3] Չառլզը կրում էր «գորշ ձիավարության անդրվարտիք», և« նույնիսկ նեղություն չէր քաշել իր կոշկախթանները հանելու»։[3] Հարսանեկան ընդունելությունից հետո շոտլանդացի հյուրերին արագ ճանապարհել են։ Սա շոտլանդացիները սկանդալ են համարել։ Թագավոր Չառլզի հագուստն ու այն արագությունը, որով նա ճանապարհել է հյուրերին, համարվել է վիրավորանք Շոտլանդիայում, որն անգլիացիների դեմ պատերազմում Ֆրանսիայի կարևոր դաշնակիցն էր։ Սակայն սա վկայում է այդ ժամանակի ֆրանսիական արքունիքի աղքատության մասին։ Նրանք պարզապես իրենց չէին կարող թույլ տալ ճոխ արարողություն, կամ հյուրերին ավելի երկար պահել, քան պահել էին։[2]

Արարողությունից հետո «բժիշկները նպատակահարմար չեն գտել ամուսնական պարտականությունների կատարումը» հարսի ու փեսայի անհասունության պատճառով։ Մարգարեթը շարունակել է իր դասերը, իսկ Լուին Չառլզի հետ գնացել թագավորին հավատարիմ տարածքներում ճանապարհորդելու։ Այս ժամանակ էր, որ Չառլին զարմացրել է իր որդու խելամտությունն ու բնավորությունը։ Այս ճամփորդության ընթացքում է Չառլզը Լուիին հայտարարել դաֆին՝ գահաժառանգ, ինչպես վայել էր թագավորի ավագ որդուն։[2]

Մարգարեթին համարում էին հաճելի, գթասիրտ ու շատ գեղեցիկ,[4] որն ուներ որոշակի կարողություն պոեզիա ու հանգավոր բանաստեղծություններ գրելու, չնայած նրա ստեղծագործություններից որ մեկը չի պահպանվել, որովհետև իր մահից հետո ամուսնու ձեռքով դրանք ոչնչացվել են։ Նա նաև շատ հետաքրքրված է եղել ֆրանսիական արքունիքի հասարակական ու շքեղ կյանքով։ Նա Ֆրանսիայի թագավոր Չառլզ VII-ի՝ իր սկեսրայրի սիրելին է եղել և ընդունված՝ պալատականների կողմից։ Սակայն նա իրեն խորթ է զգացել ֆրանսիական արքունիքում և դրանից ճնշվել։[փա՞ստ]

Նա ունեցել է լարված հարաբերություններ իր ամուսնու՝ Ֆրանսիայի ապագա թագավորի հետ, գլխավորապես այն պատճառով, որ Լուին ատում էր հորը։ Չառլզ VII-ն էր պատվիրել ամուսնությունը, և Մարգարեթը հաճախ օգնում էր թագավորին իր ամուսնու կամքին հակառակ։ Ասում են, որ նա հագնում էր ամուր կապված կորսետ, որովհետև վախենում էր հղիություններից, ուտում էր կանաչ խնձոր ու խմում խնձորի քացախ։ Դժբախտ ամուսնությունը խորացնում էր նրա դեպրեսիան, ինչպես նաև այն բամբասանքները, որոնք տարածում էին Լուիի կողմնակիցները նրա հասցեին։[փա՞ստ]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Ստյուարտի գերեզմանը սուրբ Լաոն եկեղեցում

1445 թվականի օգոստոսի 16-ին, գիշերվա ժամը տասից տասնմեկի արանքում նա մահացել է 20 տարեկան հասակում, Շալոնս-սուր-Մարնում, Մարն, Ֆրանսիա։ Օգոստոսի 7-ին նա ու իր լեդիները միացել էին արքունականներին կարճատև ուխտագնացության համար։ Շատ շոգ է եղել, և երբ նա վերադարձել է, հանվել է իր քարե հարկաբաժնում։ Հաջորդ առավոտյան նա տենդ է ունեցել ու բժիշկն ախտորոշել է թոքերի բորբոքում։ Նա մահացել է, զառանցելով ոմն Ջամեթ դե Թիլլեյից, Բրեթոնցի մի զինվորից, հօգուտ իր սկեսրայր թագավոր Չառլզի (Ջամեթը զարմացրել էր Մարգարեթին պոեզիայի իր սովորական ընթերցման ժամանակ, երբ չկային մոմեր, այլ միայն վառ կրակ բուխարում․ տղամարդը մոմը մոտեցրել էր նրա դեմքին, քմծիծաղել ու հետագայում շրջել՝ պատմելով "անբարոյական արքայադուստրերի" մասին։ Լուին սառն էր Մարգարեթի հանդեպ, և նա վերագրում էր այդ սառնությունը Ջամեթի տարածած բամբասանքներին։ Նա մահացել է, իր ամուսնու հանդեպ հավատարմությունն ապացուցելով ու Ջամեթին մեղադրելով իր խոսքերով իրեն սպանելու մեջ)։ 1 Իր դեմ չարախոսությունից տխուր ու ցնցված, նա մահվանից առաջ ընկել է վերջնական թուլության մեջ։ Նրա վերջին բառերը, ի պատասխան նրանց, ովքեր ստիպում էին իրեն չհանձնվել ու ապրել, ենթադրաբար եղել են՝ Fi de la vie! qu'on ne m'en parle plus ("Թքա՛ծ կյանքի վրա։ Ինձ հետ այդ մասին այլևս չխոսե՛ք։")։

Հուղարկավորվել է Սեյնթ-Լաոն եկեղեցում,[5] Թոուարսում, Ֆրանսիայի Դյու-Սևր գավառում։

Նրա մահից հինգ ու կես տարի անց նրա ամուսինն ամուսնացել է Շառլոթ Սավոյցու հետ, որից ունեցել է երեք երեխա՝ Ֆրանսիայի Չառլզ VIII թագավորին ու երկու դստրերին՝ արքայադուստրեր Աննային ու Ջոանին։

Մարգարեթը նաև հայտնի է այն լեգենդով, թե իր սենյակում քնած ժամանակ նրան համբուրել է պոետ Ալեն Չարտիերը (այս լեգենդի մեկ այլ տարբերակ վերագրվում է Բրիթանիի Աննային), թեև նրա տարիքն ու գտնվելու վայրը Չարտիերի մահվան ժամանակ դա անհնար կդարձներ։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paul Murray Kendall, Louis XI:The Universal Spider, (New York: W. W. Norton & Company Inc., 1971), 43.
  2. 2,0 2,1 2,2 Tyrell, Joseph M. Louis XI. Boston: Twayne Publishers, 1980.[Հղում աղբյուրներին]
  3. 3,0 3,1 3,2 Cleugh,James. Chant Royal The Life of King Louis XI of France (1423-1483). Garden City, New York: Doubleday & Company, Inc., 1970.[Հղում աղբյուրներին]
  4. (facie venusta valde, "a very lovely face," according to the Book of Pluscarden)
  5. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից 22 November 2008-ին։ Վերցված է 2010-01-07  (French)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ruth Putnam, Charles the Bold
  • Kendall, P.M. Louis XI: The Universal Spider, London, 2001, pp. 66, 393-395