Ջին Շեյհին
Ջին Շեյհին անգլ.՝ Jeanne Shaheen | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Shippensburg University of Pennsylvania? (1969)[2] և Միսիսիպիի համալսարան (1973)[2] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | բողոքականություն[3] |
Ծննդյան օր | հունվարի 28, 1947[4][5] (77 տարեկան) |
Ծննդավայր | Սենթ Չարլզ, Միսսուրի, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Cynthia Jeanne Bowers |
Կայք՝ | shaheen.senate.gov jeanneshaheen.org |
Ինքնագիր | |
Ջին Շեյհին (անգլ.՝ Cynthia Jeanne Bowers, հունվարի 28, 1947[4][5], Սենթ Չարլզ, Միսսուրի, ԱՄՆ[6]), ամերիկացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը։ Նյու Հեմփշիրի նահանգապետ (1997-2003), 2009 թվականից Նյու Հեմփշիրի նահանգից ԱՄՆ սենատոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոշիկի արտադրության ոլորտում գործարար Այվոն Բաուերսի և Բել Բաուերսի դուստրը, որն աշխատում էր Սենտ Չարլզի եկեղեցիներից մեկում։ Ընտանիքը ավանդաբար աջակցում էր հանրապետականներին, և 1968 թվականի իր առաջին նախագահական ընտրություններում Սինթիա Ջինը քվեարկել է Ռիչարդ Նիքսոնի օգտին։ 1969 թվականին Փենսիլվանիայի Շիպպենսբերգի համալսարանում ստացել է անգլերենի գծով բակալավրի աստիճան, իսկ 1973 թվականին ավարտել Է Միսիսիպիի համալսարանը՝ քաղաքագիտության մագիստրոսի աստիճանով։ Համալսարանական տարիներին գրանցվել է որպես դեմոկրատ և դարձել քաղաքական ակտիվիստ[7]։
1972 թվականին ամուսնացել է Բիլ Շեյխինի հետ, և համալսարանի ավարտից հետո 1973 թվականին նրա հետ տեղափոխվել է Նյու Հեմփշիր, որտեղ ամուսինները զբաղվել են ոսկերչական բիզնեսով, իսկ Ջինն ինքը նույնպես դասավանդել է։ 1976 թվականին մասնակցել է Ջիմի Քարթերի նախագահական քարոզարշավին, 1980 թվականին Նյու Հեմփշիրում գլխավորել է Քարթերի երկրորդ արշավը[8]։
1990-1996 թվականներին եղել է Նյու Հեմփշիր նահանգի սենատոր։
1996 թվականին ընտրվել է նահանգապետ և 1997-2003 թվականներին եղել է նահանգի պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում։
2003 թվականին իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ Սենատի ընտրություններում, սակայն պարտվել է հանրապետական Ջոն Սունունին։
2004 թվականին գլխավորել Է Ջոն Քերիի նախագահական արշավը։ 2005 թվականին դարձել է կառավարման դպրոցի քաղաքականության ինստիտուտի տնօրեն։
2008 թվականի նոյեմբերի 4-ի ընտրությունների արդյունքներով հաղթել է Ջոն Սունունին[9] և 2009 թվականի հունվարի 3-ին ստանձնել է պաշտոնը՝ դառնալով Նյու Հեմփշիրի պատմության մեջ առաջին կին սենատորը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/jeanne-shaheen-1947
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=S001181
- ↑ Jeanne Shaheen
- ↑ 4,0 4,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 GeneaStar
- ↑ 6,0 6,1 6,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ «10 Things You Didn't Know About Jeanne Shaheen» (անգլերեն). U.S. News & World Report. 2008 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Gregory Lewis McNamee (2018 թ․ օգոստոսի 27). «Jeanne Shaheen» (անգլերեն). Британская энциклопедия. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Katherine Skiba (2008 թ․ նոյեմբերի 4). «In Close New Hampshire Race, Democrat Shaheen Defeats Incumbent Sununu» (անգլերեն). U.S. News & World Report. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «SHAHEEN, Jeanne, (1947 - )» (անգլերեն). Biographical Directory of the US Congress. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- «Jeanne Shaheen» (անգլերեն). IAPAC[en]. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Շեյհին» հոդվածին։ |
|