Ջիլդա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիլդա
Ջիլդա (երգչուհի).jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունիսպ.՝ Miriam Alejandra Bianchi
Նաև հայտնի է որպեսGilda
Ծնվել էհոկտեմբերի 11, 1961(1961-10-11)[1][2]
Բուենոս Այրես, Արգենտինա[1]
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա
Մահացել էսեպտեմբերի 7, 1996(1996-09-07)[1][2] (34 տարեկանում)
Villa Paranacito, Էնտրե Ռիոս, Արգենտինա
ԺանրերԿումբիա
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ

Միրիամ Ալեխանդրա Բիանչի (Ջիլդա, Հիլդա) (իսպ.՝ Miriam Alejandra Bianchi (անգլ.՝ Gilda), հոկտեմբերի 11, 1961(1961-10-11)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[1] - սեպտեմբերի 7, 1996(1996-09-07)[1][2], Villa Paranacito, Էնտրե Ռիոս, Արգենտինա), արգենտինացի երգչուհի, կումբիա ոճի երգերի հեղինակ[3]: Առավել հայտնի են Ջիլդայի «No me arrepiento de éste amor», «Fuiste», «No es mi despedida», «Corazón valiente», «Como tú» երգերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլդան ծնվել 1961 թվականի հոկտեմբերի 11-ին Բուենոս Այրեսի Վիլա Դևոտո շրջանում՝ Օմար և Իսաբել Սկոլների ընտանիքում: Ծնողները ցանկացել են դստերը Ջիլդա անվանել Չարլզ Վիդորի «Ջիլդա» ֆիլմի գլխավոր հերուսուհու պատվին, որտեղ Ջիլդայի դերը խաղում էր Ռիտա Հեյուորթը, սակայն չի ստացվել, բայց աղջնակին հաճախ կոչել են Ջիլդա: Հենց այս անունն էլ նա ընտրել և օգտագործվել է որպես բեմական անուն:

Դպրոցն ավարտելուց հետո Ջիլդան պատրաստվել է դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բայց 17 տարեկան հասակում, հոր մահից հետո, ստիպված է եղել թողնել ուսումը, որպեսզի օգնի ընտանիքին:

24 տարեկանում ամուսնացել է երիտասարդ իմպրեսարիո Ռաուլը Կագինի հետ: Մի քանի տարի անց նրանք բաժանվել են: Ջիլդան ունեցել է երկու երեխա՝ Մարիելն ու Ֆաբրիսիոն:

28 տարեկանում Ջիլդան հաղթել է երաժշտական խմբում մեներգչի տեղը զբաղեցնելու մրցույթում: Ծանոթացել է Riki Maravilla խմբի կոմպոզիտոր և ստեղնահար Տոտի Խիմենեսի հետ, ով դարձել է նրա գործընկերն ու կյանքի ընկերը: Հարազատներն ի սկզբանե հավանություն չեն տվել Ջիլդայի զբաղմունքին՝ գիշերային կյանք, համերգներ, փորձեր, սակայն շուտով հաշտվել են: 1992 թվականին Խիմենեսը հորդորել է Ջիլդային սկսել սոլո կարիերա և ձայնագրել De Corazón a Corazón ալբոմը՝ օգտագործելով տեղական Magenta լեյբլը: 1994 թվականին թողարկվել է Pasito a Pasito ալբոմը, որտեղ ընդգրկված էր No Me Arrepiento De Este Amor հիթը:

Ջիլդայի երգերը հնչում են արգենտինական «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի սեպտեմբերի 7-ին Ջիլդան մահացել է ողբերգական ավտովթարից, երբ միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին: Ջիլդայի հետ մահացել են մայրը, դուստրը Մարիելան և խմբի երեք երաժիշտներ: Հրաշքով փրկվել են Ջիլդայի որդին՝ Ֆաբրիսիոն և Տոտի Խիմենեսը:

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու Ջիլդային շնորհվել է Garlos Gardel մրցանակ «Տրապիկալ լավագույն երգչուհիներ» անվանակարգում[3][4][5]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1992 - De corazón a corazón - Disgal S.A.
  2. 1993 - La única - Clan Music
  3. 1994 - Pasito a pasito con... Gilda (CD) - Clan music
  4. 1995 - Pasito a pasito con... Gilda (LP) - Santa Fe Records
  5. 1995 - Corazón valiente (Gold and Double Platinum album in Argentina) - es:Leader Music
  6. 1996 - Si hay alguien en tu vida - es:Magenta Discos
  7. 1997 - Entre el cielo y la tierra (posthumous) - Leader Music

Այլ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1997 - 17 Grandes éxitos y remixes - Por siempre Gilda - Universal Music Group
  2. 1997 - Un sueño hecho realidad - Magenta Discos
  3. 1998 - Por siempre Gilda 2 - Grandes Exitos y Remixados - Universal Music Group
  4. 1999 - Cuando canta el corazón - Universal Music Group
  5. 1999 - Las alas del alma - Leader Music
  6. 1999 - Un sueño hecho realidad 2 - Temas inéditos - Magenta Discos
  7. 1999 - Gildance - Músicavisión
  8. 1999 - El álbum de oro - Universal Music Group
  9. 2000 - Desde el alma [Grandes éxitos] - Universal Music Group
  10. 2004 - Colección furia tropical - Warner Bros. Records
  11. 2005 - Colección de oro Vol 1 - Magenta Discos
  12. 2005 - Colección de oro Vol 2 - Magenta Discos
  13. 2006 - Megamix (24 Hits) - Leader Music
  14. 2007 - La única - Leader Music
  15. 2008 - La más grande - Magenta Discos
  16. 2011 - Un amor verdadero (DVD) - Leader Music
  17. 2011 - 20 grandes éxitos - Leader Music
  18. 2011 - No me arrepiento de este amor - Leader Music
  19. 2014 - Grandes éxitos - Magenta Discos

Մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին լրագրող Ալեխանդրո Մարգիլիսը Grupo Editorial Planeta հրատարակչության միջոցով հրատարակել է «Gilda, la abanderada de la bailanta» (նրա միակ վավերացված կենսագրականը)[6][7][8]:

2015 թվականին ռեժիսոր Իվան Էսպեչը բեմադրել է «Ջիլդա» պիեսը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Ֆլորենսիա Բերթոլդը[9]:

2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Ջիլդայի մահվան 20-րդ տարելիցին, նկարահանվել է նրա կյանքի և կարիերայի մասին պատմող «Gilda, no me arrepiento de este amor» (Ես Ջիլդան եմ) կենսագրական ֆիլմը[10], որտեղ Ջիլդայի դերում հանդես է եկել Նատալիա Օրեյրոն[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1033769266 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 Allmusic.com. Gilda. Artist Biography by Drago Bonacich
  4. National Geographic. Los Santos Populares. Gilda
  5. Music Library. Gilda
  6. Rovaletti Julieta։ «Gilda Ya Tiene Una Obra Que Cuenta Su Vida»։ La Nacion։ La Nacion S.A.։ Վերցված է սեպտեմբերի 19, 2016 
  7. Margulis Alejandro։ Gilda, La Abanderada de La Bailanta։ Buenos Aires, Argentina: Editorial Planeta։ ISBN 9789504929659 
  8. Margulis Alejandro (August 2016)։ Santa Gilda։ Buenos Aires, Argentina: Editorial Planeta։ ISBN 9789504953890։ Վերցված է սեպտեմբերի 19, 2016 
  9. «Gilda Ya Tiene Su Obra Teatral»։ Télam։ Վերցված է սեպտեմբերի 19, 2016 
  10. Gallego Rolando։ «Rodajes: Comienza El Rodaje de "Gilda: No Me Arrepiento de Este Amor"»։ Escribiendo Cine։ Վերցված է սեպտեմբերի 19, 2016 
  11. Ponzone Javier։ «Natalia Oreiro Será Gilda»։ Rating Cero։ Վերցված է սեպտեմբերի 19, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]