Ջիամբետինո Չինյարոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիամբետինո Չինյարոլի
իտալ.՝ Giambettino Cignaroli
Giambettino Cignaroli Self portrait.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1706(1706-07-04)[1][2][3] կամ 1706[4][5][6][…]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1770(1770-12-01)[1][7][4][…]
Մահվան վայրՎերոնա, Վենետո, Իտալիա[8]
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ և գծանկարիչ
Ոճռոկոկկո
ՈւսուցիչՍանտի Պրունատի
ԱզգականներDiomiro Cignaroli? և Giovanni Domenico Cignaroli?
Giambettino Cignaroli Վիքիպահեստում
Քրիստոսի կերպարանափոխումը, Վերոնայի տաճար

Ջիամբետինո Չինյարոլի (անգլ.՝ Giambettino Cignaroli, հուլիսի 4, 1706(1706-07-04)[1][2][3] կամ 1706[4][5][6][…], Վերոնա, Վենետո, Իտալիա - դեկտեմբերի 1, 1770(1770-12-01)[1][7][4][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[8]), իտալացի նկարիչ, որն ստեղծագործել է ռոկոկո և վաղ նեոկլասիկ ոճերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Սանտո Ջունոյի և Անտոնիո Բալեստրայի աշակերտը և առավել ակտիվ է եղել Վենետոյում։ Նա դարձել է Վերոնայի նկարչության և քանդակագործության ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը 1764 թվականի դեկտեմբերին։ Այդ ակադեմիան հետագայում ավելի հայտն է դարձել որպես Չինյարոլիի ակադեմիա։ Նրա աշակերտների թվում են Մարիա Սուպիոտի Չերոնին[9], Ջիովանի Բատիստա Լորենցին, Սավերիո Դալլա Ռոզան, Դոմենիկո Մոնդինին, Դոմենիկո Պեդարզոլին, Քրիստոֆեր Ունտերբերգը։ Նրա եղբայր Ջիովանի Դոմենիկո Չինյարոլին նույնպես նկարիչ էր։

Լոմբարդիայի ավստրիացի նահանգապետ և հնություններ կոլեկցիոներ կոմս Կառլ ֆոն Ֆիրմիանի համար Չինյարոլին նկարել է երկու կտավ հունա-հռոմեական դրվագներով, մի թեմա, որը նախընտրելի էր նեոկասիկ նկարիչների համար։

Ջիամբենտինոն ծնվել է նկարիչների ընտանիքում, և այս ավանդույթը շարունակվել է նաև նրա մահից հետո իր երեխաների հետ։ Նրա ընտանիքի նկարիչները, որոնք Ջիաբենտինոյի ժամանակակիցներն էին, նեռարում են նրա հորեղբայր Լեոնարդո Ավագին և նրա երկու որդիներիմ (Ջիամբետինոյի զարմիկները)` Մարտինոյին և Պիետրոյին[10]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ֆելիքսի և Ֆորտունատուսի նահատակությունը (1737 թվական), Բերգամոյի տաճար
  • Ապոլլոնը և Մարսիասը (1739 թվական) և Իֆիգենիայի զոհաբերությունը (1741 թվական), Վիլլա Պոմպեյ, Իլլասի, Վերոնա
  • Սուրբ Հելենա (1741 թվական), Կաստելվեչիո, Վերոնա
  • Սուրբ Պրոկոլոսն այցելում է սրբեր Ֆերմուսին և Ռուստիկուսին (1744 թվական), Բերգամոյի տաճար
  • Աստվածածինը և մանուկը սրբերի՝ Ջերոմի և Ալեքսանդրի հետ (1744 թվական), Chiesa dell'Ospedale, Բերգամո
  • Ավրորա (1748 թվական), Կազա Ֆատտորի, Վերոնա
  • Ռեյչելի մահը, Ակադեմիա, Վենետիկ
  • Սոկրատեսի մահը (1759 թվական)
  • Կատոյի մահը (1759 թվական)
  • Իսահակի նահատակությունը
  • Մովսեսի ճանապարհորդությունները
  • Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը Վերոնայում, 14 տարեկան հասակում (1770 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 BeWeB
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Wurzbach D. C. v. Cignaroli, Giovanni Bettino (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 2. — S. 371.
  5. 5,0 5,1 Frick Art Reference Library Photoarchive — 1920.
  6. 6,0 6,1 opac.vatlib.it
  7. 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  8. 8,0 8,1 8,2 Union List of Artist Names — 2021.
  9. Profile of Maria Suppioti Ceroni in the Dictionary of Pastellists Before 1800.
  10. Arte e Storia, Turin (1908); La Famiglia dei Pittore Cignaroli, by GF page 95-98.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Web Gallery of Art
  • Giambettino Cignaroli's Deaths of Cato and of Socrates, Joseph Geiger. Zeitschrift für Kunstgeschichte (1996) pp270–278.
  • Studi sopra la storia della pittura italiana dei secoli xiv e xv e della scuola pittorica. By Cesare Bernasconi. Published 1864 (google books). Original from Oxford University