Ջեք Ֆալահի
Ջեք Ֆալահի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց[1] և Հուրոնի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Ջեք Ռայան Ֆալահի (անգլ.՝ Jack Ryan Falahee, փետրվարի 20, 1989, Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հայտնի է դարձել «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հեռուստասերիալում Քոնոր Ուոլշի դերը մարմնավորելուց հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեք Ռայան Ֆալահին ծնվել է 1989 թվականի փետրվարի 20-ին Միչիգան նահանգի Էն Արբոր քաղաքում։ Նրա հայրը բժիշկ է աշխատել, իսկ մայրը` լոգոպեդ[2]։ Նա սովորել է Հուրոնի ավագ դպրոցում, որտեղ արել է դերասանական իր առաջին քայլերը[3]։ Հետագայում Ջեքը ընդունվել է Նյու Յորքի համալսարան, որն ավարտել է 2011 թվականին[3]։ Նյու Յորքի համալսարանում սովորելու տարիներին Ջեքը խաղացել է այնպիսի թատերական ներկայացումներում, որոնցից են «Սիրո անպտուղ ջանքերը» (անգլ.՝ Love's Labour's Lost), «Ամառային գիշերվա երազ» (անգլ.՝ A Midsummer Night's Dream), «Ընկերություն» (անգլ.՝ Company) և այլն[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Ջեքն առաջիկայում նկարահանվելու է ABC հեռուստաալիքի «Ինչպես խուսափել սպանության պատժից» (անգլ.՝ How to Get Away with Murder) սերիալում[4][5]։ Նա ստացավ Քոնոր Ուոլշի դերը, որն այդ սերիալի հինգ գլխավոր դերերից մեկն է[6]։ Այդ սերիալի պրեմիերան կայացավ 2014 թվականի սեպտեմբերի 25-ին և առաջին սերիան ունեցավ 14 միլիոն հեռուստադիտող[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tisch Noted Alumni
- ↑ «Everything You Need To Know About "How To Get Away With Murder" Star Jack Falahee». BuzzFeed. 2014 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Getting Away With It». Out. 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «UPDATE: Jeffrey Nordling & Christina Chang In ABC's 'Sea Of Fire', Trio Cast In 'Murder'». Deadline. 2014 թ․ փետրվարի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «ABC Picks Up Shonda Rhimes Drama, Renews 'Resurrection' and 'Once Upon a Time'». TheWrap. 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «'How to Get Away with Murder' Creator Peter Nowalk on Working with Shonda Rhimes, Diversity on TV». Variety. 2014 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «TV Ratings: 'How to Get Away With Murder' Tops ABC's Winning Shonda Rhimes Block». The Hollywood Reporter. 2014 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ֆալահի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ