Jump to content

Ջեք Հենդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Հենդրի
անգլ.՝ Jack Hendry
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1995(1995-05-07)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ջեք Հենդրի (անգլ.՝ Jack Hendry, մայիսի 7, 1995(1995-05-07)[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Ալ-Իթիֆակ» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։ 2020 և 2024 թվականների Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդրին «Սելտիկ», «Դանդի Յունայթեդ», անգլիական «Պիտերբորո Յունայթեդ» և «Պարտիկ Տիսլ» ակումբների սան է: 2015 թվականի մայիսի 23-ին «Մոտերուելի» դեմ խաղում իր նորամուտը նշել է Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում վերջինիս կազմում[2]։ Նույն թվականի ամռանը Դուգլասը տեղափոխվել է «Ուիգան Ատլետիկ»[3]։ Հոկտեմբերի 6-ին «Կրու Ալեքսանդրի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղում նա իր նորամուտը նշել է հիմնական կազմում[4]։ 2016 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Հենդրին վարձավճարով տեղափոխվել է «Շրուսբերի Թաուն»։ Ապրիլի 9-ին «Միլուոլի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Անգլիայի առաջին լիգայում[5]։ Նույն թվականի ամռանը Ջեքը վարձավճարով տեղափոխվեց «Միլթոն Քինս Դոնս»։ Հոկտեմբերի 18-ին «Բրիստոլ Ռովերսի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[6]։

2017 թվականի ամռանը Հենդրին տեղափոխվել է «Դանդի»[7]։ Օգոստոսի 5-ին «Ռոս Քաունթիի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր ակումբում[8]։ Նույն խաղում Ջեքը խփեց իր առաջին գոլը «Դանդիի» կազմում։

2018 թվականի սկզբին Հենդրին տեղափոխվել է «Սելտիկ»՝ կնքելով 4.5 տարվա պայմանագիր[9]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,4 մլն եվրո։ Փետրվարի 3-ին «Կիլմարնոկի» դեմ խաղում նա նորամուտը նշել է հիմնական կազմում[10]։

2020 թվականի հուլիսի 13-ին վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Օստենդե»[11][12]։ 2020 թվականի սեպտեմբերի 12-ին իր նորամուտը նշել է Ժյուպիլեի լիգայում «Մեխելենի» դեմ արտագնա խաղում և իր առաջին գոլը խփեց խաղի 90 + 5-րդ րոպեին՝ հաղթանակ պարգևելով իր թիմին 0:1 հաշվով[13]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը գնել է նրա պայմանագիրը, սակայն նույն տարվա ամռանը վաճառել է այն «Բրյուգգեում»[14]։ Վենգերը 4 տարվա պայմանագիր է ստորագրել։ Սեպտեմբերի 10-ին «Օստենդեի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր ակումբում[15]։ 2021 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել «Բրյուգգե» ակումբի հետ[16]։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Հենդրին վարձավճարով և գնման իրավունքով տեղափոխվել է իտալական «Կրեմոնեզե»[17]։ Հենդրին նորամուտը նշել է А սերիայում «Ատալանտայի» դեմ խաղում[18]։

2023 թվականի հուլիսի 26-ին Հենդրին միացել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիֆաք» ակումբին[19]։ Օգոստոսի 14-ին «Ալ Նասր»-ի դեմ խաղում նա նորամուտը նշել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում[20]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 27-ին Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Հենդրին նորամուտը նշել է Շոտլանդիայի հավաքականի կազմում[21]։ 2021 թվականի հունիսի 2-ին Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում Ջեքն իր առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում[22]։

2021 թվականին Հենդրին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Չեխիայի հավաքականի դեմ[23]։

2024 թվականին Հենդրին երկրորդ անգամ մասնակցեց Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[24], Շվեյցարիայի[25] և Հունգարիայի[26] հավաքականների դեմ խաղերին:

Գոլեր Շոտլանդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 2021 թվականի հունիսի 2 Ալգարվե, Ֆարո, Պորտուգալիա Նիդերլանդներ Նիդերլանդներ 0:1 2:2 Ընկերական հանդիպում
2 2022 թվականի մարտի 29 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա Ավստրիա Ավստրիա 0:1 2:2 Ընկերական հանդիպում
3 2022 թվականի սեպտեմբերի 24 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա Իռլանդիա Իռլանդիա 1:1 2:1 ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2022/23

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդիայի չեմպիոն (2)՝ 2017/18, 2018/19
  • Շոտլանդիայի գավաթակիր (2)՝ 2017/18, 2018/19
  • Շոտլանդական լիգայի գավաթակիր՝ 2018/19

«Բրյուգե»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելգիայի չեմպիոն՝ 2021/22
  • Բելգիայի սուպերգավաթակիր՝ 2022

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Мотеруэлл VS. Партик Тисл 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015-05-23. Արխիվացված օրիգինալից 2016-06-02-ին. Վերցված է 2018-04-28-ին.
  3. «Wigan Athletic: Kellett, Vuckic & Hendry sign». BBC Sport. 2015-09-01. Արխիվացված օրիգինալից 2015-09-04-ին. Վերցված է 2015-09-01-ին.
  4. «Кру Александра VS. Уиган Атлетик 2:3» (անգլերեն). soccerway.com. 2015-10-06. Արխիվացված օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2018-04-28-ին.
  5. «Миллуолл VS. Шрусбери Таун 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016-04-09. Արխիվացված օրիգինալից 2016-06-30-ին. Վերցված է 2018-04-28-ին.
  6. «Милтон Кинс Донс VS. Бристоль Роверс 3:3» (անգլերեն). soccerway.com. 2016-10-18. Արխիվացված օրիգինալից 2016-11-20-ին. Վերցված է 2018-04-28-ին.
  7. «Jack Hendry: Dundee recruit centre-half on two-year deal». BBC Sport. 2017-07-05. Արխիվացված օրիգինալից 2017-07-05-ին. Վերցված է 2017-07-05-ին.
  8. «Данди VS. Росс Каунти 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017-08-05. Արխիվացված օրիգինալից 2017-09-23-ին. Վերցված է 2018-04-28-ին.
  9. McLaughlin, Chris (2018-02-01). «Celtic sign Dundee's Jack Hendry & Scott Bain; Scott Allan joins Hibs». BBC Sport. BBC. Արխիվացված օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-01-ին.
  10. «Килмарнок VS. Селтик 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-02-03.
  11. «Jack Hendry: Celtic defender joins KV Oostende on loan». bbc.com (անգլերեն). BBC Sport. 2020-07-14. Արխիվացված օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-03-20-ին.
  12. «KVO HAALT SCHOTSE VERDEDIGER WEG BIJ CELTIC GLASGOW». kvo.be (հոլանդերեն). ФК «Остенде». 2020-07-13. Արխիվացված օրիգինալից 2020-07-14-ին. Վերցված է 2021-03-20-ին.
  13. «JUPILER PRO LEAGUE - SPEELDAG 5: KV MECHELEN - KV OOSTENDE 0 - 1». kvo.be (հոլանդերեն). ФК «Остенде». 2020-09-12. Արխիվացված օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2021-03-20-ին.
  14. «JACK HENDRY NAAR CLUB BRUGGE». clubbrugge.be/ (հոլանդերեն). Club Brugge KV. 2021-08-31. Արխիվացված օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-09-01-ին.
  15. «Брюгге VS. Остенде 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021-09-10. Արխիվացված օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին.
  16. «JACK HENDRY NAAR CLUB BRUGGE». clubbrugge.be/ (Dutch). Club Brugge KV. 2021-08-31. Վերցված է 2021-09-01-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «HENDRY NUOVO CALCIATORE DELLA CREMONESE» (իտալերեն). Cremonese. 2022-09-01. Վերցված է 2022-09-01-ին.
  18. Hanratty, Robbie (2022-09-11). «Jack Hendry makes Serie A debut as Cremonese dent Atalanta's title hopes». footballscotland (անգլերեն). Վերցված է 2022-09-12-ին.
  19. «Jack Hendry: Scotland centre-half joins Saudi side Al-Ettifaq». BBC Sport. 2023-07-26.
  20. «Аль-Иттифак VS. Аль-Наср Эр-Рияд 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-08-14.
  21. «Венгрия VS. Шотландия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018-03-27. Արխիվացված օրիգինալից 2021-06-13-ին. Վերցված է 2018-04-28-ին.
  22. «Нидерланды VS. Шотландия 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021-06-02. Արխիվացված օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին.
  23. «Шотландия VS. Чехия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-06-14. Արխիվացված օրիգինալից 2021-06-23-ին. Վերցված է 2021-12-12-ին.
  24. «Германия VS. Шотландия 5:1» (անգլերեն). soccerway.com. 2024-06-14.
  25. «Шотландия VS. Швейцария 1:1» (անգլերեն). soccerway.com. 2024-06-19.
  26. «Шотландия VS. Венгрия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2024-06-23.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]