Ջեսիկա Լյուիս Նելսոն (անգլ.՝ Jessica Louise Nelson, հունիսի 14, 1991(1991-06-14)[2], Ռոմֆորդ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացիերգչուհի և բրիտանական Little Mix գըրլ բենդի նախկին գլխավոր անդամ։ Խումբը ձևավորվել է բրիտանական «The X Factor» հեռուստաշոուի 8-րդ եթերաշրջանի ժամանակ 2011 թվականին, դառնալով առաջին խումբը, որը հաղթել է տվյալ մրցույթում։ Դեբյուտից սկսած խումբը վաճառել է ավելի քան 50 միլիոն ձայնագրության օրինակներ, որը նրանց ընդգրկում է բոլոր ժամանակների ամենալավ վաճառված գըրլ բենդերի թոփ 5-ում։ 2019 թվականին Նելսոնը ներկայացրել է BBC Three-ի «Jesy Nelson: Odd One Out» վավերագրական ֆիլմը, որը հիմնված է նրա մարմնի պատկերի փորձի և բուլիինգի վրա, որը 25-րդ National Television Awards-ի ժամանակ արժանացել է «Փաստացի ժամանց» մրցանակին։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Նելսոնը որոշում է լքել խումբը, որը կապված է նրա հոգեկան առողջության հետ[3]։
Ծնվել է 1991 թվականի հունիսի 14-ին[4][5]։ Մեծացել է Արևելյան Լոնդոնի Ռոմֆորդ քաղաքում՝ բիզնեսմեն Ջոն Նելսոնի և Ոստիկանության համայնքային ծառայության աշխատակից Ջենիս Ուայթի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ Ջեսին 5 տարեկան էր։ Նա չորս երեխաներից երկրորդ ամենաերիտասարդն է, ունի ավագ քույր Ջեյդը, ավագ եղբայր Ջոնաթանը և կրտսեր եղբայր Ջոզեֆը[6][7] ։
Նելսոնը հաճախել է Ջո Ռիչարդոսնի Համայնքայի Դպրոցն ու Էբս Քրոսի ակադեմիան և արվեստի քոլեջը[8]։ Նա նաև հաճախել է Սիլվիյա Յանգի և Իվոն Ռոդսի թաթերական դպրոցը։ Դպրոցում իր համադասարանցիներից մեկը Ռիտա Օրան էր[9]։ «The X Factor»-ում լսումներից առաջ Նելսոնը սպասուհի է աշխատել[10]։ 2020 թվականին Նելսոնը պատմել է, որ մանուկ հասակում փոքր դերեր է կատարել «Իմ տղա» (2002) և «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» (2005) ֆիլմերում[11]։
Իր առաջին լսումների ժամանակ կատարել է Ժասմին Սալիվանի «Bust Your Windows» երգը[12]։ Little Mix խմբին միանալուց ի վեր նա բախվել է համացանցային բուլիինգին և հնարավոր ճափով փորձել է պայքարել դրա դեմ «The X Factor»-ում գտնվելու ժամանակ[7]։ Նելսոնը և Փերրի Էդվարդսը ընդգրկվել են Faux Pas խմբում, մինչդեռ Ջեյդ Թրիուոլը և Լի Էնն Փինոքը ընդգրկվել են Orion անվամբ խմբում։ Սակայն երկու խմբերն էլ չեն առաջխաղացվում։ Ավելի ուշ որոշում է ընդունվում հետ բերել քառյակին և ձևավորել Rhythmix խումբը և նրանք անցնում են ժյուրիների տուն[13]։ Ի վերջո նրանք անցնում են կենդանի կատարումների և իրենց օգնական ժյուրին է դառնում Տուլիսա Կոնստոստավլոսը[14]։ 2011 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ խմբի նոր անվանումն է Little Mix[15]։ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին խումբը հաղթող է ճանաչվում և դառնում է առաջին խումբը, որը հաղթել է նախագիծը[16]։ Նելսոնը խմբի հետ թողարկել է վեց ստուդիական ալբոմ՝ «DNA» (2012), «Salute» (2013), «Get Weird» (2015), «Glory Days» (2016), «LM5» (2018) և «Confetti» (2020)[17]։ 2020 թվականի դեկտեմբերին նա հայտարարեց խմբից հեռանալու մասին, որը կապված է իր հոգեկան առողջության հետ կապված երկարատև խնդիրների հետ[18]։