Փերրի Էդվարդս
Փերրի Էդվարդս | |
---|---|
![]() Փերրի Էդվարդսը The Glory Days Tour-ի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Perry Edwards |
Ի ծնե անուն | անգլ.՝ Perrie Louise Edwards |
Ծնվել է | հուլիսի 10, 1993 (30 տարեկան) Սաութ Շիլդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | քնարական սոպրանո |
Գործունեություն | 2011–այժմ |
Լեյբլ | |
Կրթություն | Նյուքասլի համալսարան, St Joseph's Catholic Academy? և Newcastle College? |
Անդամակցություն | Little Mix |
Կապված | Little Mix |
Ստորագրություն | |
![]() |
Փերրի Լուիս Էդվարդս (անգլ.՝ Perrie Louise Edwards, հուլիսի 10, 1993[1], Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր[2][3]), անգլիացի երգչուհի, որն առավել հայտնի է որպես չորս անդամից կազմված բրիտանական՝ Little Mix գըրլ բենդի վոկալիստ։ Խումբը ձևավորվել է 2011 թվականին՝ The X Factor-ի 8-րդ եթերաշրջանի ընթացքում։ Այն դարձել է առաջին խումբը, որը հաղթել է նախագծում։ Իր դեբյուտից ի վեր Little Mix-ը վաճառել է 60 միլիոնից փոքր-ինչ պակաս ձայնապնակ ամբողջ աշխարհում՝ ընդգրկվելով բոլոր ժամանակների ամենաշատ վաճառքներ ունեցող գըրլ բենդերի լավագույն հնգյակում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Փերրի Լուիս Էդվարդսը[4] ծնվել է 1993 թվականի հուլիսի 10-ին[5] և մեծացել է Թայն ընդ Ուիր կոմսության Սաութ Շիլդս քաղաքի Ուայթլիս թաղամասում[6]։ Նա երգչուհի Դեբի Դաֆիի և երգիչ Ալեքսանդր Էդվարդսի դուստրն է։ Փերրիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ պատանի էր, և երկուսն էլ նորից ամուսնացել։ Նա Ջոնի անունով ավագ եղբայր ունի, և Քեյլթլին անունով հայրական գծով խորթ քույր։ Մինչև Սաութ Շիլդս վերադառնալն Էդվարդսը հաճախել է Դորսեթ կոմսության Ուեյմութ քաղաքի Ռադիփոլի տարրական դպրոցը[7]։ Սաութ Շիլդսում նա հաճախել է Սենթ Փիթերի և Փոլի տարրական դպրոցը և Մորթիմերի համայնքային քոլեջը[7], որտեղից ավելի ուշ տեղափոխվել է Նյուքասլի քոլեջ։ Այնտեղ նա բակալավրի աստիճան է ստացել կատարողական արվեստների ոլորտում[7]։ Դեռահաս տարիքում Էդվարդսը երկու տարի ապրել է Նոր Զելանդիայի Համիլթոն քաղաքում[8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա առաջին ձայնագրությունն էր Ալանիս Մորիսեթի «You Oughta Know» երգը[9]։ Էդվարդսը և Ջեսի Նելսոնը ընդգրկվել են Faux Pas անվանբ խմբի կազմում, մինչդեռ Ջեյդ Թըրլուոլը և Լի Էն Փինոքը ընդգրկվել են մեկ այլ՝ Orion անվանբ խմբի կազմում։ Երկու խմբերն էլ, այնուամենայնիվ, ձախողվել են և առաջընթաց չեն ունեցել։ Ավելի ուշ որոշվել է վերադարձնել այս քառյակին, և նրանցից ստեղծել Rhythmix խումբը, որը կարողացել է անցնել «ժյուրիների տներ» փուլը[10]։ Ի վերջո նրանք հասել են կենդանի շոուների փուլը, ինչից հետո խմբի մարզիչն է դարձել Թուլիսա Կոնտոստավլոսը[11]։ 2011 թվականի հոկտեմբերի 28-ին հայտարարվել է, որ խմբին նոր անվանումը Little Mix է[12]։ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին Little Mix խումբը հաղթող է հայտարարվել և դարձել է նախագծի պատմության մեջ առաջին խումբը, որ կարողացել է նման արդյունքի հասնել[13]։ Խմբի հետ Էդվարդսը 5 ալբոմ է թողարկել՝ DNA (2012), Salute (2013), Get Weird (2015), Glory Days (2016) և LM5 (2018), իսկ վեցերորդը նախատեսվում է թողարկել 2020 թվականին[14]։ 2019 թվականին Փերրին դարձել է իտալական՝ Superga բրենդի նոր դեմքը և թողարկել է իր կողմից ձևավորված հագուստի առաջին հավաքածուն[15]։ 2020 թվականին Էդվարդսը դարձել է Supreme Nutrition բրենդի առաջին կին դեսպանը[16]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսին նա սկսել է հանդիպել երգիչ Զեյն Մալիկի հետ։ Զույգը նշանվել է 2013 թվականի օգոստոսին։ Սակայն 2015 թվականի օգոստոսին նրանք բաժանվել են[17]։ 2017 թվականի փետրվարին հաստատվել է, որ նա հանդիպում էր անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի հետ[18][19]։ Նա ունի կերակրափողի ատրեզիա, ինչով էլ պայմանավորված է իր որովայնի սպին[20], և անոսմիա[21]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգերի հեղինակության իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Արտիստ(ներ) | Ալբոմ | Նշումներ |
---|---|---|---|---|
2015 | «Pretty Girls» | Բրիթնի Սփիրս Իգի Ազալիա |
Ոչ ալբոմային սինգլ | Համահեղինակ |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2011 | The X Factor | Contestant | Հաղթող |
ԿԱՈՒ | Little Mix: The Search | Մարզիչ | Սպասվելիք |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.imdb.com/name/nm4697542/
- ↑ 2,0 2,1 https://www.chroniclelive.co.uk/news/north-east-news/south-shields-sailor-supporting-x-1405697
- ↑ 3,0 3,1 https://www.chroniclelive.co.uk/news/tv/perrie-edwards-accent-good-morning-17991646
- ↑ «Names of Little Mix»։ Maximum Pop!։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 22, 2017-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2015
- ↑ «Happy Birthday Perrie Edwards! Here's your best party looks…»։ Sugarscape։ նոյեմբերի 30, 2011։ Վերցված է նոյեմբերի 13, 2012
- ↑ «No place like home for Little Mix stars»։ www.shieldsgazette.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 21, 2017-ին։ Վերցված է մայիսի 3, 2017
- ↑ 7,0 7,1 7,2 Lawson Ruth։ «Teachers back X Factor's Jade and Perrie»։ Chronicle Live։ Վերցված է հունվարի 23, 2015
- ↑ «Little Mix star looking forward to New Zealand homecoming»։ Stuff (անգլերեն)։ Վերցված է հունիսի 17, 2019
- ↑ Heat (2011)։ «Little Mix»։ Bauer London Lifestyle։ Վերցված է դեկտեմբերի 22, 2011
- ↑ «X Factor finalists Rhythmix in legal trouble with charity over name»։ Metro (անգլերեն)։ հոկտեմբերի 6, 2011։ Վերցված է մայիսի 16, 2020
- ↑ «X Factor: Tulisa Planning Duet With Little Mix? | MTV UK»։ www.mtv.co.uk (անգլերեն)։ Վերցված է մայիսի 16, 2020
- ↑ «X Factor girl band Rhythmix are renamed Little Mix»։ BBC Newsbeat (en-GB)։ հոկտեմբերի 28, 2011։ Վերցված է մայիսի 16, 2020
- ↑ «X factor australia final winner»։ The West Australian (անգլերեն)։ նոյեմբերի 24, 2015։ Վերցված է մայիսի 16, 2020
- ↑ Dixon Faye (օգոստոսի 20, 2019)։ «Eight years of Little Mix: Girl group celebrates milestone anniversary with social media message»։ Shields Gazette։ Վերցված է օգոստոսի 23, 2019
- ↑ «Little Mix singer Perrie Edwards is the newest face of sneaker brand Superga»։ Irish Examiner։ ապրիլի 25, 2019։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-27-ին։ Վերցված է փետրվարի 27, 2020
- ↑ Dixon Faye (փետրվարի 13, 2020)։ «Little Mix's Perrie Edwards joins footballer boyfriend in becoming Supreme Nutrition ambassador»։ Shields Gazette։ Վերցված է փետրվարի 27, 2020
- ↑ «Zayn Malik And Perrie Edwards: Their Relationship Timeline»։ MTV։ Վերցված է ապրիլի 22, 2017
- ↑ Hegarty Tasha (փետրվարի 26, 2017)։ «Perrie Edwards' boyfriend doesn't want a song about him»։ Digital Spy (անգլերեն) (Hearst Magazines UK)։ Վերցված է մայիսի 4, 2017
- ↑ Clark Minou (փետրվարի 6, 2017)։ «Perrie Edwards And Her New Boyfriend Are Instagram Official»։ The Huffington Post։ Վերցված է մայիսի 4, 2017
- ↑ «Perrie Edwards praises the NHS for saving her life»։ հուլիսի 6, 2018
- ↑ Izundu Chi Chi (հոկտեմբերի 7, 2013)։ «Little Mix's Perrie Edwards: I have no sense of smell - BBC Newsbeat»
|