Ջենի Թոմփսոն
Ջենի Թոմփսոն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Jennifer Elisabeth Thompson |
Մականուն(ներ) | Jenny |
Մասնագիտացում | լողորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 1973[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Դավներս, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Ակումբ | Stanford Cardinal? |
Հասակ՝ | 178 սանտիմետր |
Քաշ | 69 կիլոգրամ |
Ջենի Թոմփսոն (անգլ.՝ Jenny Thompson, փետրվարի 26, 1973[1], Դավներս, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի լողորդուհի:, առավել շատ տիտղոսներ նվաճած մարզուհիներից մեկն աշխարհում։ Վաստակել է օլիմպիական 12 մեդալ, որոնցից ութը՝ ոսկե, և, բացի այդ, դարձել է աշխարհի 18-ակի չեմպիոնուհի...
Լող մարզաձևով զբաղվել է 7 տարեկանից։ 14 տարեկանում իր նորամուտն է նշել միջազգային մրցասպարեզում՝ հանդես գալով պանամերիկյան խաղերում, որտեղ նվաճել է մեկական ոսկե և բրոնզե մեդալ համապատասխանաբար 50 և 100 մետր ազատ ոճով լողում։
Թոմփսոնը 1990-ականներին լողի միջազգային ասպարեզում ամենահամբավավոր լողորդուհիներից էր։ Չնայած նա անհատական մրցապայքարում երբեք չի եղել օլիմպիական չեմպիոն, այդուհանդերձ ոչ մի լողորդուհի չի կարողացել ավելի շատ օլիմպիական մեդալ վաստակել, քան նա։ ԱՄՆ-ի փոխանցումալողի թիմերի հետ Ջենին ընդհանուր առմամբ ութ ոսկե մեդալ է նվաճել 1992, 1996 և 2000 թվականի օլիմպիական խաղերում։ Նա նաև 100 մետր ազատ ոճով լողում օլիմպիական անհատական արծաթե մեդալ է նվաճել Բարսելոնայում 1992 թվականին և այդ նույն մրցաձևում բրոնզե մեդալ՝ Սիդնեյում, 2000 թվականին . Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերում նա արծաթե մեդալ է նվաճել 4 × 100 մ խառը փոխանցումալողում և ևս մեկ արծաթ՝ 4 × 100 մ ազատ ոճով փոխանցումալողում։
Անհատական մրցաձևերում նրա համար թերևս առավել հաջողակ էր 1998 թվականը, երբ լողի աշխարհի առաջնությունում դարձավ մոլորակի կրկնակի չեմպիոնուհի՝ հաղթանակներ տանելով 100 մ բաթերֆլայ և 100 մ ազատ ոճով լողի մրցումներում.
2006 թվականին Ջենին ավարտել է Կոլումբիա համալսարանի բժշկական քոլեջը և անեսթեզիոլոգի մասնագիտությամբ աշխատանքի անցել Բոստոնի բուժհիմնարկներից մեկում[3]։
Համաշխարհային ռեկորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը | Արդյունքը | Մինչև երբ է պահպանվել |
---|---|---|---|---|
23 սեպտեմբերի 1999 | ![]() |
100 մ բաթերֆլայ ոճով | 57.88 վրկ. | մինչև 2000 թ. մայիսի 27-ը![]() |
Մրցելույթներ օլիմպիադաներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիադան | Մրցաձևը | Գրաված տեղը |
---|---|---|
Բարսելոնա 1992 | 50 մ ազատ ոճով լող | 5 |
Բարսելոնա 1992 | 100 մ ազատ ոճով լող | 2 |
Բարսելոնա 1992 | 200 մ ազատ ոճով լող | 17 |
Բարսելոնա 1992 | ազատ ոճով փոխանցումալող 4 × 100 | 1 |
Բարսելոնա 1992 | համալիր փոխանցումալող 4 × 100 | 1 |
Ատլանտա 1996 | ազատ ոճով փոխանցումալող 4 × 100 | 1 |
Ատլանտա 1996 | ազատ ոճով փոխանցումալող 4 × 200 | 1 |
Ատլանտա 1996 | համալիր փոխանցումալող 4 × 100 | 1 |
Սիդնեյ 2000 | 100 մ ազատ ոճով լող | 3T |
Սիդնեյ 2000 | ազատ ոճով փոխանցումալող 4 × 100 | 1 |
Սիդնեյ 2000 | ազատ ոճով փոխանցումալող 4 × 200 | 1 |
Սիդնեյ 2000 | 100 մ բաթերֆլայ ոճով լող | 5 |
Սիդնեյ 2000 | համալիր փոխանցումալող 4 × 100 | 1 |
Աթենք 2004 | 50 մ ազատ ոճով լող | 7 |
Աթենք 2004 | ազատ ոճով փոխանցումալող 4 × 100 | 2 |
Աթենք 2004 | 100 մ բաթերֆլայ ոճով լող | 5 |
Աթենք 2004 | համալիր փոխանցումալող 4 × 100 | 2 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամենահաջողակ օլիմպիականների ցանկը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 https://www.collegiatewomensportsawards.com/archives/swimdive
- ↑ Shinzawa, Fluto (2006 թ․ հունիսի 15). «Thompson has new calling» (subscription required). The Boston Globe. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jenny Thompson at the U.S. Olympic Team Wayback Machine (արխիվացված Մայիս 12, 2008)
- Jenny Thompson (USA) – Honor Swimmer profile at International Swimming Hall of Fame Wayback Machine (արխիվացված Փետրվար 18, 2015) (անգլերեն)
- Jenny Thompson in der Datenbank von Olympedia.org (անգլերեն)
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ամերիկացի լողորդներ
- Ամերիկացի մարզուհիներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Աշխարհի չեմպիոններ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Օլիմպիական չեմպիոններ