Ջեյ Էլիս
Ջեյ Էլիս Jay Ellis | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Սամթեր, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կոնկորդիայի համալսարան |
Մասնագիտություն | Դերասան |
Ամուսին | Nina Seničar? |
Jay Ellis Վիքիպահեստում |
Վենդել Ռեմոն Էլիս կրտսեր (անգլ.՝ Wendell Ramone Ellis Jr., դեկտեմբերի 27, 1981[1], Sumter, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Կարիերան սկսել է որպես մոդել, իսկ այնուհետև տեղափոխվել Լոս Անջելես և զբաղվել դերասանությամբ։ Տարբեր հեռուստասերիալներում փոքր դերեր ստանալուց հետո, 2013 թվականից նա սկսեց նկարահանվել «The Game» հեռուստասերիալում։ Էլիսն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց 2016 թվականին՝ «Insecure» հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։
Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
1981-2012: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենդել Ռեմոն Էլիս կրտսերը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 27-ին Հարավային Կարոլինայի Սամթեր քաղաքում[2]։ Նրա հայրը աշխատել է ռազմաօդային ուժերում, իսկ մայրը ֆինանսների գործադիր տնօրեն է եղել[3]։ Նա ընտանիքի միակ երեխան է[4]։ Դպրոցն ավարտելուց հետո, նա սովորել է Օրեգոն նահանգի Կոնկորդիայի համալսարանում, որտեղ խաղացել է բասկետբոլ[5]։ Նա այնուհետև սկսել է զբաղվել մոդելինգով՝ նկարահանվելով տարբեր սպորտային ապրանքանիշների գովազդներում[6]։
2004 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես՝ սկսելու իր դերասանական կարիերան[6]։ 2005 թվականին նա ստացավ փոքր դերեր «Invasion» և «Related» հեռուստասերիալումներում։ 2011-2012 թվականներին նկարահանվեց այնպիսի հայտնի սերիալներում , որոնցից են՝ «Grey's Anatomy», «NCIS» և «How I Met Your Mother»[7][8]:
2013-ներկա։ Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիսը ստացավ իր առաջին խոշոր դերը BET հեռուստաալիքի «The Game» հեռուստասերիալում, որի պրեմիերան կայացավ 2013 թվականին[6]։ 2016 թվականին էկրան բարձրացավ «Insecure» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին՝ Լորենսին[6]։ 2017 թվականին Էլիսը համագործակցեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարող amfAR կազմակերպության հետ, որի նպատակն է վերացնել սևամորթների շրջանում այդ վարակի բարձր ցուցանիշը[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Jay Ellis Talks His Crush On Tatyana Ali, Stereotypical Black Roles & His Dating Rules». MadameNoire. 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Jay Ellis». amfAR. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Insecure's Jay Ellis Is a Dream Guy in Real Life». LA Weekly. 2017 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Chop-Up: Jay Ellis, star of The Game, talks his hooping skills, making an NFL practice squad and more». USA Today High School Sports. 2015 թ․ փետրվարի 18. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «HBO 'Insecure' Star Jay Ellis Opens Up About Life After the Backshot Heard Around the World». Complex. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «The Game's Jay Ellis Reveals His Pop Culture Obsessions, First TV Crushes, Hidden Talent and More». E!. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Insecure Star Jay Ellis: 'I Want to Change the Narrative Around Young Black Men'». Out. 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Jay Ellis On His Personal Mission To Fight HIV/AIDS In The Black Community». HuffPost. 2017 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյ Էլիսը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Էլիս» հոդվածին։ |
|