Ջեյքս Բրայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյքս Բրայան
Brian Jacques1 crop.jpg
Ծնվել էհունիսի 15, 1939(1939-06-15)[1][2][3][4][5][6][6]
ԾննդավայրԼիվերպուլ, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Վախճանվել էփետրվարի 5, 2011(2011-02-05)[7][1][2][3][5][6][6] (71 տարեկանում)
Վախճանի վայրԼիվերպուլ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Մասնագիտությունգրող և մանկագիր
Լեզուանգլերեն[2]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[4]
ԱշխատավայրBBC
Կայքredwall.org
Brian Jacques (author) Վիքիպահեստում

Ջեյքս Բրայան (անգլ.՝ James Brian Jacques, հունիսի 15, 1939(1939-06-15)[1][2][3][4][5][6][6], Լիվերպուլ, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] - փետրվարի 5, 2011(2011-02-05)[7][1][2][3][5][6][6], Լիվերպուլ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի գրող, «Ռեդվոլ» շարքի հեղինակը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականի հունիսի 15-ին, Լիվերպուլում: 15 տարեկանում Բրայանն ավարտել է դպրոցը: Բրայանը ճանապարհորդվել է առևտրական նավով` այցելելով Նյու Յորք, Վալպարաիսո, Սան Ֆրանցիսկո և Յոկոհամա: Ապա վերադարձել է Լիվերպուլ, որտեղ փոխել է շատ մասնագիտություններ:

Այդ թվում եղել է նավաստի, փոստատար և ոստիկան, նավահանգստի բանվոր, ծաղրածու և բեռնատարի վարորդ, ինչպես նաև զբաղվել է բռնցքամարտով:

1960-ական թվականներին Բրայանն իր եղբայրների և ընկերների հետ հիմնել է «Լիվերպուլյան ձկնորսները» ֆոլք խումբը: Նա իր գրական կարիերան սկսել է դամատուրգիայով:

Ջեյքսը գրել է «Ռեդվոլ» պատմվածքը Լիվերպուլի կույրերի դպրոցի երեխաների համար: Դպրոցի ուսուցիչը կարդացել է է «Ռեդվոլ» պատմվածքը և փոխանցել այն հրատարակիչներին, որոնք Ջեյքսին առաջարկել են պայմանագիր կնքել 5 գրքերի շարքի համար: 1999 թվականին ըստ ստեղծագործության նկարահանվել է մուլտֆիլմ:

Ջեյքսը վարել է Jakestown շաբաթական հաղորդումը BBC ռադիոկայանով մինչև 2006 թվականի հոկտեմբեր:

Ջեյքս Բրայանը մահացել է 2011 թվականի փետրվարի 5-ին, սրտի կաթվածից, 71 տարեկանում[8]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդվոլ շարք[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեդվոլի մարտիկը (անգլ. Redwall)
  • Պատերազմ Կոտիրի հետ (անգլ. Mossflower)
  • Մատիասի արշավանքը (անգլ. Mattimeo)
  • Մերիելը Ռեդվոլից (անգլ. Mariel of Redwall)
  • Սալամանդաստրոնը (անգլ. Salamandastron)
  • Մարտին ռազմիկը (անգլ. Martin the Warrior)
  • Ջոզեֆի զանգ (անգլ. The Bellmaker)
  • Վտարանդին (անգլ. Outcast of Redwall)
  • Լուտրայի մարգարիտները (անգլ. The Pearls of Lutra)
  • Պահակախումբ (անգլ. The Long Patrol)
  • Սպիտակ աղվեսները (անգլ. Marlfox)
  • Լեգենդ Լյուկի մասին (անգլ. The Legend of Luke)
  • Վերջին ճկատամարտը (Լորդ Բրոկտրի) (անգլ. Lord Brocktree)
  • Թալիսմանը Ռեդվոլից (անգլ. The Taggerung)
  • Թրիսը (անգլ. Triss)
  • Մարտինի սուրը (անգլ. Loamhedge)
  • Ռազմիկի երդումը (անգլ. Rakkety Tam)
  • Թագուհու կղզին (անգլ. High Rhulain)
  • Անպարտելի Մոդին (անգլ. Eulalia!)
  • Թափառող կրակները (անգլ. Doomwyte)
  • Սաբլի թագուհին (անգլ. The Sable Quean)
  • Ծովային թափառականները (անգլ. The Rogue Crew)
Ռեդվոլի ցեղերը սերիան[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փորսուղները (անգլ. Badgers) (2002 թվական)
  • Ջրասամուրները (անգլ. Otters) (2002 թվական)
  • Մկները (անգլ. Mice) (2003 թվական)
«Նավաբեկություն տարածները» սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դետեկտիվ-արկածային սերիալ Բեն անունով տղայի և նրա շան մասին, որոնք փրկվել են «Թռչող հոլանդացուց»:
    • Երկուսը «Թռչող հոլանդացուց» (անգլ. Castaways of the Flying Dutchman) (2001 թվական)
    • Ուրվական նավի վերադարձը (անգլ. The Angel's Command) (2003 թվական)
    • Ստրուկների նավարկությունը (Voyage of Slaves) (2006 թվականի սեպտեմբերի 14)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]