Ջեյմս Ռոբարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Ռոբարթ
James L. Robart.jpg
Ծնվել էսեպտեմբերի 2, 1947(1947-09-02) (72 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՋորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն և Ուիթման քոլեջ
Գիտական աստիճանԻրավագիտության դոկտոր
Մասնագիտությունփաստաբան և United States federal judge
ԱշխատավայրLane Powell?
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների Վաշինգտոնի նահանգի Արևմտյան շրջանի դաշնային դատարան
ԱնդամությունAmerican College of Trial Lawyers?
James Robart Վիքիպահեստում

Ջեյմս Լուի Ռոբարթ (սեպտեմբերի 2, 1947(1947-09-02), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դաշնային դատավոր Միացյալ Նահանգների Վաշինգտոնի նահանգի Արևմտյան շրջանի դաշնային դատարանում:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբարթը ծնվել է 1947 թվականին Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում: Արվեստի բնագավառում բակալավրի աստիճան է ստացել 1969 թվականին Ուիթմեն քոլեջում և իրավաբանական դոկտորի աստիճան է ստացել 1973 թվականին Ջորջթաունի համալսարանի Իրավաբանական կենտրոնում[1][2]: Երբ իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, աշխատում էր նաև որպես Georgetown Law Journal-ի խմբագիր[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականից մինչև 2004 թվականը մասնավոր գործունեություն է ծավալել Սիեթլում՝ Lane Powell PC-ում, որտեղ 2003-ից 2004 թվականներին նա եղել է ղեկավարող գործընկեր[1]: Որպես փաստաբան՝ Ռոբարթը մասնակցել է բազմաթիվ գործերի, ներառյալ աղմկահարույց դատավարությունները՝ կապված Վաշինգտոնի 695 նախաձեռնության հետ: Նա աշխատանք էր կատարել Evergreen Legal Services-ի հետ հասարակության բարօրության համար և առանձին ներկայացրել էր Հարավարևելյան Ասիայի փախստականներին[1]: Նա անդամակցում է Դատական փաստաբանների ամերիկյան քոլեջին:

Անցյալում Ռոբարթը որպես ղեկավար աշխատել է Սիեթլի մանկատանը, ինչպես նաև եղել է Վաշինգտոնի Մանկատների միության հոգաբարձու[3]:

2003 թվականի դեկտեմբերի 9-ին Ջորջ Բուշն առաջադրել է Ռոբարթի թեկնածությունը Միացյալ Նահանգների Վաշինգտոնի Արևմտյան շրջանի դաշնային դատարնը ղեկավարելու նպատակով: Ռոբարթի թեկնածությունը միաձայն հաստատվել է 2004 թվականի հունիսի 17-ին: Նա այդ պաշտոնում փոխարինել է Թոմաս Ս. Զիլիին: Իր կարգավիճակը պաշտոնապես ստացել է 2004 թվականի հունիսի 28-ին[1]:

Ուշագրավ դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ դեպքերի ցանկում, որտեղ Ռոբարթը դատավոր էր, առանձնանում է Microsoft-ի և Motorola-ի միջև պայմանագրի խախտումը, ինչը բնորոշվել էր որպես ողջամիտ և ոչ խտրական ռոյալթիի տոկոս հիմնական արտոնագրերի պորտֆելի համար, դրանց թվում՝ 802.11 ("WiFi") և H.264 տեսակոդավորում[4][5]:

2016 թվականի օգոստոսին Ռոբարթը վարում էր 2012 թվականի համաձայնության վերականգնման դատավորությունը, որի ժամանակ Սիեթլի ոստիկանությանը դաշնային մեղադրանքներ էին ներկայացվում՝ ոստիկանության կողմնակալության հետ կապված: Լսումների ընթացքում նա ասել էր. «սևամորթների կյանքն իմաստ ունի»[6]:

2017 թվականի փետրվարի 3-ին Ռոբարթը ներկայացրեց ժամանակավոր արգելող դատական հրաման ընդդեմ Դոնալդ Թրամփի «ԱՄՆ քաղաքացիներին օտարերկրյա ահաբեկիչների ներթափանցումից պաշտպանելու հրամանի»[7] [8]: Թրամփը զայրացած պատասխան էր տվել Թվիթերում՝ անվանելով նրա կարծիքը «ծիծաղելի», իսկ Ռոբարթին բնութագրելով որպես «այսպես կոչված դատավոր»[3][2][9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբարթը ամուսնացած է: Նա և իր կինը երկար տարիներ խնամատար ծնողներ են եղել հիմնականում Հարավարևելյան Ասիայի երեխաների համար[3]: Նա նաև հայտնի է այն բանով, որ կրում է թիթեռնիկ փողկապներ դատավարությունների ընթացքում[3][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brocchetto Marilia (February 4, 2017)։ «James Robart: 5 things to know about judge who blocked travel ban»։ CNN։ Վերցված է 4 February 2017 
  2. 2,0 2,1 2,2 Jim Brunner, Trump's 'so-called judge' is a highly regarded GOP appointee, Seattle Times (February 4, 2017).
  3. 3,0 3,1 3,2 3,3 Mica Rosenberg & Nathan Layne, 'So-called judge' derided by Trump known for fairness, work with youth, Reuters (February 4, 2017).
  4. Dembiczak Lisa (November 21, 2012)։ «Microsoft vs. Google trial over patents ends»։ Chicago Tribune։ Վերցված է 5 February 2017 
  5. Ramnathan Valli Meenkshi (November 21, 2012)։ «Microsoft Vs Motorola Patent Trial First Phase Draws To A Close; Judge To Set Royalty Rate»։ International Business Times։ Վերցված է 5 February 2017 
  6. Miletich Steve (August 15, 2016)։ «Federal judge declares ‘black lives matter’ during hearing over Seattle police reform»։ Seattle Times։ Վերցված է 5 February 2017 
  7. «Judge to hear state's lawsuit against Trump's immigration ban Friday»։ KIRO։ February 3, 2017 
  8. Person Daniel (February 3, 2017)։ «‘No One Is Above the Law’: Federal Judge in Seattle Puts Trump’s Immigration Order On Ice»։ Seattle Weekly 
  9. Julie Page, Trump's criticism of judge shows limits of staff's influence, Associated Press (February 4, 2017).