Ջեյմս Հոմեր Ռայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Հոմեր Ռայթ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1869(1869-04-08)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 3, 1928(1928-01-03) (58 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունախտաբան, մանրէաբան և մանրէաբան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան

Ջեյմս Հոմեր Ռայթ (անգլ.՝ James Homer Wright, ապրիլի 8, 1869(1869-04-08), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 3, 1928(1928-01-03), Բոստոն, ԱՄՆ), վաղ և ազդեցիկ ամերիկացի ախտաբան, ով 1896-1926 թվականներին եղել է Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի ախտաբանության ամբիոնի ղեկավարը։ Ռայթը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին նա Ռիչարդ Ք. Քաբոտինի հետ միասին, սկսեցին զբաղվել Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի արձանագրությունների հրատարակումով։ Դրանք սկսեցին կանոնավոր հրատարակվել որպես Բոստոնի բժշկական և վիրաբուժական ամսագիր, որը հետագայում դարձավ ՝ Նոր Անգլիայի բժշկական ամսագիր (անգլ.՝ New England Journal of Medicine

1924 թվականին Ռայթը Ֆրենկ Բ.Մալորիի հետ միասին հրատարակել է գործնական ձեռնարկ «ախտաբանական տեխնիկա» անվանումով, ախտաբանության լաբորատորիայի համար։ Գիրքը ունեցել է ութ հրատարակություն և երկար տարիներ եղել է դասական դասագիրք։

Մինչ հիմա կիրառվում է Ռայթի եղանակով ներկումը և Ռայթի վարդանախշերը (կապված նեյրոբլաստոմայի հետ)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dr. James H. Wright». Pittsburgh Post-Gazette. Pittsburgh, PA. 1928 թ․ հունվարի 6. էջ 5. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  2. Lee RE, Young RH, Castleman B (2002). «James Homer Wright: a biography of the enigmatic creator of the Wright stain on the occasion of its centennial». Am. J. Surg. Pathol. 26 (1): 88–96. doi:10.1097/00000478-200201000-00011. PMID 11756774. S2CID 23554365.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Հոմեր Ռայթ» հոդվածին։