Ջեկ Ջորջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Ջեկ Ջորջ
Jack George
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Ջոն Էդվին «Ջեկ» Ջորջ կրտսեր
John Edwin "Jack" George, Jr.
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 1928 (91 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սուիսվեյլ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել է հունվարի 30, 1989 (60 տարեկան հասակում)
Վախճանի վայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,88 մ
Քաշ 86 կգ
Դպրոց Սենթ Ջոնս (Վաշինգտոն)
համալսարան Լա Սալ (1949-1951)
Դրաֆթի տարի 1953 / ռաունդ` 13 / ընտր.` 102-րդ
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա Ուորիորս
Կարիերա սկիզբ 1953 թվական
Կարիերա ավարտ 1961 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 506
  • Միավորներ՝ 5153 (10,2 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2129 (4,2 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 2169 (4,3 փ/խ)

Ջոն Էդվին «Ջեկ» Ջորջ կրտսեր (անգլ.՝ John Edwin "Jack" George, Jr., նոյեմբերի 13, 1928(1928-11-13), Swissvale, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 30, 1989(1989-01-30), Lee, Մեդիսոն շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ «Ֆիլադելֆիա Ուորիորս» ակումբի կազմում 1956 թվականին դարձել է NBA-ի չեմպիոն։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է խաղարկողի դիրքում։ Սովորել է Լա Սալյայի համալսարանում։ 1953 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆիլադելֆիա Ուորիորս» ակումբի կողմից՝ 102-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Նյու Յորք Նիքս» ակումբի կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 8 մրցաշրջան։ 1955/1956 թվականների մրցաշրջանի ժամանակ Ջորջը, «Ուորիորս»-ի կազմում, դարձել է NBA-ի չեմպիոն։ Երկու անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1956-1957)։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի մեջ (1956)։ Մեկ անգամ եղել է NBA պարբերական առաջնության հարթակի վրա անցկացրած ժամանակի քանակի առաջնորդ (1956)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 506 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 5153 միավոր (10,2 մ/խ), կատարել 2129 անդրադարձ և 2169 փոխանցում[1]։

NBA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն
* Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1953–54 Ֆիլադելֆիա 71 37.3 .352 .590 5.4 4.4 9.5
1954–55 Ֆիլադելֆիա 68 36.5 .385 .660 4.4 5.3 11.4
1955–56† Ֆիլադելֆիա 72 39.4* .374 .757 4.3 6.3 13.9
1956–57 Ֆիլադելֆիա 67 33.3 .337 .683 4.7 4.6 10.5
1957–58 Ֆիլադելֆիա 72 26.5 .370 .736 4.0 3.3 8.9
1958–59 Ֆիլադելֆիա 46 30.2 .341 .730 4.6 3.6 9.8
1958–59 Նյու Յորք 25 19.8 .358 .824 3.3 2.2 6.6
1959–60 Նյու Յորք 69 23.2 .385 .767 2.9 3.5 9.5
1960–61 Նյու Յորք 16 16.8 .333 .667 2.0 2.4 5.1
Կարիերա 506 31.3 .364 .704 4.2 4.3 10.2
Բոլոր աստղեր 2 21.0 .385 1.000 2.0 3.5 7.0

Փլեյ Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1955–56† Ֆիլադելֆիա 10 40.5 .390 .746 4.7 5.2 13.6
1956–57 Ֆիլադելֆիա 2 31.5 .467 .667 3.5 3.0 9.0
1957–58 Ֆիլադելֆիա 8 34.6 .370 .800 4.8 3.9 9.5
1958–59 Նյու Յորք 2 15.5 .333 2.0 1.5 4.0
Կարիերա 22 35.3 .385 .753 4.4 4.2 10.8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]