Jump to content

Ջեկ Լոնդոնի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեկ Լոնդոնի լիճ
ռուս.՝ Озеро Джека Лондона

'
Կոորդինատներ
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Յագոդինսկի շրջան
Հայելու բացարձակ բարձրությունը 803 մ
Երկարություն 10 կմ
Լայնություն 1 — 2 կմ
Ավազանի մակերեսը 14,4 կմ²
Ամենամեծ խորությունը 50 մ
Ջրահավաքի մակերեսը 221 կմ²
Թափվող գետերը Պուրգա
Սկիզբ առնող գետերը Կյուել Սիեն

Ջեկ Լոնդոնի լիճ (ռուս.՝ Озеро Джека Лондона), գտնվում է Կոլիմա գետի վերին հատվածում, Մագադանի մարզի Յագոդինսկի շրջանում։ Լիճը գտնվում է լեռների մեջ, ծովի մակարդակից 803 մ բարձրության վրա։ Լճի երկարությունը հյուսիսարևմտյան ուղղությամբ կազմում է 50 մ, մակերեսը՝ 14,4 կմ²[1]։ Ջրհավաք ավազանի մակերեսը՝ 221 կմ²։

Լճի մեջ է թափվում Պուրգա գետը և մի քանի առվակներ՝ Ստուդյոնի, Նեվեդոմի և այլ մանր անանուն առվակներ։

Լճի արվարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեկ Լոնդոնի լիճը և օդերևութաբանական կայանը Վերա կղզու վրա

Լճի տարածքը մտնում է «Ջեկ Լոնդոնի լիճ» բնական պարկի մեջ։

Ափերը շատ բարձր չեն, շատ հաճախ ծածկված խեժափիճու անտառներով կամ մայրու մացառուտներով։ Ափերի մոտ հանդիպում են ավազոտ լողափերը։ Մի քանի գեղատեսիլ հրվանդաններ դուրս են ցցվում լճի մեջ։ Նեղ ձգված լիճը հիշեցնում է Նորվեգիայի ֆյորդները։ Մինչև հուլիսի վերջը լճում լողում են սառույցներ, սակայն ափերի մոտ ջուրը տաքանում է մինչև +10-ից մինչև +12 ˚C: Ջրի ամենաբարձր մակարդակը դիտվում է հուլիսի կեսերի վերջերին։ Լիճը սառչում է հոկտեմբերի կեսերին։ Սառույցի հաստությունը մայիսի վերջերին կազմում է 170-190 սմ։

Ջեկ Լոնդոնի լճի շուրջը կան բազմաթիվ ոչ մեծ լճեր։ Իրենց մակերեսով աչքի են ընկնում Մեչտա, Անեմոն, Սերայա Չայկա, Նևիդիմկա, Սոսեդնեե, Կուդինովսկիե լճերը։ Լճերը զբաղեցնում են այն ցածրադիր վայրերը, որոնք առաջացել են հնադարյան սառցադաշերի մորենների կողմից։ Լճերի ամբողջ խումբը գտնվում է ոչ մեծ իջվածքում, որը շրջապատված է լեռնաշղթաներով։

Շրջանի կլիման խիստ ցամաքային է։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանն իջնում է մինչև -33 ˚C: Ձմռանը լեռներում լինում են ուժեղ ձյունահողմեր։ Ձմռան ամիսներին մեծ է ձնահյուսի վտանգը։ Ամառը համեմատաբար տաք է հովիտներում, լեռներում հով է։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը կազմում է +12 ˚C: Ամռան սկզբին և վերջին լինում են թեթև ցրտահարություններ, իսկ լեռներում ձյուն է տեղում։ Հաճախ լինում են անձրևներ, որոնք գետերում վարարումներ են առաջացնում։

Լճի վրա առկա է 4 կղզի։ Կենտրոնական կղզին, որն ամենափոքրն է, բաժանում է լիճը երկու մասերի՝ Փոքր Ջեկ և Մեծ Ջեկ։ Վերա կղզու վրա, որը գտնվում է լճի հյուսիսային հատվածում, գտնվում է օդերևութաբանական կայանը[2]։

Լիճը համարվում է Հեռավոր Արևելքի ամենագեղատեսիլ և էկզոտիկ լճերից մեկը։ Հնաբնակները պատմում են, որ լիճն իր անվանումը ստացել է անսովոր գտածոյի շնորհիվ, որը հայտնաբերվել է առաջին հայտնագործողների կողմից։ Երբ լիճը հայտնագործվել է, հետազոտողները ափին հայտնաբերել են Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն» վեպը[3]։

Սակայն գոյություն ունի լճի անվան ծագումնաբանության ևս մեկ վարկած։ Բազմաթիվ երկրաբաններ սիրում էին Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունները։ Կոլիմայի առաջին երկրաբանական արշավախմբի ղեկավար Յուրի Բիլիբինն, ով այստեղ ոսկի է հայտնաբերել, կարծիք է հայտնել Հյուսիս-Արևելյան աշխարհագրական օբյեկտներից մեկն անվանել Լոնդոնի անունով։ 1932 թվականին երկրաբան Պ. Ի. Սկորնյակովն, ով աշխատում էր Հյուսիս-Արևելքի գեղատեսիլ լճերի շրջաններից մեկում, այն անվանել է Ջեկ Լոնդոնի անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Озеро Джека Лондона (Студеное)» — информация об объекте в Государственном водном реестре.
  2. «Ճանապարհորդություն դեպի Ջեկ Լոնդոնի լիճ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Озеро Джека Лондона — Россия». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեկ Լոնդոնի լիճ» հոդվածին։