Օդերևութաբանական կայան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Օդերևութաբանական կայան, կանոնավոր օդերևութաբանական դիտարկումներ կատարող հիմնարկություն։ Դիտարկումներն ընդգրկում են օդերևութաբանական տարրերի չափումներն ու մթնոլորտային երևույթների հիմնական բնութագրումները (սկիզբը, վերջը և լարվածությունը)։
Առաջին օդերևութաբանական կայանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին օդերևութաբանական կայանները ստեղծվել են դեռևս 18-րդ դարում (Հայաստանում՝ 1840-ական թվականներին, Խաչատուր Աբովյանի նախաձեռնությամբ)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդերևութաբանական կայանը բաղկացած է օդերևութաբանական հրապարակից, որտեղ տեղադրվում են գործիքների մեծ մասը, ծառայողական շենքից, որտեղ գտնվում են բարոմետրերը, հեռաչափական (դիստանցիոն) գործիքների գրառող մասերը, և կատարվում են դիտարկումների մշակումները։
Դիտարկումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիտարկումները կատարվում են ստանդարտ ծրագրերով, որոշակի ժամերի (3 կամ 6 ժամը մեկ անգամ, որոշ դեպքերում՝ ամեն ժամ)։ Օդերևութաբանական կայանները ըստ կատարվող դիտարկումների ծավալի բաժանվում են I, II և III կարգի։ Գոյություն ունեն նաև օդագնացության, գյուղատնտեսության, կուրորտային և այլ կազմակերպություններին կից մասնագիտացված օդերևութաբանական կայաններ։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1986 թվականին Հայաստանում գործում էր 60 օդերևութաբանական կայան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 523)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդերևութաբանական կայան» հոդվածին։ |
|