Ջեդայիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջեդայիզմ, ոչ թեիստական կրոնական նոր շարժում` հիմնված Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկական կինոդյուցազներգության վրա[1]: Շատերը, սակայն, գտնում են, որ ջեդայիզմին ավելի բնորոշ է «ենթամշակույթ» կամ «փիլիսոփայական ուղղություն» անվանումը, քանի որ ջեդայիզմում դեռևս չկա հստակ ձևավորված կրոնական համայնք, ջեդայիզմը չունի պաշտամունքային արարողություններ (արարողակարգեր, ծեսեր և այլն), չկան պաշտամունքի վայրեր[2]:

Պատմական առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Լուկաս

Ջեդայիզմն առաջացել է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկական կինոդյուցազներգությունից: Ֆիլմի դրական հերոսներն են Ջեդայների միաբանության պալատականները` «ջեդայները», ովքեր ի վիճակի են կառավարել «Ուժով», որը նպաստում է իրենց գերբնական կարողություններին[3]: Այդ ուժը, ըստ ֆիլմի սյուժեի, էներգետիկական դաշտ է, որը շրջափակում և ներծծվում է բոլոր կենդանի օրգանիզմների մեջ և միավորում այն գալակտիկան, որում տեղի են ունենում «Աստղային պատերազմների» գործողությունները: Ազնվական ասպետ-խաղաղապահների թշնամիները նույնքան հզոր են` սիթհերը, ովքեր Ուժը չար նպատակներով են օգտագործում` սեփական նպատակների իրականացման համար: Բարին ու չարը կրողները, զինված լուսավոր թրերով, կռիվներ են տանում Գալակտիկայում:

Ֆիլմի սյուժեն այնքան ուժեղ աղդեցություն է թողել Աստղային պատերազմների բազմաթիվ երկրպագուների վրա, որ Բրիտանիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում անցկացվող մարդահամարների ժամանակ բնակչության մի զգալի մաս իրեն համարել է «ջեդայիզմ» կրոնի հետևորդներ, ինչը կառավարության համար շատ անսպասելի է եղել:

2003 թվականի փետրվարին հայտարարվեցին մարդահամարի վերջնական արդյունքները, որի արդյունքում հայտնաբերվեց, որ նոր կրոնի հետևորդները Մեծ Բրիտանիայում նույնիսկ ավելին է, քան բուդդայականները և հուդդայականները: Համաձայն ճշգրիտ տվյալների` այնտեղ ապրում է 390 հազար ջեդաիստ, ինչը կազմոում է ամբողջ բնակչության 0.7%-ը[4]: Ըստ վիճակագրության` ջեդաիստների մեծամասնությունը ապրում է մեծ համալսարանական կենտրոններում` Բրայթոն, Քեմբրիջ, Օքսֆորդ[4]:

Ավստրալիայում հաշվվում է 70 հազար ջեդայիստ[5].: Սակայն տեղական կառավարությունը նախընտրել է ֆիլմի երկրպագուներին դասել այն քաղաքացիների շարքին, ովքեր դժվարացել են պատասխանել հարցին:

Հիմնական աշխարհայացք. Ուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղային պատերազմների տիեզերքի ամենակարևոր տարրերից մեկը Ուժն է: Ուժի կառավարման մակարդակը տարբեր է` կախված բնածին ունակություններին և մարզվածության աստիճանից: Աբիվան Քոլին ֆիլմում նկարագրում է այն որպես «էներգետիկական դաշտ` ստեղծված բոլոր կենդանի օրգանիզմների կողմից, որ մեզ շրջապատում է, գտնվում է մեր ներսում և միավորում Գալակտիկան»: Մարդն ի վիճակի է զգալ Ուժը, եթե մարզվի վաղ տարիքից, կարող է սովորել ուղղել Ուժե և, միաբանությունում փորձություններ անցնելով` ստանալ ասպետ-ջեդայի կոչում ստանալ: Ուժով կառավարումը շրջակա միջավայրով (էներգիա, մատերիա, մտքեր) կառավարումն է, այդ միջավայրի վրա ազդեցությունը:

Ուժով կառավարումը այսպես ասած բաժանվում է երկու կողմի` մութ և բաց: Ջեդայների միաբանությունը սովորեցնում է օգտագործել Ուժը միայն դրական կողմով` հիմնվելով սեփական ամբիցիաներից հրաժարման և ալտրուիզմի վրա: Ջեդայների համար իդեալական պայմաններ են համարվում համատարած խաղաղությունը և հարմոնիան, իսկ կռվի մեջ` սառնարյունությունը, խիզախությունն ու ստեղծագործականությունը: Սիթհերն, ընդհակակառակը, օգտագործում են Ուժը բացասական կողմով` հիմնվելով էգոիզմի և մյուսներին կառավարելու վրա: Սիթհերն օգտագործում են վախը, ատելությունը, ագրեսիան, խորամանկությունը: Նրանց համար գերագույն ուժը հարձակման մեթոդն է, որ մահ է բերում:

Կարճ ասած` կա ջեդայների ուսմունքին վերաբերող օրենսգիրք[6][7], որը կազմված է 5 ճշմարտություններից.

There is no emotion, there is peace. Չկա էմոցիա, կա խաղաղություն:
There is no ignorance, there is knowledge. Չկա արհամարհանք, կա գիտելիք:
There is no passion, there is serenity. Չկա կիրք, կա հանգստություն:
There is no chaos, there is harmony.* Չկա քաոս, կա հարմոնիա:
There is no death, there is the Force. Չկա մահ, կա Ուժ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]