Ջավախքի սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջավախքի սարահարթ
Տեսակսարահարթ
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան և Flag of Armenia.svg Հայաստան
Բարձրությունը ծովի մակարդակից1800 մետր
Երկարություն65 կիլոմետր
Մակերես700 քառակուսի մետր

Ջավախքի սարահարթ, Ախալքալաքի սարահարթ, Հայկական լեռնաշխարհում, Հայաստանի և Վրաստանի սահմանագլխին։ Կոչվում է նաև Ախալքալաքի սարավանդ՝ դաշտ։ Տարածքը մոտ 700 կմ2, միջին բարձրությունը 1800 մ, ձգվում է մոտ 65 կմ երկարությամբ։ Հողը բերրի է։ Լեռնագագաթներից նշանակավոր է Աբուլը։ Ախալքալաքի սարահարթում ցրված են մի շարք լճակներ՝ Փարվանա, Դուման, Տաբածղուրի, Սաղամո, Խոզափին, Խանչալի կամ Խանջալի և այլն, որոնք բոլորն ել ունեն անուշահամ ջուր և սնում են Ախալքալաքի գետը։ Հնում Ախալքալաքի սարահարթ է կոչվել Ջավախք գավառը։ Ունի ցամաքային կլիմա, կարճատև ու զով ամառ, երկարատև ու ցուրտ ձմեռ։ Անտառազուրկ, լեռնային-սևահողային հարթավայր է՝ տափաստանային, մերձալպյան և ալպյան բուսականությամբ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 102 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 111 — 992 էջ։