Ջասթին Կրյուգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջասթին Կրյուգեր
Ծնվել է20-րդ դար
ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան
Ալմա մատերԿոռնելի համալսարան

Ջասթին Կրյուգեր (անգլ.՝ Justin Kruger), ամերիկացի սոցիալական հոգեբան, Նյու Յորքի համալսարանի բիզնես-դպրոցի պրոֆեսոր։ Հայտնի է Դանինգ-Կրյուգերի էֆեկտի ուսումնասիրությամբ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Կրյուգերը ստացել է հոգեբանության բակալավրի աստիճան Սանտա Կլարայի համալսարանում, ընդ որում, մեկ տարի սովորել է բրիտանական Դարհեմի համալսարանում։ 1999 թվականին Կոռնելի համալսարանում ստացել է հոգեբանության դոկտորի աստիճան[1][2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրյուգերը հայտնի է իբրև 1999 թվականին[3] Դեյվիդ Դանինգի[4] հետ իրականացրած հետազոտության համահեղինակ։ Հետազոտության մեջ ցույց է տրվել, որ այն հետազոտվողները, որոնք վատ էին կատարում որոշակի թեմաների, այդ թվում՝ հումորի զգացումի, քերականության և տրամաբանության վերաբերյալ առաջադրանքները, զգալիորեն գերագնահում էին դրանց կատարման որակը։ Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ միջինից մի փոքր բարձր ցուցանիշներ դրսևորած հետազոտվողներն առավել ճշգրիտ էին առաջադրանքների կատարման որակի գնահատման ժամանակ։ Եվ ընդհակառակը, նրանք, ովքեր ուրիշներից լավ էին կատարել առաջադրանքները, հակված էին մտածելու, որ առաջադրանքը կատարել են միջինից փոքր-ինչ բարձրորակ[5]։

Այս ուսումնասիրությունը հիմք է դարձել այսպես կոչված Դանինգ-Կրյուգերի էֆեկտի համար, ըստ որի՝ այն մարդիկ, որոնք վատ են կատարում որոշակի առաջադրանքներ, սխալմամբ կարծում են, որ իրենց դա հաջողվում է[6]։

Մրցանակներ և տարբերությոուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kruger Justin (Spring 2011)։ «JUSTIN KRUGER Curriculum Vitae»։ Վերցված է 2017-05-03 
  2. 2,0 2,1 Cureton Nadia N.։ «Justin Kruger: Associate Professor of Marketing»։ pages.stern.nyu.edu։ Վերցված է 2017-05-03 
  3. Kruger, J; Dunning, D. Unskilled and unaware of it: how difficulties in recognizing one's own incompetence lead to inflated self-assessments.(անգլ.) // Journal of Personality and Social Psychology : journal. — 1999. — Т. 77. — № 6. — С. 1121—1134. — doi:10.1037/0022-3514.77.6.1121 — PMID 10626367.
  4. Abrahams, Marc (2005-12)։ «Those Who Can’t, Don’t Know It»։ Harvard Business Review։ Վերցված է 2016-05-25 
  5. Stafford, Tom (2013-11-25)։ «The more inept you are the smarter you think you are»։ BBC Future։ Վերցված է 2016-05-25 
  6. Stafford, Tom (2013-11-25)։ «The more inept you are the smarter you think you are»։ BBC Future։ Վերցված է 2016-05-25