Ջալալ Ալիև
| Ջալալ Ալիև | |
| Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
|---|---|
| Կրթություն՝ | Բաքվի պետական համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, կենսաբան և գենետիկ |
| Դավանանք | իսլամ |
| Ծննդյան օր | հունիսի 30, 1928 |
| Ծննդավայր | Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանի օր | փետրվարի 1, 2016 (87 տարեկան) |
| Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջան |
| Թաղված | Պատվո հուղարկավորության պուրակ |
| Դինաստիա | Aliyev family? |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Alirza Aliyev? |
| Պարգևներ | |
Ջալալ Ալիրզա օկլի Ալիև (ադրբ.՝ Cəlal Əlirza oğlu Əliyev, հունիսի 30, 1928, Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 1, 2016, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի գիտնական, պետական և քաղաքական գործիչ, պրոֆեսոր, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[1], Ադրբեջանի Միլլի Մեջլիսի անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջալալ Ալիևը ծնվել է Նախիջևանում՝ բազմանդամ ընտանիքում։ Նա Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբայրն է։ Նրա երկու եղբայրները՝ Հասան Ալիևը և Ագիլ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ էին։ 1944 թվականին ավարտել է Նախիջևանի ուսուցիչների ինստիտուտի բնական գիտությունների ֆակուլտետը, իսկ 1951 թվականին՝ Ադրբեջանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1976 թվականին ընտրվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1980 թվականին՝ լիիրավ անդամ։ Երեք անգամ (1995, 2000 և 2005 թվականներին) ընտրվել է ԱՀ Միլլի մեջլիսի պատգամավոր[3]։
Նա Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի, Ուկրաինայի ագրարային գիտությունների ակադեմիայի և Բելառուսի Հանրապետության ագրարային գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ էր։
Նա նաև ակտիվորեն զբաղվել է քաղաքական գործունեությամբ։
Ավելի քան 500 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 գրքի և 20 մենագրության հեղինակ է։ Եվս 340 գիտական աշխատանք լույս է տեսել արտերկրում։
Ջալալ Ալիևը մահացել է 2016 թվականի հունվարի 31-ին Բաքվում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jalal Alirza oglu Aliyev AZERBAIJAN NATIONAL ACADEMY OF SCIENCES
- ↑ Cəlal Əliyev
- ↑ Ջալալ Ալիրզա օկլի Ալիև
- ↑ «Скончался Джалал Алиев». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- Նոր Ադրբեջան կուսակցության անդամներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 30 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 1 մահեր
- 2016 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով