Հասան Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիև Հասան Ալիրզա օղլու
Həsən Əlirza oğlu Əliyev
Ծնվել էդեկտեմբերի 15, 1907(1907-12-15)
ԾննդավայրԹանահատ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 2, 1993(1993-02-02) (85 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԱզգությունԱդրբեջանցի
ԿրթությունԱդրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ (1932)
ԿոչումԳիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհողագետ
ԱշխատավայրԳիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) և Institute of Geography of Azerbaijan?
Ծնողներհայր՝ Alirza Aliyev?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԵրեխաներՌասիմ Ալիև
 Həsən Əliyev (akademik) Վիքիպահեստում

Ալիև Հասան Ալիրզա օղլու (ադրբ.՝ Həsən Əlirza oğlu Əliyev, դեկտեմբերի 15, 1907(1907-12-15), Թանահատ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1993(1993-02-02), Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի գիտնական, հասարակական և քաղաքական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974), Համամիութենական Հողագիտության ընկերության անդամ, Համամիութենական աշխարհագրական ընկերության անդամ, Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ կուսակցության կոմիտեի քարտուղար (1950), Ադրբեջանի կենտրոնական կոմիտեի քարտուղար (1952), Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար (1952–1957), Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտի տնօրեն (1968-1987): Նա ադրբեջանցի քաղաքական գործիչ Հեյդար Ալիևի եղբայրն է[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան Ալիևը ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 15-ին Սիսիանի շրջանում։ 1917 թվականին Հասան Ալիևի ընտանիքը տեղափոխվել է Նախիջևան։ Նախիջևան գալուց հետո 1917-1924 թվականներին աշխատել է տարբեր աշխատատեղերում։ 1930 թվականին ավարտել է Նախիջևանի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1927 թվականին աշխատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հողային կոմիսարիատում։ 1930 թվականին ընդունվել է Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտ և ավարտել 1932 թվականին։ 1932 թվականին ընդունվել է Ադրբեջանի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան և ավարտել 1934 թվականին։ 1936 թվականին աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ադրբեջանական մասնաճյուղի հողագիտության բաժնի գիտաշխատող։ Միևնույն ժամանակ աշխատել է որպես այդ բաժնի գիտական քարտուղար (1935-1941թթ.): 1935 թվականին նա դարձել է Համամիութենական Հողագիտության ընկերության անդամ։ Նա նաև սկսեց դասավանդել բարձրագույն դպրոցներում։ 1937 թվականին սկսել է աշխատել Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետում։ 1945-1949 թվականներին աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի փոխտնօրեն։ 1946-1962 թվականներին եղել է Համամիութենական Հողագիտության ընկերության Ադրբեջանական մասնաճյուղի նախագահ։ 1952 թվականին նա նշանակվել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը։ 1952 թվականին ընտրվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լիիրավ անդամ[3][4]։

Ադրբեջանական ԽՍՀ 10-րդ և 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Լենինի շքանշանի, Հոկտեմբերյան հեղափոխության օրդենի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, կարմիր աստղի, Հայրենական պատերազմի և Պատվո շքանշանների դափնեկիր է։

Հասան Ալիևը մահացել է 1993 թվականի փետրվարի 2-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]