Պրիտիպալ Սինգհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրիտիպալ Սինգհ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 28, 1932(1932-01-28)
Ծննդավայր՝Nankana Sahib, Lahore Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝մայիսի 20, 1983(1983-05-20) (51 տարեկան)
Մահվան վայր՝Լուդհիանա, Patiala division, Փենջաբ, Հնդկաստան
175 սանտիմետր

Պրիտիպալ Սինգհ (Prithipal Singh. հունվարի 28, 1932(1932-01-28), Nankana Sahib, Lahore Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 20, 1983(1983-05-20), Լուդհիանա, Patiala division, Փենջաբ, Հնդկաստան[2]), հնդիկ մականորդ։ Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր։

Պրիտիպալը սիկհ էր։ Մասնակցել է միմյանց հաջորդած երեք օլիմպիդաների՝ (1960, 1964, 1968 թթ.)՝ յուրաքանչյուրում մեդալ նվաճելով։ Մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալի իր հավաքածուով նա օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենահաջողակ մականորդներից մեկն է համարվում։ Բացի այդ, 1962 թվականի ասիական խաղերի արծաթե մեդալակիր է և 1966 թվականի այդ խաղերի ոսկե մեդալակիր։ Սինգհը հանդես է եկել պաշտպանական դիրքում, սակայն, տիրապետելով հուժկու հարվածների, հաճախ մասնակցել է նաև իր թիմի գրոհներին, աչքի ընկել որպես գոլահար, ճանաչվել մի շարք հեղինակավոր մրցաշարերի ռմբարկու[3]։ Օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ դարձել է 22 գոլի հեղինակ։ Ընդ որում՝ գոլերի մեծ մասը խփել է կարճ անկյունայինի հմուտ խաղարկման և 11 մետրանոցների դիպուկ իրացման շնորհիվ։ Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1958 թվականին։ Որոշ ժամանակ անց դարձել է թիմի ավագ[4]։

Իր ձեռքբերումների համար Պրիտիպալ Սինգհը 1961 թվականին արժանացել է Արջունա մրցանակի[5] 1967 թվականին՝ Պադմա Շրի շքանշանի։

Սինգհը նաև գյուղատնտես-գիտնական էր և դասախոս։ Նրան համալսարանի տարածքում սպանել է իր ուսանողներից մեկը[6]։

Կինոռեժիսոր Բաբիթա Փուրին 2015 թվականին փաստա-դրամատիկական ֆիլմ է նկարահանել Պրիտիպալ Սինգհի մասին[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20210101021344/https://www.hockeyindia.org/hall-of-fame/arjuna-award
  2. Prithipal Singh Biography and Olympic Results (անգլերեն)
  3. Torschützenliste 1968 bei Olympedia.org, abgerufen am 2. Februar 2021
  4. «sikhhockeyolympians.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
  5. «List of Arjuna Awardees» (PDF). yas.nic.in (անգլերեն).
  6. Porträt bei www.sikhsinhockey.com, abgerufen am 2. Februar 2021
  7. «YouTube». YouTube. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  8. «Prithipal Singh». Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.