Պուերտո Վալարտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուերտո Վալարտա
Տեսակlocality of Mexico? և քաղաք
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՎարչատարածքPuerto Vallarta?[1]
ԲԾՄ101 մետր[2]
Մակերես52 կմ²[3]
Ձևավորումդեկտեմբերի 12, 1851[4]
Քարտեզ
Քարտեզ

Պուերտո Վալարտա[5] (իսպ.՝ Puerto Vallarta), առողջարանային քաղաք Մեքսիկայում՝ Խալիսկո նահանգում, համանուն քաղաքապետարանի մասը և նրա վարչական կենտրոնը։ Բնակչությունը, ըստ 2020 թվականի մարդահամարի, 224166 մարդ էր[6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Խաղաղ օվկիանոսյան Բաիա դե Բանդերաս ծովածոցի ափին, նահանգի մայրաքաղաք Գվադալախարայից 300 կմ դեպի արևմուտք, 200 դաշնային մայրուղու վրա։

Պուերտո Վալարտան ձևավորում է ագլոմերացիա, որը ներառում է մի քանի մոտակա համայնքներ, ինչպես Պուերտո Վալարտայի մունիցիպալիտետից, այնպես էլ Նայարիտ նահանգի հարևան Բահիա դե Բանդերաս համայնքից։

Քաղաքը սպասարկում է Գուստավո Դիաս Օրդազ միջազգային օդանավակայանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 1851 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Լաս Պենյաս անունով։

1885 թվականի հուլիսի 14-ին Լաս Պենյասում բացվել է կաբոտաժային նավահանգիստը։

1918 թվականին անունը փոխվել է Պուերտո Վալարտայի՝ ի պատիվ Խալիսկո նահանգի նախկին նահանգապետ Իգնասիո Վալարտայի, իսկ 1968 թվականի մայիսի 31-ին բնակավայրին տրվել է քաղաքի կարգավիճակ[7][8]։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
  2. Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
  3. Google Maps — 2005.
  4. http://www.inafed.gob.mx/work/enciclopedia/EMM14jalisco/municipios/14067a.html
  5. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 293.
  6. «INEGI. Перепись населения Мексики 2020 года» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Энциклопедия о муниципалитетах Мексики. Пуэрто-Вальярта». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Информация о поселениях Мексики. Пуэрто-Вальярта» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո Վալարտա» հոդվածին։