Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (Կամենոլոմնի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Միքայել Հրեշտակապետ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կամենոլոմնի |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Շախտիի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1950 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Անվանված | Միքայել Հրեշտակապետ |
Հիմնադրված | 1950 |
Church of Saint Michael (Kamenolomni) Վիքիպահեստում |
Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (ռուս.՝ Церковь Михаила Архангела), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օկտյաբրսկի շրջանի Կամենոլոմնի գյուղում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Նիժնեդոնսկի գործակալությանը[1]։ Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։ Կոչվում է քրիստոնեությունում ամենապաշտելի հրեշտակապետերից մեկի` Միքայել Հրեշտակապետի անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմովսկի խուտորի կողքին (Կամենոլոմնի գյուղի հին անվանումը) XIX դարի վերջում կազմավորվել է Նովոգրուշևսկի խուտորը, որը բնակեցված էր Կրիվյանսկայա գյուղի երիտասարդ կազակ ընտանիքներով։ Երկու խուտորները միմյանցից բաժանում էր փոքրիկ առու։ Նովոգրուշևսկիում որոշ ժամանակ անց կառուցվեց տաճար և եկեղեցական-ծխական դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այդ տաճարն ավերվել է, ուստի ժամերգությունները տեղափոխվել են բնակելի տուն, որը շուտով վերակահավորվել է մանկատան[3]։
1948 թվականից սկսած աղոթքի տան ուղղափառ համայնքի անդամները հավաքում են միջոցներ, որոնցով հետագայում գնեցին առանձին հողամասեր և տնատիրություններ։ Տարիների ընթացքում նրանք փոխակերպվեցին տաճարի, որը գործում է մինչ օրս։ Կառուցվեցին տնտեսական կառույցներ, ոսկե գմբեթներով զանգակատուն, հիմնադրվեց նոր կիրակնօրյա դպրոց[3]։
1980-ական թվականներին իրականացվել է տաճարի վերակառուցում, որի ընթացքում նրա պատերը շարվել են կարմիր աղյուսից[1]։
1992 թվականին տաճարի շենքը ճանաչվել է մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Каменоломни|Церковь Михаила Архангела» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 2,0 2,1 «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 3,0 3,1 «Храм Архангела Михаила — Нижнедонское Благочиние» (ռուսերեն). www.don-blago.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.