Պուերտո Կաբելիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զինանշան
Escudo de Puerto Cabello.png

Vista a Puerto Cabello.jpg
ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Մակերես729 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն209 080 մարդ (2011)[1]
Հեռախոսային կոդ0242
Փոստային դասիչ2050
Պաշտոնական կայքpuertocabello-carabobo.gob.ve
##Պուերտո Կաբելիո (Վենեսուելա)
Red pog.png

Պուերտո Կաբելիո (իսպ.՝ Puerto Cabello. Իսպաներեն արտասանություն՝ [ˈpweɾto kaˈβeʝo] ( )), քաղաք Վենեսուելայի Կարաբոբո նահանգում՝ Կարիբյան ծովի Տրիստե ծոցի (Golfo Triste) ափին, նահանգի վարչական կենտրոնից՝ Վալենսիա քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հյուսիս։ Ունի օդանավակայան, երկաթուղային կայարան, արդիական ծովային նավահանգիստ, որն ամենամեծն է Վենեսուելայում և չափազանց կարևոր նշանակություն ունի այդ երկրի արդյունաբերության համար, քանի որ նրա միջոցով է ներկրվում անհրաժեշտ հումքի զգալի մասը։ Միաժամանակ արտահանվում են բամբակ, կակաո, սուրճ, կոպրա։ Քաղաքը ձկնարդյունաբերության կենտրոն է։ Գործում են նաև մսի վերամշակման խոշոր ձեռնարկություններ։ Բնակավայրում իր գործունեությունն է ծավալել UCOCAR shipyards ընկերությունը, որը պետության պատվերով և նրա հետ կնքված պայմանագրերի հիման վրա պարեկային նավեր է կառուցում առափնյա պահպանության համար[2][3]։

2020 թվականի տվյալներով Պուերտո Կաբելիոյի բնակչության թվաքանակը եղել է 180.280, իսկ նրա մետրոպոլիսային տարածքում՝ Պուերտո Կաբելիո Մորոն ագլոմերացիայում ապրողների թիվը հասել է գրեթե 260 հազարի[4]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Կաբելիոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 30
(86)
29
(85)
30
(86)
30
(86)
31
(87)
31
(87)
31
(87)
31
(88)
32
(89)
31
(88)
30
(86)
30
(86)
31
(87)
Միջին ցածր °C (°F) 22
(72)
22
(72)
23
(73)
23
(74)
23
(74)
23
(74)
24
(75)
23
(74)
24
(75)
25
(77)
24
(75)
23
(74)
23
(74)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 99
(3.9)
33
(1.3)
10
(0.4)
43
(1.7)
89
(3.5)
80
(3)
109
(4.3)
99
(3.9)
64
(2.5)
61
(2.4)
94
(3.7)
104
(4.1)
885
(34.7)
աղբյուր: Weatherbase[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Instituto Nacional de Estadística — 1871.
  2. Armando F. Mastrapa III (2012-01-11)։ «Cuba & Venezuela will jointly build coastal patrol boats»։ Cubapolidata։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2012-02-02։ «An agreement has been signed between the Venezuelan Defense Ministry and Cuban Transportation Ministry to jointly build patrol boats for the Venezuelan Navy in Puerto Cabello (Carabobo), announced Admiral Diego Alfredo Molero Bellavia (Commander General, Venezuela Navy).» 
  3. «JDW 10-Jan-2012 Venezuela, Cuba sign patrol craft accord»։ Jane's։ 2012-01-10։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է 2012-02-02։ «The Venezuelan Ministry of Defence and the Cuban Ministry of Transport on 5 January signed an agreement under which Cuban technicians will assist in production of coastal patrol craft production at Venezuela's UCOCAR Navy shipyard.» 
  4. Cita web|url=https://sumate.org/AN_2020/circunscripciones_electorales_2020_tablas_y_mapas.pdf%7Ctítulo=Población(չաշխատող հղում) General INE (al 30/12/20)
  5. «Weatherbase: Historical Weather for Puerto Cabello, Venezuela»։ Weatherbase։ 2011  Retrieved on November 24, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]