Պորտալ:Շիրակի մարզ/Ընտրված շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամասիայի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում էր ՀԽՍՀ ծայր հյուսիս-արևմուտքում՝ սահմանակցելով Վրացական ԽՍՀ-ին և Թուրքիային։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 608 քառ. կմ էր, բնակչությունը՝ 19 300 մարդ (1987), խտությունը՝ 31,7 մարդ։

Ամասիայի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ամասիայի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Աշոցք գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Ամասիայի շրջանը Երևանի կուսակալության, ապա Շորագյալի սուլթանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Կարսի մարզի Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմել է Լենինականի գավառի Ադբաբայի գավառամասը։ (մանրամասն...)