Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ/2012 Օգոստոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թռիչք կկվի բնի վրայով ֆիլմի պոստեր
Թռիչք կկվի բնի վրայով ֆիլմի պոստեր

«Թռիչք կկվի բնի վրայով» (անգլերեն One Flew Over the Cuckoo's Nest), 1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած գեղարվեստական ֆիլմ, նկարահանված Կեն Կիզի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Չիկագոյի կինոփառատոնում 1975 թվականի նոյեմբերի 19-ին։

Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի` «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 <մեծ Օսկարի> (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։ Նման ցուցանիշ ֆիլմը կրկնել է նաև Ոսկե Գլոբուս մրցանակների արժանանալով, ինչը միակն է այդ մրցանակի պատմության մեջ։

Ֆիլմը գրեթե ամբողջապես (չհաշված մի քանի տեսարան) նկարահանվել է Օրեգոն նահանգի հոգեբուժարաններից մեկում։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ինչպես կինովարձույթում, այնպես էլ կինոքննադատների շրջանում, մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոյի վրա, ստացել է բազմաթիվ մրցանակներ։ Շատ տպավորիչ են ճիշտ ընտրված դերասանների վարպետորեն կերտած հերոսները, նրանց խաղը և ռեժիսորական բարձրակարգ ձեռագիրը ֆիլմի անսպասելի ավարտով, այս ամենի արդյունքում ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է իրական հոգեբուժարանի շատ ազդեցիկ տպավորություն։

«Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը դասվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին շարունակել...: