Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լոուրենս Արաբացի» (անգլերեն Lawrence of Arabia), 1963 թվականին անգլիացի ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած պատմական ֆիլմ դրամա, Empire ամսագրի հարցումներով գլխավորել է Բրիտանական բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկը:

Ֆիլմը պատմում է բրիտանացի սպա, գրող և ճանապարհորդ Էդվարդ Թոմաս Լոուրենսի Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Արաբական թերակղզու երկրներում անցկացրած կյանքի մասին է, որտեղ նա փաստացի գլխավորել է արաբների պատիզանական բանակը, որը մարտնչում էր Օսմանյան Թուրքիայի դեմ հանուն ազատության, հենց Արաբական երկրներում ապրած տարիներին էլ նրան տվել են «Արաբացի» մականունը:

Ընդհանուր թվով մոտ 20 տարբեր կինոմրցանակ է ստացել ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 12 մրցանակի, որոնց թվում 7 Օսկար, 4 Ոսկե Գլոբուս, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ին տեղում է որպես էպիկական ֆիլմ:

շարունակել...