Պորտալ:Կենդանիներ/Ամենայուրօրինակ կենդանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիրջինյան պարկամուկը Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Կաթնասունների դասի, պարկամուկների կարգի և ընտանիքի ողնաշարավոր կենդանի է։ Տարածված են Կոստա Ռիկայից Հյուսիսային Ամերիկայի վերջը՝ Ալյասկա թերակղզին ընկած հատվածում։ Տարածված են հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Մեքսիկայում և այլ երկրներում։ Վիրջինյան պարկամկները կատվի չափսերի կենդանիներ են։ Մարմնի երկարությունը հասնում է 33-ից 55 սմ-ի, իսկ պոչի երկարությունը՝ 25-ից 54 սմ-ի։ Չափահաս կաթնասունների քաշը տատանվում է 1,9-ից 6 կգ-ի։ Արուները ի տարբերություն էգերի ավելի մեծ են և ուժեղ (սովորաբար արուների քաշը տատանվում է 2,1-2,8 կգ-ի)։ Էգերը փոքր են, թեթև և համեմատաբար ավելի թույլ, իսկ քաշը՝ 1,9-2,1 կգ։ Ունեն երկար վիբրիսներ (բեղիկներ)։ Վիբրիսները վկայում են այն մասին, որ այս տեսակները ցեղային կապեր շարունակություն...