Պոսինտհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոսինտհան
Կորեական խոհանոց
Ենթատեսակապուր, սննդամթերք և guk?
Առաջացման երկիրԿորեա
ՀիմնականՇան միս
 Bosintang Վիքիպահեստում
Ճաշատեսակն իր սպասքով
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Պոսինտհան (Ապուր շան մսից (보신탕; 補身湯), կամ Կեջանհուկ (개장국)), Կորեական խոհանոցի ավանդական ճաշատեսակներից, որի հիմնական բաղադրիչը համարվում է շան միսը[1]։ Պնդում են, որ այդ ապուրը ամրապնդում է առնականությունը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պոսինտհան» անվանումը բառացի նշանակում է «ապուր, որն ամրապնդում է օրգանիզմը»։ Այն, ըստ էության, հայտնվել է 20-րդ դարի կեսերին, մինչդեռ «Կեջանհուկ» եզրույթն առավել հին ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «շան մսից ապուր սոյայի սոուսով»։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշատեսակի պատրաստման համար շան միսը եփում են կանաչ սոխով, պերուլլայի և խատուտիկի տերևներով և զանազան համեմունքներով՝ սոյայի մածուկ, կոչհուջան, պերուլլայի սերմերի փոշի[3]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշատեսակը համարվում է կորեական խոհանոցի ամենատարածված ուտեստներից մեկը, ունի հին պատմություն Կորեայի մշակութում։ 20-րդ դարում ապուրի մասին մարդկանց վերաբերմունքը դառնում է խիստ հակասական ինչպես Կորեայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ կապված կենդանիների իրավունքների հետ։ Աշխարհահռչակ դերասանուհի Բրիժիտ Բարդոն այս կերպ է արտահայտվել. «Այն ազգը, որն ուտում է շան միս՝ վայրենիների ազգ է»։ Այս արտահայտությունից հետո մի շարք երկրների կառավարություններ արգելեցին շան մսի կիրառումը։

Հատկանշական է, որ Կորեայում պատմականորեն շունը չի համարվում որպես «մարդու ընկեր», սակայն նրա կարգավիճակը բավականին բարձր է, որպես Չինական հորոսկոպի 12 կենդանիներից մեկը։ Բացի դրանից, շան միսը չի համարվում ամենօրյա սնունդ, այլ սեզոնային կամ բուժիչ ճաշատեսակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dog Meat Restaurants Crowded With Diners, The Seoul Times
  2. «S Korea dog meat row deepens». BBC News (անգլերեն). 12 ноября 2001. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. 2004 Seoul Shinmoon article