Պոնտե Վեկյո
Պոնտե Վեկյո | |
---|---|
Երկիր | Իտալիա[1] |
Տեղանք | Ֆլորենցիա[1] |
Տեսակ | երթևեկելի կամարավոր կամուրջ, քարե կամուրջ, built-on bridge?, տեսարժան վայր, arched bridge? և հետիոտնային կամուրջ |
Նյութ | քար և pietra forte? |
Թռիչքների քանակ | 3 |
Հատում է | Արնո |
Ճարտարապետ | Ների դի Ֆիորավանտե |
Երկարություն | 95 մետր |
Լայնություն | 20 մետր |
Բացման տարեթիվ | 1345 |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն |
Պոնտե Վեկյո (Հին կամուրջ, իտալ.՝ Ponte Vecchio, կարդացվում է՝ ponte ˈvɛkkjo)[2][3], կամուրջ է Առնո գետի վրա, Ֆլորենցիայում։ Գետի ամենանեղ մասում է կառուցված, Ուֆֆիցի պատկերասրահի դիմաց։
Կամրջի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնտե Վեկյոն Ֆլորենցիայի ամենահին կամուրջն է և միակը, որ մնացել է իր նախնական տեսքով։ Կամուրջը այն տեղում է, որտեղ եղել են հին հռոմեական կամուրջ, որը քանդվել է 1117 թվականին և նրան հաջորդած՝ 1333 թվականի Առնոյի ջրհեղեղից քանդված կամուրջը։
Կառույցի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա կամուրջը կառուցել է Ների դի Ֆյորավանտին 1345 թվականին։ Կառույցը երեք կամարով, 30 մետր երկարությամբ, ամուր և գեղեցիկ, քարե կամուրջ է։ Պոնտե Վեկյոի առանձնահատկությունը՝ երկու կողմից տների շարքն է, որը ընդհատվում է մեջտեղում, բացելով դիտահրապարակ, որտեղից կարելի էդիտել քաղաքի մյուս կամուրջները։
Կիրառական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույցի վրայով անցնում է Վազարիի միջանցքը (անվանված է ճարտարապետ Ջորջո Վազարիի անունով), որը կապում է պալացո Վեկյոն պալացո Պիտիին։ Կառուցվել է, որպեսզի Կոզիմո I Մեդիչին անվտանգ անցներ մի շինությունից մյուսը։ 16-րդ դարից կամրջի կրպակները վերածվեցին ոսկերչական արհեստանոցների և խանութների։ Այդ պատճառով կամուրջը կոչվում է նաև «Ոսկե կամուրջ»։ Ոսկերչական կրպակները խիստ վնասվել են 1966 թվականի ջրհեղեղի ժամանակ։ Կամրջի վրա է գտնվում քանդակագործ և ոսկերիչ Բենվենուտո Չելինիի կիսանդրին[4]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոնտե Վեկյո կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Ponte Vecchio. Encyclopædia Britannica. 2007. (անգլ.)
- ↑ «Dizionario d'ortografia e di pronunzia». Rai. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. (իտալ.)
- ↑ Պոնտե Վեկյոյի մասին Ֆլորենցիայի Արվեստի պատմության ինստիտուտի կայքում