Պյոտր Վերշիգորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Վերշիգորա
The Soviet Union 1968 CPA 3616 stamp (USSR Partisan World War II Hero Major General Pyotr Vershigora).jpg
Ծնվել էմայիսի 3 (16), 1905
ԾննդավայրՊոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 23, 1963(1963-03-23) (57 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի Անտոնինա Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունգրող
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս և I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
Pyotr Vershigora Վիքիպահեստում

Պյոտր Պետրովիչ Վերշիգորա (մայիսի 3 (16), 1905, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1963(1963-03-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական գրող, գեներալ-մայոր, Սովետական Միության հերոս (1944 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Եղել է դերասան և ռեժիսոր։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Կովպակի պարտիզանական միավորման հրամանատարներից (1943 թվականի դեկտեմբերից՝ 1-ին Ուկրաինայի պարտիզանական դիվիզիայի հրամանատար)։ Պատերազմից հետո, 1947-1954 թվականներին դասախոսել է գլխավոր շտաբի ակադեմիայում։ Գրել է «Մաքուր խղճով մարդիկ» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, հայերեն հրատարակություն՝ 1948), «Կարպատյան ռազմերթ» (1950), «Ռազմերթ դեպի Սան և Վիսլա» (1959), «Հարազատ տուն» (1962) և այլ գրքեր, որոնցում արտացոլել է թշնամու թիկունքում սովետական մարդկանց հերոսական պայքարը։ Վերշիդորայի գլխավորած դիվիզիայի շարքերում է մարտնչել «Հաղթանակ» հայկական պարտիզանական ջոկատը։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 414 CC-BY-SA-icon-80x15.png