Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է ԲԽՍՀ Ռոսոնի շրջանի կոմերիտական ընդհատակյա կազմակերպությունը, եղել է այդ շրջանի պարտիզանական շարժման ղեկավարներից։ 1943-1946 թվականներին՝ Բելառուսի ԼԿԵՄ Վիլեյկայի, Մոլոդեչնոյի մարզկոմների առաջին քարտուղար, 1946-1954 թվականներին՝ Բելառուսի ԼԿԵՄ ԿԿ քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար։ 1955-1959 թվականներին՝ Բելառուսի կոմկուսի Բրեստի մարզկոմի առաջին քարտուղար, 1959-1962 թվականներին՝ Բելառուսի կոմկուսի ԿԿ քարտուղար, 1962-1965 թվականներին՝ երկրորդ քարտուղար, 1965 թվականի մարտից՝ առաջին քարտուղար։ ԽՄԿԿ 19-25 համագումարների պատգամավոր էր, 22 համագումարում ընտրվել էր ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, ԽՄԿԿ ԿԿ Հոկտեմբերյան (1963) պլենումում, 23-25 համագումարներում՝ անդամ։ 1966 թվականի ապրիլից եղել է ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ Եղել է նաև 3-5-րդ և 7-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1966)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 258)։