Պյոտր Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Հարությունյան
Ծնվել էմայիսի 15, 1919(1919-05-15)
Մոխրաթաղ, Ադրբեջան
Մահացել էմայիսի 1, 1992(1992-05-01) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունանասնաբույժ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Պյոտր Իվանի Հարությունյան (մայիսի 15, 1919(1919-05-15), Մոխրաթաղ, Ադրբեջան - մայիսի 1, 1992(1992-05-01), Երևան, Հայաստան), հայ անասնաբույժ անատոմ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Հարությունյանը ծնվել է 1919 թվականի մայիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանիի Մոխրաթաղ գյուղում[1]։

1941 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1964-1992 թվականներին եղել է նույն ինստիտուտի անատոմիայի ամբիոնի վարիչ։

Պյոտր Հարությունյանի աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում բուծվող եղջերավոր կենդանիների և ընտանի թոչունների ցեղային, տիպային, հասակային, ինչպես նաև համեմատական անատոմիայի խնդիրներին։

Հեղինակ է «Ընտանի կենդանիների անատոմիա» (մաս 1-2, 1987-90) ուսումնական ձեռնարկի, «Ընտանի կենդանիների անատոմիական ալբոմ բառարանի» (հայ․ ռուս․ լատ., 1991)[2]:

Պյոտր Հարությունյանը մահացել է 1992 թվականի մայիսի 1-ին Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հարությունյան Պյոտոր Իվանի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Ընտանի կենդանիների անատոմիա։ Ուս. ձեռնարկ բուհերի Ընտանի կենդանիների անատոմիա մասնագիտ. ուսանողների համար ։ Մ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։