Պյոտր Լիտվինսկի
Պյոտր Լիտվինսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1927 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 8, 2009 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Պյոտր Լիտվինսկի (ռուս.՝ Пётр Петрович Литвинский, նոյեմբերի 7, 1927, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2009, Մոսկվա, Ռուսաստան), ռուս և խորհրդային գեղանկարիչ, մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ և Լենիգրադի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյոտր Լիտվինսկին ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 7-ին, Լենիգրադում։ 1948 թվականին ավարտել է Լենիգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանը և 1949 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժին։ Սովորել է Պյոտր Բելոուսովի, Իվան Ստեպաշկինի, Իվան Սորոկինի և Ռուդոլֆ Ֆրենցի մոտ։
1955 թվականին Պյոտոր Լիտվինսկին ավարտել է ինստիտուտը Ռուդոլֆ Ֆրենցի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Եվպատի Կոլովրատ» նկարը[2]։
1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրելով իր աշխատանքները Լենիգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Նկարել է ճակատամարտերի, ժանրային և պատմական կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ։ 1960 թվականին եղել է Լենիգրադի նկարիչների միության անդամ։ Գեղանկարչություն և նկարչություն է դասավանդել Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում (1962-1979 թվական) և Ռուսաստանի Ա. Ի. Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանում (1979-1984 թվական), եղել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի (1984-1986 թվական) և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիայի պրոֆեսոր։ 1996 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ կոչմանը[3]։
1950-1960-ական թվականներին նկարչի գեղանկարչական ձևը տարբերակում են հարուստ կոլորիտը, պլեների վարպետորեն կիրառումը և երանգային նրբությունները փոխանցելու վարպետությունը։ Հետագայում ուժեղացել է գեղանկարչության դեկորատիվությունը, գույնի տեղայնացումը և գունային հետքերի կառուցողական դերը, նկարի ընդհանրայնացումը։ Լիտվինսկու ստեղծագործություններից են «Մառախուղը»[4] (1958 թվական), «Լենինին լսում են»[5][6] (1959 թվական), «Մայրիկը», «Նինան»[7] (1960 թվական), «Գարունը քաղաքում»[8][9] (1961 թվական), «Հյուրասենյակի դռան մոտ»[10], «Անձրևը Նևսկում»[11] (1964 թվական), «Դաշնամուրի մոտ»[7] (1965 թվական), «Նատյուրմորտ»[12][13] (1968 թվական), «Սառցահոսանքը» (1969 թվական), «Նովգորոդի փոքրիկ բակը», «Նովգորոդ։ Իլիանի Փրկչի եկեղեցին»[14] (1970 թվական), «Ռուսական տարեգրությունը» (1971 թվական), «Կիրովսկի գործարանը» (1974 թվական), «Ինքնանկարը» (1976 թվական), «Հաղթանակի հրապարակը»[15] (1977 թվական), «Տաք ամառը» (1979 թվական), «Զանգակները», «Անտառային հողը» (1985 թվական), «Կուլիկովոյի ճակատամարտը» (տրիպտիխ, 1976-1986 թվական), «Եվպատի Կոլովրատի խոսքի մասին» (1980-1986 թվական), «Նևայի վրա»[7] (տրիպտիխ, 1986 թվական) և այլն։
Մահացել է 2009 թվականի հուլիսի 8-ին, Մոսկվայում, 82 տարեկան հասակում։
Պյոտր Լիտվինսկու ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի[16], Իսպանիայի, Գերմանիայի[17], Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 թվական` (Լենիգրադ) Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենիգրադ) Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1960 թվական` (Մոսկվա)։ Խորհրդային Ռուսաստան։ Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1964 թվական` (Լենիգրադ) Լենիգրադ։ Զոնալ ցուցահանդես։
- 1991 թվականի փետրվար (Փարիզ) «Ռուս նկարիչներ» ցուցահանդես։
- 1992 թվականի հունվար (Փարիզ) «Սանկտ Պետերբուրգի դպրոց» ցուցահանդես։
- 1994 թվական` (Սանկտ Պետերբուրգ) 1940-1980-ական թվականների էտյուդ Լենիգրադի նկարիչների ստեղծագործություններում։
- 1995 թվական` (Սանկտ Պետերբուրգ) Ռազմական նկարիչների սերունդների ստեղծագործությունների լիրիկա։ Գեղանկարչություն։ Գրաֆիկա։
- 1996 թվական` (Սանկտ Պետերբուրգ) 1940-1990-ական թվականների գեղանկարչություն։ Լենիգրադի դպրոց։
- 1997 թվական` (Սանկտ Պետերբուրգ) 1950-1990-ական թվականների նատյուրմորտը գեղանկարչությունում։ Լենիգրադի դպրոց
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 2. — М.: Советский художник, 1979. — С. 248.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — С.74.
- ↑ Указ Президента РФ от 09.04.1996 № 512 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.17.
- ↑ Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1960. — С. 50.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.25.
- ↑ 7,0 7,1 7,2 Выставка произведений шести ленинградских художников. Каталог. Живопись. — Санкт-Петербург: Художник РСФСР, 1992. — С.8.
- ↑ Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — С.4.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.337.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.31.
- ↑ Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — С.4.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.263.
- ↑ Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — Санкт-Петербург: Выставочный центр Санкт-Петербургского Союза художников, 1994. — С.3.
- ↑ Выставка произведений ленинградских художников. Живопись. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.15.
- ↑ Выставка произведений ленинградских художников. Живопись. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.16.
- ↑ Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — Р. 7, 59—60.
- ↑ Maestros de la pintura Rusa. — Madrid: Galeria de Arte Castello 120, 1997. — Р. 3, 6.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года|Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.17.
- Передвижная выставка ленинградских художников. Каталог. — Новгород, Псков, Кохтла-Ярве, 1958.
- Выставка произведений ленинградских художников 1960 года|Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог.— Л.: Художник РСФСР, 1961. — С.25.
- Советская Россия. Художественная выставка 1960 года|Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1960. — С.50.
- Архангельский В. О детях и для детей // Художник. 1960, № 8. — С.19.
- Зональная выставка "Ленинград" 1964 года|Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.31.
- Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). — М.: СХ РСФСР, 1972. — С.60.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М.: Советский художник, 1979. — С.635.
- Выставка произведений ленинградских художников. Живопись. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.14-19.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М.: Советский художник, 1981. — С.241, 359, 548, 571.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.76.
- Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — Р. 7, 59—60.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 70 à 74.
- Выставка произведений шести ленинградских художников. Каталог. Живопись. — Санкт-Петербург: Художник РСФСР, 1992. — С.3-13.
- Выставка "Ленинградские художники. Живопись 1950-1980 годов"|Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — Санкт-Петербург: Выставочный центр Санкт-Петербургского Союза художников, 1994. — С.3.
- Выставка "Этюд в творчестве ленинградских художников. Живопись"|Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — С.4.
- Выставка "Лирика в произведениях художников военного поколения"|Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — С.4.
- Выставка произведений ленинградских художников "Живопись 1940-1990 годов. Ленинградская школа"|Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — С.3.
- Maestros de la pintura Rusa. — Madrid: Galeria de Arte Castello 120, 1997. — Р. 3, 6.
- Натюрморт в живописи 1950—1990 годов. Ленинградская школа. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1997. — С.3.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С. 9, 367, 384, 388, 389, 393—396, 398, 399, 403. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — С.74.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 8 մահեր
- 2009 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային մանկավարժներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ