Պլատիցերիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պլատիցերիում
Պլատիցերիում
Platycerium bifurcatum –Ավստրալիայի ազգային բուսբանական այգի, Կանբերա
Գիտական դասակարգում
Թագավորություն բույսեր
Բաժին պտերներ
Լատիներեն անվանում
Platycerium


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Պլատիցերիում (լատ.՝ Platycerium), պտերների դասի բույս է, հանդիպում է 17-18 տասակ։ Շատ տեսակներ հայտնի են, որպես սենյակային բույսեր, կամ լայն տարածում ունեն բուսաբանական այգիներում:

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alcicornium
  • Neuroplatyceros

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներեն platyceros բառը համապատասխանում է հունական πλατυς բառին, որն էլ նշանակում է լայն իսկ κερας` եղջյուր: Բույսի անվանումը բնորոշ է նրա սպորակիր տերևների տեսքին, որոնք հիշեցնում են եղջյուրներ[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր էպիֆիտային բույսեր են, ճյուղավորված արմատային համակարգով, օդային արմատներով, որոնք դասավորված են վերին տերևների հատվածում, ինչպես նաև արմատաթեփուկների տակ:

Տերևերը տարատիպ են` սպորակիր և ստերիլ, որոնք ունեն տարբեր ֆունկցիաներ։ Ստերիլ տերևները լայն են, ամբողջական, շրջանաձև, կիպ կպած են ծառի կեղևին։ Ազատ է միայն վերին մասը, որը խորշաձև է և իր մեջ է հավաքում մահացած տերևնեը՝ վերածելով հումուսի, որն էլ հող է հանդիսանում բույսի արմատների համար։ Տարիների ընթացքում խորշը մեծանում է և նրա պարունակությունը կարող է հասնել մինչև 100 կիլոգրամի։ Սպորակիր տերևները հարթ են, կարճ կոթուններով, կախված կամ ուղղաձիգ, իրենց տեսքով հիշեցնելով եղջյուրների։ Սրանք ունեն միաժամանակ և՛ ֆոտոսինթեզի, և՛ բազմացման դեր։ Սպորանգիումները տեղակայված են տերևների գագաթային մասում և ունեն աղյուսակարմիր երանգ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Հարավային Ամերիկայի, Աֆրիկային, Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի և Նոր Գվինեայի արևադարձային անտառներում: Աճում են ինչպես մշտադալար այնպես էլ տերևաթափ ծառերի և հաստ ճյուղերի կեղևների վրա։ Կարող են հասնել հսկա չափերի (1 մետրից ավել լայնքով)։ Կարող են աճել համատեղ մամուռների և խոլորձների հետ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Platycerium ridleyi
Platycerium bifurcatum
Platycerium superbum
  • Platycerium alcicorne
  • Platycerium andinum
  • Platycerium angolense
  • Platycerium bifurcatum
  • Platycerium coronarium
  • Platycerium ellisii
  • Platycerium diversifolium
  • Platycerium elephantotis
  • Platycerium grande
  • Platycerium hillii
  • Platycerium madagascariense
  • Platycerium quadridichotomum
  • Platycerium ridleyi
  • Platycerium stemaria
  • Platycerium wallichii
  • Platycerium superbum

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бобров А. Е. Род платицериум, или «олений рог» (Platycerium) // Жизнь растений: в 6 тт. Т. 4. Мхи. Плауны. Хвощи. Папоротники. Голосеменные растения. / под ред. И. В. Грушвицкого и С. Г. Жилина. — М.: Просвещение, 1978. — С. 208—209.
  • Hennipman E & Roos M. C 1982 A monograph of the fern genus Platycerium (Polypodiaceae). Verhandelingen der Koninklijke Nederlands Akademie van Wetenschappen, Afdeeling Natuurkunde, Tweede Reeks 80: 1-126
  • Holtum J. A. M & Winter K 1999 Degrees of crassulacean acid metabolism in tropical epiphytic and lithophytic ferns. Australian Journal of Plant Physiology 26: 749—757
  • Kreier H. & Schneider H. 2006 Phylogeny and biogeography of the staghorn fern genus Platycerium (Polypodiaceae, Polypodiidae) Am. J. Bot. 93: 217—225
  • Сааков С. Г. Оранжерейные и комнатные растения и уход за ними. — Наука, 1985

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Umberto Quattrocchi. CRC World Dictionary of Plant Names: M-Q. CRC Press, 2000. — ISBN 0-8493-2677-X