Պիտիուսյան կղզիներ
| Պիտիուսյան կղզիներ | |
|---|---|
| Տեսակ | կղզիների խումբ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Balearic Islands? |
| Ամենաբարձր կետ | Sa Talaiassa? |
| ԲԾՄ | 476 մետր |
| Շրջանագծի երկարություն | 3 կմ |
| Մակերես | 655,8 կմ² |
| Մասն է | Բալեարյան կղզիներ |
| Աշխարհագրական տեղադրություն | Բալեարյան կղզիներ |
| Ջրլիցի ափին | Միջերկրական ծով |
| 38°42′N 1°27′E / 38.7°N 1.45°E | |
![]() | |
![]() | |
Պիտիուսյան կղզիներ[1][2] (կատ.՝ Pitiusas, իսպ.՝ Las Pitiusas), հայտնի են որպես Պիտիուսներ կամ Պինյան կղզիներ, Բալեարյան կղզիների կղզիներից Իվիսայի, Ֆորմենտերայի Ս'Էսպալմադորի և այլ փոքր կղզիների հավաքական անվանումն է։ Վարչականորեն պատկանում է իսպանական Բալեարյան կղզիներ պրովինցիային։ Տարածքը կազմում է 654,28 կմ²։ Բնակչությունը կազմում է 161 369 մարդ (2006 թ․)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզիները գտնվում են Մալյորկա կղզու հարավարևմտյան մասից 100 կիլոմետր հեռավորության վրա և իսկ Պիրենեյան թերակղզում Կապ դե լա Նաույից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներում կղզիները հայտնի էին որպես Պիտիուսա կղզիներ, որոնք նշված էին Կլավդիոս Պտղոմեոսի աշխարհագրության մեջ, Օֆիուսիս և Էբիսուս անուններով, որոնք նույնանուն քաղաք են ունեցել։ Կղզիները օգտագործվում էին կիլիկյան ծովահենների կողմից, որպես հենակետ։ Հռոմեացի գեներալ Աննիուսը իր մեծ նավատորմով քշեց ծովահեններին և նրանց հետ միասին հռոմեական գեներալ Քվինտոս Սերտորիոսին, ով ապաստան էր փնտրում այնտեղ։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինյան կղզիները երբեմն խմբավորված են միասին որպես Բալեարյան կղզիների մի մաս, կամ այլ կերպ համարվել է վերոհիշյալ կղզիներից առանձնացված մաս։ Քաղաքականորեն նրանք Բալեարյան կղզիներ ինքնավար համայնքի մի մասն են կազմում։
Սկզբում դրանք միևնույն ինքնավար խորհրդի (Իվիսայի և Ֆորմենտերայի) վարչական մաս էին կազմում, սակայն 2007 թվականից նրանք այժմ բաժանվում են Իվիսայի Ֆորմենտերայի ինքնավար խորհուրդների միջև (յուրաքանչյուրը որպես առանձին կոմարկա), որոնք Բալեարյան կղզիների չորս հիմնական վարչական ստորաբաժանումներից են։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշներ և զինանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի դրոշ
- Բալեարյան կղզիների դրոշ
- Իվիսայի դրոշ
- Ֆորմենտերայի դրոշ
- Իվիսայի խորհրդի զինանշան
- Սանտ Անտոնի դե Պորտմանիի զինանշան
- Սանտ Ջոն դե Լաբրիտխայի զինանշան
- Սանտա Էուլարիա դես Ռիուի դրոշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (Իսպաներեն) Lagartija de las Pitiusas - Podarcis pityusensis (Boscá, 1883), Enciclopedia virtual de los vertebrados españoles, Alfredo Salvador, Museo Nacional de Ciencias Natural (CSIC), Madrid, published 20-06-2006.
- ↑ A new species of rail (Aves, Rallidae) from the Upper Pleistocene and Holocene of Eivissa (Pitiusic Island, Western Mediterranean), McMinn M., Palmer M. & Alcocer J.A., Ibis journal (ISSN 0019-1019), volume 147, pp. 706-716, published 2005. Referenced by the Mediterranean Institute for Advanced Studies (IMEDEA).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||

