Պիտեր Ռետիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիտեր Ռետիֆ
Voortrekker Monument May 2006, IMG 3003.jpg
 
Մասնագիտություն՝ ճանապարհորդ հետազոտող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 12, 1780(1780-11-12)[1]
Ծննդավայր Wellington, Drakenstein Local Municipality, Cape Winelands District Municipality, Արևելյան Քեյփ, ՀԱՀ
Վախճանի օր փետրվարի 6, 1838(1838-02-06)[1] (57 տարեկանում)
Վախճանի վայր uMgungundlovu
Քաղաքացիություն Flag of South Africa (1928–1994).svg ՀԱՀ

Պիտեր Մորից Ռետիֆ (աֆրիկաանս՝ Pieter Mauritz Retief, նոյեմբերի 12, 1780(1780-11-12)[1], Wellington, Drakenstein Local Municipality, Cape Winelands District Municipality, Արևելյան Քեյփ, ՀԱՀ - փետրվարի 6, 1838(1838-02-06)[1], uMgungundlovu), բուրական առաջնորդ, Մեծ Տրեկի կազմակերպիչներից և պարագլուխներից մեկը: Նրա պատվին են կոչվում Պիտ Ռետիֆ և Պիտերմարիցբուրգ քաղաքները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Մորից Ռետիֆը ծնվել է Վագենմակերսվալլե քաղաքում (Wagenmakersvallei, այժմ՝ Վելլինգտոն), Միացյալ պրովինցիաների հանրապետության Կապի գաղութի տարածքում: Նրա ծնողներն էին Յակոբուս և Դեբորա Ռետիֆները: Յակոբուս Ռետիֆը ֆրանսիացի հուգենոտի թոռ էր, ով փախել էր հայրենիքից Լյուդովիկոս XIV-ի բռնություններից ու ճնշումներից և 1689 թվականին բնակություն հաստատել Հարավային Աֆրիկայում[2]: Ռետիֆ ընտանիքին էր պատկանում Վելվանպասում (Welvanpas) գտնվող խաղողի այգիները, որտեղ Պիտերն աշխատել է մինչև 24 տարեկան հասակը:

Պիտեր Ռետիֆը բացասաբար ընկալեց Նիդերլանդական Հարավային Աֆրիկայի անգլիական օկուպացիան և բռնակցումը, բայց ոչինչ հայտնի չէ բուրական դիմադրությանը նրա մասնակցության վերաբերյալ[3]: 1814 թվականին Պիտերն ամուսնացավ ֆելդկորնետ Աբրահամ Գրեյլինգի (Greyling) այրու՝ Մագդալենա Գրեյլինգի հետ և բնակություն հաստատեց Կապի գաղութի արևելյան մասում, կոսա ցեղի հետ սահմանին գտնվող Գրեհամստադ քաղաքի մոտակայքում: Այստեղ Ռետիֆը տեղացի ֆերմերների շրջանում մեծ հեղինակություն ձեռք բերեց և հաճախ ղեկավարում էր բրիտանական իշխանությունների հետ բանակցություններ վարող պատվիրակությունները: 1822 թվականին Ռետիֆը ընտրվեց Գրեհեմստադի աշխարհազորի հրամանատար (kommandant):

1837 թվականին Ռետիֆը հրատարակեց մանիֆեստ, որով հիմնավորեց «Յունիոն-Ջեկի» տիրապետության տակ գտնվող բուր-կալվինիստների արտագաղթը դեպի Աֆրիկայի խորքերը: Նույն թվականի փետրվարին Ռետիֆը իր կողմնակիցների և նրանց ընտանիքների անդամների հետ միասին սկսեց Մեծ Տրեկը: Ջոկատը բաղկացած էր 32 բեռնասայլերից, որոնցից 2-ը պատկանում էր Ռետիֆի ընտանիքին: Շուտով նրանք անցան Օրանժ գետը և մտան մի տարածք, որը պաշտոնապես ոչ մի երկրի չէր պատկանում: Ռետիֆի և նրա ջոկատի օրինակին հետևեցին շատ բուրեր: Այդ բուր ներգաղթյալներին կոչում էին «տրեկկերներ» կամ «ֆուրտրեկկերներ»: Իսկ Վետ (Vet) գետն անցնելուց հետո, Պիտեր Ռետիֆն ընտրվեց «միացյալ ճամբարների նահանգապետ» և «Հարավ Արևմտյան Աֆրիկայում Նոր Հոլանդիայի» պարագլուխ:

Ռետիֆի արձանը Պիտերմարիցբուրգում

Սակայն տեղական վատ պայմանները ստիպեցին Ռետիֆի բորերին տեղափոխվել դեպի Նատալ, դաժան ճակատագրին ընդառաջ: Ռետիֆը մշտապես ձգտում էր կառուցողական հարաբերություններ հաստատել տեղաբնակների հետ: Հենց այստեղ էլ՝ Նատալում, 1838 թվականի փետրվարի 6-ին Պիտեր Մորից Ռետիֆը և նրա ողջ պատվիրակությունը դավադրաբար սպանվեցին զուլուսների թագավոր Դինգանի կողմից, հաշտության պայմանագրի կնքումից անմիջապես հետո[4][5]: Նույն տարում էլ Անդրիս Պրետորիուսը վրեժխնդիր եղավ Ռետիֆի համար:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schirmer, P. (1980). The concise illustrated South African encyclopedia. Johannesburg: Central News Agency. p. 212.
  • Carstens, R. & Grobbelaar, P.W. (1988). Voortrekkerlewe [Voortrekker Lives] (in Afrikaans). ISBN 0-620-12295-1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Lugan, Bernard (1996). Ces français qui ont fait l'Afrique du sud [The French People Who Made South Africa] (in French). ASIN 2841000869. ISBN 2-84100-086-9.
  3. Giliomee, Hermann (2003). The Afrikaners: Biography of a people. Cape Town, South Africa; Charlottesville, Virginia: Tafelberg Publishers Limited and University of Virginia Press. pp. 136, 154. ISBN 1850657149.
  4. Kotzé, D. J. (1950). Letters of the American Missionaries, 1835-1838. Cape Town: Van Riebeeck Society. p. 235.
  5. Stander, Eerw. P.P. Dingaanstat: Die Graf van Piet Retief en Sy Sewentig Burgers.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]