Պիկվիկ (թեյ)
Պիկվիկ | |
---|---|
Տեսակ | tea brand? |
Ծագման երկիր | Նիդերլանդներ |
pickwick.nl | |
Pickwick (tea) Վիքիպահեստում |
Թեյ «Պիկվիկ» (Pickwick), ապրանքանիշ, որի անվան տակ իրացվել է Douwe Egberts հոլանդական ընկերության թեյը։ Բենիլյուքսի երկրներում թեյի և սուրճի շուկայի առաջատարն է։ Կոչվել է ի պատիվ «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» վեպի։
1753 թվականին Դաուվ Էգբերտը և նրա կինը՝ Ակքեն Ֆրիզլանդի Յաուրա քաղաքի գլխավոր փողոցում բացել են սուրճի, թեյի և ծխախոտի վաճառքի կրպակ[1]։ Մինչև 1937 թվականը ընկերության բոլոր թեյերը արտադրվել են Douwe Egberts ապրանքանիշով և յուրաքանչյուր տուփի վրա որպես պատկերանշան պատկերված է եղել անգլիական փոստային կառքը։
1930-ական թվականներին ընկերությունը ղեկավարում էր Յոհաննես Հեսելը, որի կինը սիրում էր ընթերցել Չարլզ Դիքենս։ Տպավորված պարոն Պիկվիկի արկածների մասին վեպից՝ նա առաջարկել է թեյի անունը փոխել «Պիկվիկ»-ով։ Համենայն դեպս, ապրանքանիշի փոխման մասին այդ լեգենդը հոլանդերենից «լոնդոներեն» է թարգմանվել ընկերության պաշտոնական կայքում[2]։
«Պիկվիկ» ապրանքանիշի տակ արտադրվել է ավանդական սև թեյ, մրգային համով սև թեյ, բուսական թեյ, կանաչ թեյ, ռոյբոս և մրգային խառնուրդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Douwe Egberts has a rich and long history. Learn about how Douwe Egberts came to be and its progression through the ages». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «History of Pickwick». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.