Պիլոտ (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Ժանրերռոք
Գործունեություն1997
Կայքpilot.spb.ru
 Pilot (band) Վիքիպահեստում

«Պիլոտ» (ռուս.՝ Пилот, ПилОт, հաճախ օգտագործվում է նաև «ՊիլՕտ»), ռուսական ռոք խումբ, որը հիմնադրվել է 1997 թվականի Իլյա Կնաբենգոֆոմի կողմից (Իլյա Չյորտ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ելույթը որպես «Աշխարհն ընդդեմ թմրամիջոցների» քարոզարշավի մաս, 2008 թվական

1997 թվականի հունվարի 11-ին Սանկտ Պետերբուրգում Military Jane փլուզումից հետո ծնվում է նոր «Պիլոտ» խումբը՝ հետևյալ կազմով․ Իլյա Չյորտ (վոկալ), Ռոման Չույկով (կիթառ), Ստանիսլավ Մարկով (բաս կիթառ), Վիկտոր Կուզմիչյով (թմբուկներ)։ Հունվարից մայիս խումբը ձայնագրում է իր առաջին «Война» ալբոմը «Нева-Рекордс» ստուդիայում, որը թողարկվեց դեկտեմբերին։

Կոլեկտիվը սկսում է մշտապես ելույթ ունենալ ռոք փառատոններին, այդ թվում «Песни конца XX века», «Наполним небо добротой», «Новая Волна Питерского Рока», «Рок против наркотиков», «Балтийский берег», «Невский десант 2» փառատոններին։ 1998 թվականի սկզբին խումբը թողարկում է երկրորդ «Жывой концерррт» ալբոմը։

1999 թվականի առաջին ամիսներին խումբը լքում են Վիկտոր Կուզմիչյովը (նրան փոխարինում է Դենիս «Դենս» Մոժինը) և ջութակահարուհի Մարիա Նեֆյոդովան, ով տեղափոխվում է «Կարոլ ի Շուտ» հորրոր փանկ խումբ (նրան փոխարինում է Մաքս Յորիկը)։ Փետրվարին ստեղծվում է խմբի պաշտոնական կայքը և նկարահանվում է Трамвайная երգի տեսահոլովակը, որը սկսում է ցուցադրվել MTV Россия հեռուստաալիքում։ Հոկտեմբերի 23-ին անց են կացվում համերգի նկարահանումները Սանկտ Պետերբուրգի «Սպարտակ» ակումբում։ Աշնանը թողարկվում են CD «Жывой концерррт» և «Пилот. Часть первая официальная» տեսագիրքը։ MTV-ն սկսում է նկարահանել Транзит երգի տեսահոլովակը։ Սեպտեմբերի 30-ին խումբը թողարկոմ է «Концерт в Санкт-Петербурге зпт» հոլովակը և Война երգի տեսահոլովակը։

2000 թվականին խմբին միանում է Նիկոլայ Լիսովը, ով փոխարինում է Մոժինին։ 2001 թվականի մայիսին ավարտում են «Сказка о Прыгуне и Скользящем» ալբոմի աշխատանքները։ Աշնանը թողարկվում է «Тюрьма» երգի տեսահոլովակը, ռոտացիայի է դրվել Муз-ТВ-ի կողմից և հայտնվել ՆՏՎ հեռուստաալիքի «ПепсиЧарт» հիթ փառատոնում։ Ձմռանն անց են կացվում «Небо» և «7 часов утра» երգերի նկարահանումները։

2002 թվականի փետրվարի 22-ը նշանավորվել է «Наше Небо» ալբոմի թողարկումով, որի շնորհանդեսը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։

2002 թվականի հոկտեմբերին ձայնագրվել և թողարկվել է «Джоконда» ալբոմը։

2003 թվականին երաժիշտները դառնում են «Տարվա խումբ. հանդիսատեսի ընտրություն» անվանակարգում Պոբորոլի մրցանակի դափնեկիրներ։ Գարնանը թողարկվում է «Времена года» մինի ալբոմը։ Նույն թվականին նկարահանվել է «Мама» երգի տեսահոլովակը։

2004 թվականի սկզբին «Премия FUZZ» երաժշտական 8-րդ մրցանակաբաշխության ժամանակ խումբը հաղթում է 2003 թվականի «Տարվա խումբ — 2003» անվանակարգում։ 2004 թվականի ապրիլի 20-ին թողարկվեց «Рыба, Крот и Свинья» ալբոմը։ Ապրիլի 25-ին «Լուժնիկի» սպորտային պալատում տեղի ունեցավ նոր ծրագրի համերգ-շնորհանդեսը։ Հունիսին թողարկվում է «Шнурок» երգի տեսահոլովակը, իսկ նոյեմբերին՝ «Ждите солнца»։

2005 թվականը նշանավորվեց Վիկտոր Բաստրակովի խմբում հայտնվելով և Ռոման Չույկովի հեռանալով։ Թողարկվում է «Рок» երգի տեսահոլովակը։

2006 թվականի մարտին խումբը ստեղծում է «Ч/б» ալբոմը։

2007 թվականի հունվարի 11-ին խումը նշում է իր 10-ամյակը Սանկտ Պետերբուրգում ԴՍ Հոբելյանականում, ստեղծում նոր առցանց կայքը և թողարկում «10 лет — полёт нормальный» հոբելյանական ալբոմը։ Հոկտեմբերին խմբից հեռանում է Մաքս Յորիկը։ Նրան փոխարինում է Անդրեյ Կազաչենկոն։

2008 թվականի սեպտեմբերի 18-ին, «10 лет — полёт нормальный» DVD-ից հետո, խումբը թողարկում է «1+1=1» ալբոմը։

2009 թվականի աշնանը խումբը համերգներ է տալիս ի պաշտպանություն «Содружество» նոր ալբոմի։

2011 թվականի սեպտեմբերի 1-ին ներկայացվել է հերթական «Осень» անվանումով ալբոմը, ի աջակցություն որի տեղի ունեցավ շրջագայություն 25 քաղաքներում։

2012 թվականի փետրվարին խումբը նշեց 15-ամյակը մեծ համերգներով Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, յուրաքանչյուր համերգին հավաքվում էր մի քանի հազար երկրպագու։ Մարտին սկսվում է «15 лет рока — это срок» շրջագայությունը։ Հուլիսի 6-ին խումբը ելույթ է ունենում «Нашествие 2012» փառատոնին, որպես փառատոնի առաջին օրվա գլխավոր՝ մեկուկես ժամ հոբելյանական հաղորդում խաղալով։ 2012 թվականի աշնանը շարունակվում է հոբելյանական շրջագայությունը, որը ավարտվեց Նորիլսկ քաղաքի առաջին այցով, դեկտեմբերի կեսին։

2013 թվականի փետրվարի 24-ին խումբը դարձավ «Чартова Дюжина» մրցանակի դափնեկիր՝ մրցանակ ստանալով «Песня» անվանակարգում «Осень» ստեղծագործության համար։ Նույն թվականին, նոր ալբոմի թողարկման նախօրեին, խմբից հեռացան Նիկոլայ Լիսովը և Ստաս Մարկովը։ Նրանց փոխարինեցին թմբկահար Նիկիտա Բելոզերովը և բաս կիթառահար Սերգեյ Վիրվիչը ( նախկինում «Յու-Պիտեր»)։ Նրանց հետ խումբը սկսեց ձայնագրել նոր ալբոմ, որը թողարկվեց 2013 թվականի աշնանը։

2013 թվականի հունիսին երաժիշտները մասկացեցին «Остров» երկրորդ փառատոնին Արխանգելսկում[1], ինչպես նաև «Доброфест», «Нашествие» и «Крылья» ռոք փառատոններին։ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին սկսվեց խմբի շրջագայություն՝ ի աջակցություն «13» ալբոմի։

2014 թվականի օգոստոսի 8-ին Վիկտոր Բաստրակովը մահացավ թրոմբի անջատման պատճառով։

2015 թվականի սեպտեմբերին թողարկվեց «Изолятор» ալբոմը[2]։ Իլյա Չյորտը նկարագրեց այն որպես «ամենադաժաններից մեկը թե՛ երաժշտության մեջ, թե՛ բառերի մեջ» խմբի բոլոր ալբոմների շարքում[3]։

2016 թվականի գարնանը խումբը թողարկեց «Кукушка» ալբոմը։ Ռելիզը նվիրված է «հնագույն մոգությանը» և լցված է էթնիկական զգացմունքներով[4]։

2017 թվականը Պիլոտի համար նշանավորվեց խմբի պատմության մեջ ամենամեծ շրջագայությամբ. երաժիշտները «Двадцатничек» հոբելյանական ծրագրով ելույթ ունեցան ավելի քան 50 քաղաքներում, իսկ Սանկտ Պետերբուրգում հոբելյանական համերգին, որում բացի խմբի հյուրերից, բեմ է դուրս եկել խմբի նախկին բասիստը՝ Ստանիսլավ Մարկովը՝ խմբի հետ նվագելով «Тюрьма» երգը[5]։

2018 թվականի հունվարի 11-ին՝ խմբի 21-ամյակին, թողարկվել է «Пандора» ալբոմը։

2019 թվականին խումբը նվիրում է «Рыба, крот и свинья» ալբոմի 15 տարին շրջագայությանը։ Այդ ժամանակ խումբը թողարկել էր 13 համարակալված ալբոմ, նկարահանել 20 տեսահոլովակ։ Մենահամերգները հավաքում են ավելի քան 6000 մարդ։

2020 թվականի աշնան վերջին թողարկվել է «Заживо» երգը, որը գրվել է 2017 թվականի մայիսին։ Կոմպոզիցիան դարձավ խմբի առաջիկա ալբոմի առաջին սինգլը[6], որի համար 2021 թվականի մարտին թողարկվեց տեսահոլովակ՝ այլընտրանքային սաունդթրեքով[7]։ Ալբոմի երկրորդ և երրորդ սինգլները «Апрель» և «Архангельск» երգերն էին, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին գալիք ալբոմի չորրորդ սինգլը՝ «Самый вкусный снег»[8], թողարկվեց «Наш радио»-ի «Чартовой дюжине»: 2022 թվականի ապրիլի 1-ին սկսվեց խմբի 25-ամյակին նվիրված հոբելյանական շրջագայությունը[9], իսկ ապրիլի 2-ին տեսահոլովակ թողարկվեց գալիք ալբոմի հինգերորդ սինգլի համար՝ «Иордань» երգը[10]։

2022 թվականի գարնանը «Պիլոտ» խումբը պետք է թողարկեր նոր ալբոմ, որի հրատարակության և ձայնագրման գումարը հավաքել են Planeta.ru Քրաուդֆանդինգ հարթակում[11]։

2022 թվականին խումբը մասնակցեց «Zа Россию» հայրենասիրական փառատոնին՝ ի աջակցություն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը[12][13][14]։ Մարաթոնին մասնակցելու ֆոնին խումբը լքեց ստեղնաշարային և էլեկտրական գործիքները ձայնագրող Անդրեյ Կազաչենկոն, ով նվագում էր խմբում 2007 թվականից։ Խումբը լքել են նաև բասիստ Սերգեյ Վիրվիչը և մամուլի պատասխանատու Լանա Բալախմատովան[15]։

Մայիսի 13-ին թողարկվում է ապագա ալբոմի «Челябинск-Шамбала» երգի տեսահոլովակը, իսկ արդեն մայիսի 27-ին խումբը թողարկում է ալբոմը՝ «Тыгыдым»։

2022 թվականի օգոստոսին «Պիլոտ» խումբը ներկայացրեց նոր մասնակիցներին՝ Ալեքսեյ Սվետլովին (կիթառ) և Իվան Պետրովին (բաս-կիթառ)։ Խմբին միացավ PR-մենեջեր Աննա Մենշինկովան։

Սեպտեմբերի 1-ին խումբը ներկայացրեց «Море, космос, дети» երգի տեսահոլովակը։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիոն երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Սմորոդինսկի — կիթառ (2004—2005 թվականներ)
  • Պավել Պիկովսկի — կիթառ Кукушка» ալբոմի ձայնագրան մասնակից)
  • Եգոր Ուբել — կիթառ Изолятор»[18] և «Тыгыдым»[19] ալբոմներ), կիթառ և ջութակ Кукушка» ալբոմ[20])
  • Յուրի Սինիցկի — շրթհարմոն Тыгыдым» ալբոմ)

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

Սյուզի ջան, էստեղ լրիվ ռուսերեն վիքիին է հղումները տրված, խնդրում եմ հղումները հանես

Համերգային ալբոմներ

Մինի ալբոմներ և ժողովածուներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рок-фестиваль «Остров» 2013 завершился. Ждём «Остров» 2014
  2. «Группа Пилот объявляет новый конкурс!». Официальный сайт группы «ПилОт» (ռուսերեն). 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  3. Евгений Резник (2016 թ․ փետրվարի 16). «Илья Чёрт: "Выключите диктофоны, и я расскажу вам правду"». Кублог.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  4. ««Пилот» выпускает «Кукушку»». NEWSmuz.com (ռուսերեն). 2016 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  5. Михаил Прошутинский (2017 թ․ մարտի 1). «Двадцатничек в СПБ». RockTimes.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  6. ««Пилот» показал первую песню будущего альбома». NEWSmuz (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Группа «ПилОт» представляет новое видео на песню «Заживо» - первый сингл с будущего альбома». Официальный сайт группы «ПилОт» (ռուսերեն). 2021 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  8. «В преддверии новогодних праздников группа "ПилОт" представляет новый, по-настоящему сказочный и зимний, сингл с будущего альбома - «Самый вкусный снег»!». Официальный сайт группы «ПилОт» (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  9. «Мальчишки и девчонки, дамы и господа! Отправляемся на первые концерты юбилейного тура, посвященного 25-летию группы…». Официальный сайт группы «ПилОт» (ռուսերեն). 2022 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  10. «Новый клипа группы "ПилОт" - "Иордань"». Официальный сайт группы «ПилОт» (ռուսերեն). 2022 թ․ ապրիլի 2. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  11. «Группа Пилот. Запись и издание нового альбома». Planeta.ru (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  12. «Гастроли патриотов. Как кремлевские эксперты и шоу-бизнес зарабатывают на концертах "Za Россию"». BBC News Русская служба. Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.
  13. «С «Пилотом», но без «Арии»: Как проходит патриотический Z-марафон». The Village (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.
  14. Артемий Троицкий. «Роковые яйца. Как представители российского «говнорока» превратились в госбюджетников на Z-побегушках». The Insider (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
  15. «Один из участников рок‑группы «Пилот» ушел из коллектива; группа объявила об участии в музыкальном марафоне «ZаРоссию»». Медиазона. 2022 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  16. «В Петербурге скончался гитарист группы «Пилот»». Lenta.ru. 2014 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  17. «rRock.ru - Пилот лишился музыкантов - Весь русский рок!». rrock.ru. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
  18. «Изолятор». pilot.spb.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  19. «Тыгыдым (2022)». pilot.spb.ru. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
  20. «Кукушка». pilot.spb.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алексеев А. С. Кто есть кто в российской рок-музыке. — М. : АСТ : Астрель : Харвест, 2009. — С. 398, 399. — ISBN 978-5-17-048654-0 (АСТ). — ISBN 978-5-271-24160-4 (Астрель). — ISBN 978-985-16-7343-4 (Харвест).
  • Илья Стогов. Грешники. — С-Пб.: Амфора, 2006. — ISBN 5-367-00169-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]