Պերպերիկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հին քաղաքի ավերակներ

Պերպերիկոն (բուլղար․՝ Перперикон), հին թրակիական քաղաք։ Գտնվում է Ռոդոպների արևելյան մասում՝ Կիրջալի քաղաքից 15կմ հյուսիս-արևելք։ Տեղակայված է 470մ բարձրություն ունեցող ժեռուտ բլրի վրա։ Այն հսկայական սրբավայր է, որը հին ժամանակներում նվիրված է եղել Դիոնիսոսին[1]: Համարվում է, որ Պերպերիկոնում է գտնվում Օրփեոսի գերեզմանը[2]: Սրբավայրը վերագրվում է նեոլիթի շրջանին։ Միջին դարերում եղել է Բյուզանդական կայսրության, Բուլղարիայի առաջին և երկրորդ թագավորությունների քաղաքային կարևոր կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարացի հնագետ Նիկոլայ Օվչարովը Պերպերիկոնում պեղումներ է սկսել 2000 թվականին՝ հայտնաբերելով ճարտարապետական հին համալիրի մնացորդները[3]: Մարդու գործունեությունը այդ տեղանքում թվագրվում է Ք. ա. 5000 թվականին։ Բլրի վրա քաղաքակրթության առաջին հետքերը թվագրվում են բրոնզե դարին. այդ են վկայում պեղումների ընթացքում հայտնաբերված իրերը, այդ թվում՝ 2մ տրամագծով կլորավուն զոհասեղանը:

Հնագետները բլրի տարածքում հայտնաբերել են հսկայական չափերի բազմահարկ պալատ և բլրի շուրջ կառուցված ամրոց, որի պատերի հաստությունը 2.8մ է։ Համալիրը ավերվել և բազմիցս վերաշինվել է երկարատև պատմության ընթացքում։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերպերիկոն անունը (սկզբնական տարբերակը՝ Hyperperakion) առաջացել է միջնադարում։ Կա անվան ծագման երկու վարկած, որոնք կապվում են ոսկու և տարածքից ոսկի արդյունահանելու հետ։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարացի հնագետները 2005 թվականի սեպտեմբերի 10-ին հայտնաբերել են եկեղեցու ավերակներ։ Սա այս կարգի առաջին գտածոն էր Բուլղարիայում: Եկեղեցին հավանաբար կառուցված է եղել 4-րդ դարի վերջին կամ 5-րդ դարի սկզբին՝ բյուզանդական տիրապետության շրջանում։ Այն 16.5մ երկարությամբ բազիլիկ է, ինչը բնորոշ է եղել քրիստոնեական վաղ շրջանում։ Եկեղեցին առատորեն զարդարված է քարե փորագրված նախշերով։ Քարերի վրա պարզորոշ նկատվում է լայն բացած թևերով արծիվը, որը կրում է հունարեն հինգ արձանագրություն. դրանք հնագետների ենթադրությամբ պաշտամունքային գրվածքներ են[4]:

Վարկածներից մեկի համաձայն՝ եկեղեցին կանգուն է եղել մինչև 14-րդ դարը և հողին է հավասարվել օսմանյան զավթիչների կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Medieval Archaeological Complex Perperikon – town of Kardzhali". Retrieved 12 October 2012.
  2. Перперикон (рус.). Сайт: «Путешествия и туризм» (travel.rin.ru). Проверено 27 июля 2011. Архивировано из первоисточника 15 августа 2012.
  3. Bulgarian Archaeologist Shows Off Perperikon Finds October 18, 2010
  4. Ivan J Jordanov, Corpus of Byzantine seals from Bulgaria, vol. 2 ISBN 954915873X, 2003

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]